Հուն 16 2011

Պլատին և արծաթ: Ո՞րն է ավելի թանկ

“Պլատին” իսպաներենից թարգմանաբար բառացիորեն նշանակում է “Արծաթիկ”: Այսպիսի “նսեմացուցիչ” անուն այս մետաղին դրել են կոնկիստադորները: Քանի որ նա շատ դժվարահալ է, երկար ժամանակ նրա համար չէին կարողանում գտնել կիրառություն: Այդ իսկ պատճառով նա գնահատվում եր երկու անգամ էժան արծաթից: Հիմա համաշխարհային բիրժաներում պլատինը մոտ հարյուր անգամ թանկ է գնահատվում արծաթից:

Permanent link to this article: http://arxangelo.info/silver-or-platinum/

Հուն 16 2011

Հանելուկ

Այդ երևույթը հանելուկ էր իմ կյանքում: Ինչպես անսպասելի ներխուժեց իմ կյանք, խառնելով ամեն ինչ, այնպես էլ անսպասելի մի գեղեցիկ օր անհետացավ, ցնդեց՝ կարծես երբեք էլ չէր եղել: Ես այդպես էլ չհասկացա թե ի՞նչ հանելուկ էր դա: Եթե այդպես անիմաստ պետք է հայտնվեր ու անհետանար, էլ ինչի՞ համար էր այն: Ճիշտ է երևույթը բավական երկար տևեց ինձ մոտ, բայց այդպես էլ ոչինչ չդառնալով անհետացավ:

Մի խոսքով ի՞նչ եմ ուզում ասել: Հերթական կյանքի հանելուկներից մեկը, որը երևի կոնկրետ հիմա տրված չէ ինձ հասկանալ , միգուցե կհասկանամ որոշ ժամանակ անց, իսկ միգուցե ոչ: Ինչևէ կյանքը լեցուն է և՛ անակնկալներով, և՛ հանելուկներով: Շարունակենք ապրել…

Permanent link to this article: http://arxangelo.info/enigma/

Հուն 15 2011

Ծաղկաձորի էկոլոգիական վիճակը (վիդեո)

Իրոք, որ Ծաղկաձորի էկոլոգիական վիճակը գնալով դառնում է անկառավարելի և աղետալի: Եվ Ծաղկաձորի ճակատագրին գնալով ավելի շատ տարածքներ են արժանանում: Ակտուալ տեսանյութ.

Permanent link to this article: http://arxangelo.info/tsaxkadzor/

Հուն 14 2011

Եղիշե Չարենց – Պատգամ

Նոր լույս ծագեց աշխարհին.
Ո՞վ այդ արևը բերեց:–

Ահա ոսկյա մի արև՝
ճառագումով իր հրե՝
Այգաբացի պուրպուրե

Նժույգների վրա հեգ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՜վ բերեց լույսն այս արթուն,
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ,
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս:-

Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընդերքում, Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/charents/

Հուն 13 2011

Ա՜խ այդ չարաբաստիկ COPYPASTE -երը

copyrightՆորից դարձա, այդ չարաբաստիկ Copypaste-ի զոհը:
Գիտե՞ք շատ ցավալի ու վիրավորական է: Եթե ասենք գողանան իմ մյուս գրառումները, միգուցե այդքան չցավամ: Բայց արի ու տես, որ ցավոք սրտի գողանում եմ այն գրառումներս, որոնց մեջ ամբողջովին իմ զգացմունքներն են, իմ հույզերը, իմ տառապանքները և իմ սերը: Գողանում են և այդ ամենը ներկայացնում, որպես իրենցը: Ստացվում է, որ գողանում են նաև իմ զգացմունքները:

Ախր ես չեմ հասկանում այդ ամենի իմաստը: Եթե դու ոչ գրելու ունակություն ունես, ոչ ունես սեփական մտքեր և ոչ էլ ունես ինչ որ զգացմունք, ապա էլ իմաստը ո՞րն է բլոգ բացելու ու ներկայանալու ուրիշի մտքերով: Ի՞նչ է բլոգ ունենալը հիմա մոդա է:

Իմիջայլոց հարգելի գրագողեր ջան.

