Շրջագայություն մարդկային սավաննայով կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

Կյանքը դա մի մեծ սավաննա է, իսկ մարդիկ էլ կամ գիշատիչ, կամ գիշատչի զոհ: Այս կյանքում մարդ անընդհատ պարտավոր է ուժեղ լինել, պարտավոր է զգոն լինել, այլապես կարող է խժռվել մեկ ուրիշի կողմից:

Կյանքը պայքար է…

Այնպիսի ժամանակներ են, որ զգացմունքի, անսահման սիրո արտահայտումը տղամարդու կողմից կնոջը, այդ նույն կնոջ կողմից կարող է դիտվել, որպես թուլություն: Եվ ինչու՞ միայն այդ կնոջ կողմից, շրջապատող մարդկանց կողմից դա նույնպես դիտվում է թուլություն:

Հուսաատվա՞ծ ես, թևաթափ եղա՞ծ: Չփորձվես հանկարծ ինչ որ մեկին ցույց տալ՝ առավել ևս պատմել դրա մասին: Քեզ լուռ կլսեն, բայց միևնույնն է չեն հասկանա ու կրկին կմտածեն, որ դու թույլ մարդ ես: Իսկ այս դաժան կյանքը դա նույն աֆրիկյան սավաննան է՝ գիշատիչները փնտրում են զոհին և հենց զգում են, որ դիմացինը թույլ է՝ անմիջապես խժռում են նրան: Եվ մարդկային հասարակությունը ոչնչով չի տարբերվում կենդանական աշխարհից, որքան էլ դա կոպիտ հնչի: Եվ անկախ ինտելեկտից և բանականությունից մարդկանց բարքերը ոչնչով չեն տարբերվում կենդանականից: Մարդը նույն կենդանին է, նա նույնպես բնության մի մասնիկն է և դուրս է եկել նույն բնությունից՝ հետևաբար չի կարող նա էականորեն տարբերվել մնացած շնչավորներից:

Հաճախ տղամարդիկ սրտնեղում ու նեղանում են կանանցից նրա համար, որ այժմյան կանանց մեծ մասը որպես զուգընկեր, որպես կյանքի երկրորդ կես ընտրում է հարուստ տղամարդկանց: Իսկ կանայք բնականաբար չեն համաձայնվում: Բայց մի փոքր խորը վերլուծութան դեպքում հասկանալի է դառնում, որ կինը այստեղ մեղավոր չէ և չեն համաձայնում միայն այն պատճառով, որ նրանք ընտրում են ենթագիտակցորեն կամ այսպես ասած գենային մակարդակով: Այս ամենի մեղավորը այն սկզբնական մատերիան է, որից առաջացել են Երկիր մոլորակի բոլոր շնչավոր արարածները: Ուշադիր հետևե՛ք կենդանական աշխարհին: Այնտեղ հիմնականում էգերը տրվում են ուժեղ, բոլորին հաղթող որձերին, որպեսզի իրենց սերունդները այդ որձից ժառանգեն ուժն ու զորությունը:

Իսկ մարդկանց համար այսօր դրամը ուժ և զորություն է, անսահման իշխանություն: Եվ հետևաբար կանայք ընտրում են այդ ուժն ու զորությունը իրենց սերունդների հաջող ժառանգության համար:

Մի՞թե կպնդեք, որ մարդն ու կենդանիները իրար նման չեն:

Չեմ բացառում, որ դու կարող է իրականում ուժեղ մարդ լինես, սակայն շատ զգացմունքային: Եվ կարող է, որ դու սիրում ես արտահայտել քո զգացմունքները: Եվ սիրելով հանդերձ՝ գեղեցիկ խոսքեր ես շռայլում քո սիրելիին, անչափ նուրբ ու քնքուշ ես մոտենում նրան: Սխա՛լ  է… հազար անգամ սխալ: Առյուծը կարողանում է և մլավել և մռնչալ, բայց մլավոցով երբեք ուժդ չես ցույց տա: Հետևաբար փորձե՛ք միշտ ցույց տալ ձեր ուժը անկախ ձեր զգացմունքների առատությունից: Երբե՛ք չմլավեք, այլ մռնչացե՛ք, մռնչացե՛ք, որքան որ ուժ ունեք և այդ դեպքում և ձեր սիրելին և ձեզ շրջապատող մարդիկ կսկսեն է՛լ ավելի լրջորեն մոտենալ ձեզ և հետևաբար է՛լ ավելի շատ հարգել:

