«

»

Մայ 22 2012

Print this Post

Ո՞ւր ես դու կորել, խնդրում եմ արի՛

Oil Painting By Leonid Afremov @ redbubble

Իմ չքնաղ, իմ գանձ, իմ հուրի փերի
Ո՞ւր ես դու կորել, խնդրում եմ արի՛,
Արի՛ դու ինձ մոտ պատկերդ տեսնեմ՝
Քո լույսին ծարավ սիրտս հովացնեմ:

Կարոտը անգութ խեղդում է հոգիս,
Անհետացել են զարկերը սրտիս:
Շրջմոլիկի պես սրտեսիրտ ընկած՝
Քո սիրտն եմ փնտրում չքնաղ արարած:

Իմ չքնաղ, իմ գանձ, իմ աղջիկ վայրի,
Գտնվիր խնդրում եմ իմ հանդեպ բարի,
Արի՛, թույլ տուր ինձ պատկերդ տեսնեմ՝
Պապակած սրտիս ծարավն հագեցնեմ:

Ո՞ւր ես դու կորել, խնդրում եմ արի՛,
Իմ չքնաղ, իմ գանձ, իմ հուրի փերի…

©Արամ Հակոբյան (Արխանգելո)

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/please-come/

16 մեկնաբանություն

Skip to comment form

  1. Summer_Rain

    Ինչ գեղեցիկ նկար է….
    Կարոտ~,կարոտ…..Ախ այդ կարոտը….

    1. Arxangelo

      Summer_Rain ջան ինձ էլ թվում էր հավերժ լքել ես այս բլոգը: Ուրախ եմ Քեզ նորից տեսնել ;)

      1. Summer_Rain

        Չէ Արամ ջան,բա ես քո բլոգը կլքեմ???? :)
        Պարզապես մեկ-մեկ չեմ հարմարացնում մտնել,մեկ-մեկ էլ հարմար խոսքեր չեն լինում,լռում եմ համեստորեն :)

        1. Arxangelo

          Շնորհակալ եմ և շատ ուրախ :)

  2. Առլեն Շահվերդյան

    Շատ ուրախացա` կարդալով այս գեղեցիկ բանաստեղծոությունը Արամ ջան: Նուրբ է գրված: Ուրախացա նաև` տեսնելով Աֆրեմովի կտավը, որով համեմել ես գրառումդ: Աֆրեմովին իմ բլոգում միշտ հատուկ տեղ եմ հատկացրել և ուրախ եմ, որ տեսնում եմ նրա գեղեցիկ կտավներից մեկը քո այս գրառման մեջ: Մեկ անգամ ևս ողջունում եմ քեզ եղբայր, քո ստեղծագործական ներաշխարհը:
    Առլեն:

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ Առլեն ջան: Իսկ բանաստեղծության ծնունդը և Աֆրեմովի կտավի հայտնվելը մի ուրիշ պատմություն է, որ կփորձեմ մի օր պատմել բլոգումս: Այն շատ միստիկոտ ստացվեց :)

  3. Առլեն Շահվերդյան

    Այդ միստիկան զգացվում է բանաստեղծության մեջ: Խորհրդավորության ու նրբության շղարշով պատված այս գեղեցիկ տողերը հոգու զգացմունքային ֆոնի իսկական արտահայտում են: Հիրավի առանց կանանց ու աղջիկների կյանք չկա, չկա սեր ու գեղեցկություն, կիրք ու խենթություն, զգացմունք ու ոգևորություն, ներշնչանք ու երանություն:

    1. Arxangelo

      դե արի ու էս սիրուն տողերին կարողացի պատասխանել :)

  4. Mary fr

    Իսկապես նուրբ և միաժամանակ շատ ջերմ ստեղծագործություն է :)

    1. Arxangelo

      Շնորհակալ եմ :)

  5. Քրիստինա

    Ինչպիսի լուսավոր,թեթև քնքշություն…ինձ միշտ հետաքրքրել է,թե ինչպես են կարողանում բանաստեղծները,ստեղծագործողները իրենց զգացմունքները,զգացողություններն ու հույզերը “կաղապարել” սահմանափակ բառերով,ընդ որում գեղեցիկ” կաղապարել”……..երևի ուղղակի ի վերուստ է տրված այդպիսի կարողությունը…

    1. Arxangelo

      Քրիստինա ջան, ճիշտ է ես բանաստեղծ չեմ, սակայն այս բանաստեղծությունը ներսիցս ծնվեց, միանգամի՛ց, իսկ բառերն ինքն իրեն էին գալիս…

  6. Քրիստինե

    Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ մարդ պիտի անպայման կորցնի իր ՄԵԾ ՍԵՐԸ:

    1. Arxangelo

      հետաքրքիր է ինչո՞ւ

  7. Քրիստինե

    Մարդու երջանկության ձգտումն անսահման ու անորոշ է: Ձգտումը հետաքրքիր ու ոգևորող է, քանի չի իրականացել: Իրականանալուց հետո թվում է, թե մի մեծ բան չկատարվեց, որ երևակայությունն ավելի շքեղ բան էր խոստանում:

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read previous post:
Բար Ռաֆայելի
Maxim-ը հրապարակել է աշխարհի գեղեցկուհիների Top-100-ը

Լինելով կնամեծար և գեղեցկություն գնահատող անձնավորություն, ես ինձ չէի ների, եթե չանդրադառնայի այս թեմային :) Հանրաճանաչ Maxim ամսագիրը հերթական անգամ...

Close