Հեղինակային իրավունքների խախտումը, որի մեջ մտնում է նաև գրագողությունը ՀՀ օրենքով պատժելի արարք է

Առայժմ չեմ հրապարակի ո՛չ բլոգի հասցեն, ոչ էլ այդ արարքի հեղինակի անունը, քանի որ հնարավոր է, որ ուղակի այդ մարդը տեղյակ չէ, որ դա չի կարելի: Ես արդեն բացատրական նամակ ուղարկել եմ իրեն: Այ եթե այդ ամենից հետո նա այդպես էլ չհասկանա, ապա ես ստիպված կլինեմ արդեն ձեռնարկել որոշակի մեթոդներ: Ու նաև կհրապարակեմ և՛ նրա անունը, և՛ նրա բլոգի հասցեն:

Քոփիփասթերներ ջան (նոր բառ հորինեցի) հասկացեք, այդպես դուք ինքներդ ձեզ ծիծաղի առարկա եք դարձնում ու նաև վատ համբավ եք ձեռք բերում: ՄԻ ԱՐԵ՛Ք…

Permanent link to this article: http://arxangelo.info/copy-past/

Հուն 12 2011

Բոլոր ժամանակներում ինձ տանող երգ

Երգեր կան, որոնք մարդուն ուղեկցում են ամբողջ իրենց կյանքում: Երգեր, որոնք երբեք չեն հնանա ձեզ համար: Այդպիսի երգերից մեկն է ինձ համար Մաքս Ֆադեևի “Վազիր երկնքով” (Макс Фадеев “Беги по небу” ) երգը: Ես չեմ կարող ասել, որ այս երգը արվեստի գլուխգործոց է կամ չգիտեմ ինչ, բայց որ այս երգը ինձ “հայերեն” ասած միշտ “տարել” է, դա հաստատ: Հիշում եմ, բանակում 1997-99 թվերին ոնց էր մեզ տանում այս երգը:

Իսկ երեկ այս երգը ինձ համար բացահայտեցի նորովի: Այս անգամ ինձ համար ռուսական էստրադայի միակ ու իսկական երգչի՝ Գրիգորի Լեպսի կատարմամբ: Ու այս երգի Լեպսյան կատարումը ինձ նոր զգացմունքներ պարգևեց ու մի նոր ձևի “տարավ”:

Ահա ուզում եմ, որ դուք նույնպես լսեք, միգուցե Ձեզ նույնպես այն “տանի”.

Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.

Կամ կարող եք բեռնել այն, բացելով ներքևում գտնվող կապույտ “Բեռնել” հատուկ մասը ↓

Բեռնել

Permanent link to this article: http://arxangelo.info/begiponebu/

Հուն 12 2011

Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը (վիճակագրական հարցման արդյունքները)

10.06.2011-ին բլոգումս կազմակերպել էի հարցում “Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը” թեմայով: Իհարկե, և ես կասեի բնականաբար սպասումներս չարդարացան: Հարցմանը մասնակցեցին շատ քիչ թվով բլոգերներ:

Պատճառները բազում են՝ որոշ մասը տեղյակ չէին ուղակի, որոշները աստղայինով են տառապում և այլն և այլն: Նաև պետք չէ մոռանալ, որ խոսքը հայ բլոգերների մասին է, այսինքն այստեղ նաև խոսում է հայկական հայտնի նախանձ և դիմացինի լավը չցանկանալու բնավորությունը: Այս ամենը իհարկե ինձ համար չափազանց ցավալի է, բայց ինչ ունենք, այն ունենք: Եթե Ձեզ երկու անգամ հեռուստատեսությամբ ցույց են տվել, իսկ ինձ ոչ, կամ եթե ձեր բլոգի այցելուների քանակը՝ ասել է թե պոպուլյարությունը մի քանի (թող լինի) տասնյակ անգամ մեծ է իմ բլոգի պոպուլյարությունից, դա ամենևին Ձեր հեղինակության հետ չէր խաղա, եթե մասնակցեիք հարցմանը:

Նաև այս ընթացքում հասկացա, որ հայ բլոգոսֆերան միասնական չէ (ինչպես և հայ ազգը): Նայում եմ ռուսական բլոգոսֆերային ու հաճելիորեն զարմանում: Այնտեղ չկան LJ-ական, wordpress-ական, blogspot-ական և այլն, այնտեղ բլոգերը՝ բլոգեր է: Իսկ մեզ մոտ բլոգոսֆերան ճեղքված է մի քանի մասի (Աստված տա, որ այս ամենում ես սխալված լինեմ):

Ինչևէ այս ամենից հետո, ստիպված եմ դադարեցնել ընդամենը երկու օր տևած հարցումը:

Համենային դեպս հարցումը համարում եմ կայացած: Շնորհակալություն, բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին:

Այսպես. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armblogospher/