Ապր 18 2012

Google Drive-ը կարող է գործարկվել հաջորդ շաբաթ

Նոր մանրամասներ են ի հայտ եկել Google Drive «ամպային» ծառայության մասին: Ըստ The Next Web տեխնոբլոգի տեղեկատվության՝ այս ծառայությունը կգործարկվի հաջորդ շաբաթ, իսկ օգտվողների տրամադրության տակ կհայտնվի անվճար 5 Gb ծավալ ֆիրմային վեբ սերվերների վրա:

Հիշեցնեմ, որ նախկինում լուրեր էին տարածվել, որ ծառայությունը կգործարկվի ապրիլի սկզբին: Այնպես որ նոր ժամկետները հեռու չեն նախկին կանխատեսված ժամկետներից:

Բացի դրանից նույն աղբյուրը հաղորդում է, որ Google Drive-ը կաշխատի թղթապանակների հետ Windows և OS X օպերացիոն համակարգերում, իսկ թե ինչպես կիրականացվի ինտեգրացիան առցանց ֆայլադարանի հետ, առայժմ հայտնի չէ:

Մի խոսքով սպասելուն քիչ է մնացել և անհամբերությամբ կսպասենք ծառայության գործարկմանը, որպեսզի մեր ձեռքով փորձարկենք այն:

Permanent link to this article: http://arxangelo.info/google-drive-2/

Ապր 17 2012

Իմ սյուրռեալիստ քույրիկի ևս մեկ գրվածք

Անցած անգամ երբ ներկայացրեցի փոքր քրոջս տողերից մեկը՝ կարծես թե շատերին այն դուր եկավ: Եվ ահա ուզում եմ ներկայացնել (նորից գողացել եմ :) ) նրա տողերից ևս մեկը: Ըստ իս բավական հանելուկային և միաժամանակ անչափ խորը մտքեր: Ես նույնիսկ կասեի, որ պուճուրս սյուրռեալիստական մտածելակերպ ունի :)

Կարդացեք ինքներդ.

Ջրափոսերում հսկա օվկիաններ, սլաքների տակ հասարակ ու պարզ բարդ ու կարևոր կյանքի վայրկյաններ, ծաղիկների մեջ բույրեր բյուրավոր, որ ինչ-որ մեկի շունչն ու արտաշունչն իրենց մեջ պահած՝ բուրում են բույրով պատրանք-գարունի: Հզոր թևերով արծիվ, ագռավներ, որ իրականում թույլ ու անպաշտպան արարածներ են՝ տեսքով խաբուսիկ..

Բառեր գեղեցիկ, հնչեղ, երգեցիկ, որ ոչինչ չարժեն հոգու խորքերում գրված ու դրոշմված մագաղաթների, գրքերի առաջ…

Ու բազում փորձեր, փորձեր ապրելու պարզ ու հասարակ, երբ իրականում մեջքդ է կքած բարդության բեռից….

Permanent link to this article: http://arxangelo.info/gohar/

Ապր 17 2012

Արխանգելոն Արխանգելոյի բլոգի մասին

Կարծում եմ եկել է ժամանակը, որպեսզի մի փոքր խոսենք հենց այս բլոգի՝ Արխանգելոյի բլոգի մասին: Բլոգը արդեն գործում է մեկ տարուց ավել և այս ընթացքում բլոգում ավելացվել են բազմաթիվ հետաքրքիր և ինչու ոչ՝ ոչ այդքան հետաքրքիր նյութեր:  Եվ ամենակարևորը այդ նյութերը չեն կորչում: Բլոգ երևույթի ամենահետաքրքիր և կարծում եմ օգտակար կողմերից մեկը այն է, որ ժամանակի ընթացքում այն դառնում է յուրատեսակ մի արխիվ:

Արխանգելոյի բլոգը չունի ոչ մի կոնկրետ ուղղվածություն և նրանում հրապարակվում են բազմապիսի նյութեր` նյութեր որոնք ինձ են հետաքրքրում և կարծում եմ կհետաքրքրի նաև իմ ընթերցողին, նյութեր որոնք կարևոր նորություն կամ տեղեկատվություն են պարունակում, նյութեր (ստեղծագործություններ) որոնք համաշխարհային արժեք են ներկայացնում, նյութեր (ստեղծագործություններ) որոնք արտահայտում են իմ զգացմունքները և այլն և այլն:

Կարծում եմ յուրաքանչյուրը մտնելով այս բլոգ՝ այստեղ կարող է գտնել իրեն հետաքրքրող թեմաներ 35 անուն բաժին և ենթաբաժիններում և 4 էջերում:

Այժմ ուզում եմ մի փոքր ծանոթացնել Ձեզ բլոգի կառուցվածքին: Եվ կարծում եմ ծանոթանալով կառուցվածքին՝ Դուք Ձեզ համար կպարզեք ինչու՞ այցելել այս բլոգ և ինչու՞ տեղեկացնել ընկերներին այս բլոգի մասին:

Եվ այսպես. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/about-arxangelos-blog/

Ապր 17 2012

ԵՊՀ-ի պաշտոնական թերթը Հայկական քիմիական բլոգի մասին

Լույս տեսավ Երևանի պետական համալսարանի պաշտոնական թերթի հերթական համարը: Համարում տեղ է գտել նաև հոդված Հայկական քիմիական բլոգի մասին: Ահա այն.

*Սեղմիր նկարի վրա ամբողջական դիտելու համար.

