Բաժին՝ ՖՈՏՈՇՈՓ

Ֆոտոշոփ ծրագրի հայերեն վիդեո դասընթացներ

Մար 23 2012

Photoshop CS6 Beta-ի վիդեո տեսություն Արխանգելոյից (HD վիդեո)

Ինչպես արդեն տեղեկացրել եմ այժմ հասանելի է Adobe Photoshop CS6-ի Beta տարբերակը: Եվ ահա համառոտ ուզում եմ ծանոթացնել թե ինչ փոփոխություններ է կրել ֆոտոշոփը և ինչ նորություններով է օժտված այն: Խնդրեմ.

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshopcs6-review/

Մար 23 2012

Արդեն կարող եք բեռնել Photoshop CS6 Beta

Ֆոտոշոփի Հարգելի սիրահարներ, հիշու՞մ եք մոտ մեկ ամիս առաջ Adobe Photoshop CS6 Ի՞նչ է մեզ սպասվում» վերնագրի ներքո Ձեզ ծանոթացնում էի թե ինչ է մեզ սպասվում Photoshop CS6-ում և ինչ նոր գործիքներ են հայտնվելու:

Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ այսօր Adobe-ը պաշտոնապես բաց թողեց Photoshop CS6 Beta տարբերակը, որը կարող եք բեռնել, անցնելով →ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ:

Նշեմ որ խոսք են տալիս, որ  Photoshop CS6-ի ամբողջական տարբերակը դուրս է գալու 2012-ի սկզբներին: Այսինքն շատ շուտով մենք ամբողջովին կկարողանանք վայելել այն:

Եվ վերջում տեղադրում եմ մի տեսանյութ, որտեղ Ռոսել Բրաունը ցուցադրում է Photoshop CS6 Beta-ի որոշ գործիքների հնարավորությունները: Ասեմ, որ չզարմանաք, եթե հրաշքի ականատես լինեք.

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-cs6-beta/

Մար 10 2012

Տեքստային լուսանկար: Ֆոտոշոփի վիդեոդասեր

«Կախարդական Ֆոտոշոփ» վիդեոդասերի շարքի հերթական մասում Ձեզ եմ ուզում ներկայացնել մի մեթոդ, որի օգնությամբ հեշտությամբ կարող եք յուրաքանչյուր լուսանկար վերածել տեքստայինի՝ այսպես կոչված ASCII Art (տես նկարը):

Հիշեցնեմ նաև, որ բոլոր դասընթացները HD որակի են:

Եվ այսպես.

Permanent link to this article: http://arxangelo.info/ascii-art/

Փետ 06 2012

Adobe Photoshop CS6 Ի՞նչ է մեզ սպասվում

Բոլոր նրանց համար, ովքեր սիրահարված են ֆոտոշոփին (ինչպես ես), հետաքրքրվում են ֆոտոշոփով կամ ուղղակի հաճախ են օգտվում այդ «կախարդական ծրագրից» ուզում եմ պատմել թե ըստ նախնական տեղեկությունների ինչ նորամուծություններ են մեզ սպասվում Adobe Photoshop CS6-ում:

Ֆոտոշոփի ամեն մի նոր տարբերակ ուրախացնում է դիզայներներին իր անհավանական նորամուծություններով: Օրինակ CS4-ում հնարավորություն ընձեռնվեց աշխատել 3D մոդելների հետ, կամ ինովացիոն վրձինը «խելամիտ նշմամբ» (որին ես արդեն անդրադարձել եմ ֆոտոշոփի վիդեոդասերում): Իսկ CS5-ում հայտնվեցին այնպիսի գործիքներ, ինչպիսիք են՝ միքս-վրձինը, մարիոնետային դեֆորմացումը և այլն: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-cs6/

Նոյ 26 2011

Ֆոտոշոփում մոդելավորում ենք 3D մոլորակ: Կախարդական ֆոտոշոփ (վիդեո դաս)

Կախարդական ֆոտոշոփ վիդեոդասերի շարքի այս դասընթացում Դուք կսովորեք աշխատել 3D շերտերի, 3D լույսերի և 3D սցենայի կառավարման վահանակի հետ, ինչպես նաև կիմանաք թե ինչպես ֆոտոշոփում ջնջել կատարված անցանկալի գործողությունները: Եվ իհարկե կսովորեք պատրաստել եռաչափ մոլորակ:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorials-2/

Նոյ 08 2011

Ֆոտոշոփի հայերեն վիդեո դասընթաց. պատրաստում ենք անիմացիոն բաններ

Շարունակում եմ “Կախարդական ֆոտոշոփ” վիդեոդասերի շարքը: Այս անգամ Մենք իրար հետ կսովորենք ֆոտոշոփում պատրաստել անիմացիոն բաններ: Դասընթացի ընթացքում Դուք կծանոթանաք այնպիսի գործիքների և հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ գրադիենտ գործիքը, շերտերի հատկությունների կառավարման վահանակը, կամայական ֆիգուրաները և իհարկե անիմացիան:

Նշեմ, որ ֆոտոշոփի բոլոր վիդեո դասընթացները HD որակի են:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorial-banner-animation/

Սեպ 10 2011

Ֆոտոշոփի վիդեո դաս – Հետաքրքիր ֆոտո էֆեկտ

Շարունակում եմ իմ “Կախարդական ֆոտոշոփ” վիդեո դասերի շարքը և ներկայացնում եմ հերթական դասը, որում ստանում ենք հետաքրքիր ֆոտո էֆեկտներ, որը կարելի է կիրառել հատկապես գովազդում:

Վիդեո դասընթացում Դուք կծանոթանաք նաև ալիքների, շերտերի և գրադիենտ գործիքի հետ:

Ֆոտոշոփի մնացած դասընթացները Դուք կարող եք գտնել ՎԻԴԵՈ ՈՒՍՈՒՑՈՒՄ→Ֆոտոշոփ բաժնում: Հիշեցնեմ, որ բոլոր դասերը HD որակի են:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-video-tut/