ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՊՈԵԶԻԱ

Այսօր Պետրոս Դուրյանի ծննդյան օրն է


Պետրոս Դուրյանը ծնվել է 1851թ. մայիսի 20-ին Կոստանդնուպոլսում:

Երևի կրկնվեմ, բայց ես գրականագետ չեմ, այլ գրականասեր և ըստ իս Պետրոս Դուրյանը Հայ Պոեզիայի ամենամեծ սիրերգակներից մեկն էր: Նրա պոզիան լի է սիրով, նրա տողերը սիրառատ են ու անչափ մաքուր…

Բլոգումս ես մի քանի անգամ անդրադարձել եմ նրա հրաշք բանաստեղծություններին: Ձեզ եմ ներկայացրել Դուրյանի «Սիրել»«Դրժել»«Տրտունջք» բանաստեղծությունները: Իսկ նրա ծննդյան օրը ուզում եմ Ձեզ ներկայացնել նրա ևս մի հրաշք, անչափ գեղեցիկ և նորից սիրով լի բանաստեղծություններից ևս մեկը.

Առ կույսն

Ո՜հ, մի՛նչև ցե՞րբ, ըսե՚, ո՛կույս, հո՛գիս ըլլա գեղույդ գերի,
Եվ մինչև ց՝ե՞րբ թրթռան աղիք ցաված սրտիս և քնարի,
Լոկ համբուրիկ մ՚ուզեցի քաղել այտեդ մեկ թարմ վարդ,
Ճառագայթ մը խնդրեցի աչերեդ երկնազվարթ,
Զըլացար դո՚ւ անգո՜ւթ, վարդ մը դժգույն ճակտիս,
Եվ ճառագայթ մ՚այն անդունդին խոր սրտիս․
Ոչ, ես չ՛եմ կրնար ապրիլ զուրկ գրկեդ,
Ծիծառնիկն ապրի դուրս բույնեն գեթ․
Տրտմալար քնարս զարնեմ ջախջախ,
Գոցեմ սիրտըս սիրաբախ․․․
Մնայք բարով, կո՛ւյս և քնա՛ր,
Կույսին տեղ լա՛ց, քա՛ր,
Ճակատս նըսեմ
Հանգչեցնեմ
Մաշող
Հող։

Կարդացեք նաև՝
Պարույր Սևակ - Ա՜խ քեզ ինչպե՞ս ասել
Դուք Ձեզ սիրու՞մ եք - հոգեբանական թեսթ
Համո Սահյան - Հոգնել եմ արդեն
Էքսպրոմտ. Չեմ զգում
Պարույր Սևակ - Ուզում եմ
Գրում են ընթերցողները. Նաղաշ Բաղդասարյան - Երբ կյանքը դաժան քեզ ծնկի բերի

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>