Permanent link to this article: http://arxangelo.info/ysu-newspaper/

Ապր 16 2012

Նեյմարի անհավանական գլուխգործոցը

Ուղղակի հնարք ֆանտաստիկա ժանրից: Այսպիսի հնարք ֆուտբոլում շատ հազվադեպ կարելի է տեսնել: Եվ այն կատարում է այսօրվա ֆուտբոլային կախարդներից մեկը՝ Նեյմարը:

Եթե հնարքը այսքան գեղեցիկ ու ֆանտաստիկ չլիներ՝ այն չէր հայտնվի այս բլոգում: Ուղղակի սա այնպիսի հրաշք է ու կախարդանք, որ չեմ կարող այն Ձեզ չներկայացնել: Վայելեք ու ապշեք.

Permanent link to this article: http://arxangelo.info/fantastic-neymar/

Ապր 16 2012

Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում են Կիևուհիները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին. Կիևի բնակչուհիները աշխարհի ամենագեղեցիկն են, որոնց կողքով հնարավոր չէ առանց սրտի թրթիռի անցել: Այսպիսի եզրահանգման են եկել չինացի փորձագետները (իմ կողմից. ես այս մասին վաղուց էի բարձրաձայնում: Ու՞ր էիք այդ ժամանակ դուք չինացի փորձագետներ):

Քաղաքների վարկանիշը, որոնցում բնակվում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ կազմել է Հոնգկոնգյան տուրիստական գործակալության Travelers Digest էլեկտրոնային ամսագիրը:

Ուկրաինայի մայրաքաղաքը համարվել է ամենագրավիչ կանանց «տուն»: Ըստ վարկանիշը կազմողների. բացի բնական գեղեցկությունից՝ Կիևի բնակչուհիները աչքի են ընկնում նաև կրթվածությամբ:

Ըստ վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում են հայտնվել կապուտաչյա շիկահերները Շվեդիայից: Չինացի փորձագետները կարծում են, որ Ստոքհոլմի փողոցները բառացիորեն «հեղեղված են բարձրահասակ, կապուտաչյա, գեղեցիկ կանանցով»: Հատկանշական է, որ ըստ ամսագրի՝ այս քաղաքում են բնակվում նաև «ամենագեղեցիկ տղամարդիկ»:

Երրորդ տեղում է Նյու Յորքը իր հարուստ ընտրությամբ, չորրորդը Բուենոս Այրեսն է իր ամենագեղեցիկ լատինաամերիկուհիներով, անմիջապես հետո ցուցակում Բուլղարական կուրորտային Վարնա քաղաքն է, որը ըստ փորձագետների խոսքերի. «ամառները հեղեղված է արևահարված գեղեցկուհիներով»: Իսկ վեցերորդ տեղում հանգրվանել է Մոսկվան:

Հ.Գ. Առաջին տեղի համար համամիտ եմ փորձագետների հետ: Իմ կարծիքով էլ աշխարհի ամենագեղեցիկ կանայք դա Ուկրաինուհիներն են, որոնց ես շատ եմ սիրում :)

Permanent link to this article: http://arxangelo.info/kyiv-woman/

Ապր 16 2012

Քրիշտիանո Ռոնալդու. Իսկական ընկերության վառ օրինակ

Ուզում եմ մի իրական պատմություն պատմել, որը շատերին վաղուց ծանոթ է: Սակայն կարծում եմ կլինեն մարդիկ, որ այս պատմությունը չեն լսել: Կարծում եմ այս պատմությունը կարող է իսկական ընկերության վառ օրինակ ծառայել: Խոսքը գնում է Քրիշտիանո Ռոնալդույի և իր ընկեր Ալբերտու Ֆանտրաուի ընկերության մասին, որի մասին Ռոնալդուն պատմել է հարցազրույցներից մեկի ժամանակ :

Քրիստիանո Ռոնալդու. «Իմ հաջողությունների համար պարտական եմ իմ մանկության ընկեր՝ Ալբերտու Ֆանտրաուին: Մենք իրար հետ խաղում էինք երիտասարդական ակումբում: Երբ մեզ մոտ եկան մարդիկ Սպորտինգ ակումբից, նրանք ինձ ու Ալբերտին ասացին, որ ով մեզնից ավելի շատ գոլ խփի՝ նրան էլ կվերցնենք ակումբ:

Մենք այդ խաղը հաղթեցինք 3-0 հաշվով: Առաջին գոլը հաջողված անցումով ես խփեցի: Երկրոդը գլխի հարվածով խփեց Ալբերտուն, իսկ երրորդ գոլը ապշեցրեց շատերին: Ալբերտուն դուրս եկավ մեն-մենակ դարպասապահի դիմաց,  խափս տվեց դարպասապահին և մնում էր միայն գրավել դատարկ դարպասը: Բայց նա վերցրեց և պաս տվեց ինձ և ես գրավեցի դատարկ դարպասը: Եվ ինձ վերցրեցին Սպորտինգ:

Խաղից հետո ես մոտեցա Ալբերտին և հարցրեցի ինչու՞, իսկ նա պատասխանեց. – Քրիշ դու ինձանից լավն ես և գնաց»:

Հարցազրույցից հետո լրագրողները շտապում են Ալբերտու Ֆանտրաուի տուն, որպեսզի պարզեն արդյո՞ք Ռոնալդուի պատմածը իրականություն է թե ոչ: Նա ասաց, որ իր ֆուտբոլիստի կարիերան հենց այդտեղ էլ ավարտվեց և այժմ ինքը գործազուրկ է: Իսկ այդ դեպքում Ձեզ որտեղի՞ց այս թանկանոց տունը ավտոմեքենան, գեղեցիկ կինն ու շատ երեխաներ. – հարցրեցին լրագրողները: Եվ նա հպարտությամբ պատասխանեց. «Այդ ամենը Քրիշտիանոյի շնորհիվ»:

Permanent link to this article: http://arxangelo.info/ronaldo-fantrao/