Պատահական չէ, որ շատ հաճախ կարելի է ականատես լինել, որ աղջիկը ոչ մի կերպ չի կարողանում սիրել տղային, թեկուզ ներքուստ նա դա ուզում է, որովհետև այդ տղան շատ քնքշորեն է վերաբերում իրեն և հանկարծ սիրահարվում է մի բիրտ, կոպիտ, անզգացմունք մի տղայի: Ու հետո մտածում է, թե ինչու՞ սիրահարվեցի: Նորից այդ սկզբնական մատերիան է այս ամենի պատճառը…

Հիշե՛ք ցուցաբերած թեկուզ մեկ թուլությունը կարող է անդարձելի հետևանք ունենալ ձեր կյանքի վրա: Ցուցաբերած թեկուզ մեկ թուլության դեպքում կարող են ձեզ խժռել, կամ լավագույն դեպքում վտարել իրենց շարքերից, ինչպես որ առյուծներն են վտարում իրենց պրայդներից թույլերին:

Ընդմիշտ բանտարկեք Ձեր մեջ զգացմունքները և հնարավորինս քիչ ցուցադրեք դրանք…

Եղե՛ք Ձեր պրայդի ամենաուժեղ առյուծը:

Այսպիսի եզրակացության եմ եկել իմ ապրած 34 երկար տարիների ընթացքում: Միգուցե դուք չհամաձայնվեք ինձ հետ, բայց հավատացեք, որ այս ամենին ես հանգել եմ՝ դրանք զգալով իմ սեփական մաշկի վրա:

Հետևությունները թողնում եմ Ձեզ:

Pin It

13 thoughts on “Շրջագայություն մարդկային սավաննայով կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

  1. …իսկ ես կարծում եմ, որ հենց այն մարդիկ են ուժեղ, ովքեր չեն թաքցնում իրենց զգացմունքները, թեկուզ քիչ չեն պատճառները այդ անելու: Զգացմունքն է պատճառ եղել հուսահատության, կոտրվելու, բայց չնայած դրան այդ մարդիկ չեն վախենում նորից զգալ ու ցույց տալ… վախն է թուլություն ոչ թե զգացմունքը…
    … իսկ տղամարդ ընտրելու հարցում կարևոր է ոչ թե հարստությունը, այլ աշխատելու, ստեղծելու ունակությունը (սա իմ կարծիքն է)…մի մոռացեք մենք միշտ սիրել, սիրում ենք և կսիրենք ականջներով էնպես որ քնքուշ խոսքերը թուլություն չենք համարում…
    …իսկ կյանքը,համաձայն եմ,գոյության պայքար է…

    • չգիտեմ ես փորձել եմ գրել իմ դառը փորձերի վելուծությունը, գրել եմ այն ինչի մասին շատ երկար է արդեն խորհում եմ և եկել եմ այդ եզրահանգմանը: Իսկ քնքուշ խոսքերի առումով՝ ես 99.9% համոզվածությամբ կարող եմ ասել, որ աղջիկների մեծ մասի մոտ հաստատ Ձեր ասածի պես չի: Ես համարյա ամեն օր եմ ականատես լինում Ձեր “տեսության” հերքմանը:

      • Ես էլ եմ հաճախ ականատես լինում այնպիսի դեպքերի, երբ աղջիկները քնքուշ խոսքերին ուշադրություն չեն դարձնում: Ամենացավալին այն է, որ հարուստ, բայց “չմռնչացող”, “պապայի բալա” տղաներին գերադասում են ֆինանսապես ոչ այնքան հարուստ, ուժեղ տղաներից, որոնք երբեմն նաև “մլավում են”:

  2. Aram jan hamadzayn em gracd amen bari het. Ayl kerp chditvi u hamozvats em, vor qo koxmic ayl kerp chi @ndunvi Aram jan, esel em da zgacel. Te andznakan harcerum qo nshac aspektov(qnqshutyun) ev te ayd nuyn haraberutyun uxxaki hargelov dimacini xosq@ u sirelov nran nra kamq@ katarelov tekuz chnchin harcerum. Piti qo uzacov anes, vonc qez harmar a, dimacinid el hashvi charnes. Etpes aveli chisht klini. Bayc de xarakter est xarakter, inch anes.

  3. Aram jan poxveln el hesht chi. Baci mrnchal sovorelu xndir@ ayl xndir el ka. Konkret dimacinid hargelu pahov amenacavalin en a, vor apracd tarineri @ntacqum havatacel es, vor etpes chisht a. Vor piti harges. Et dardzrel es skzbunq. U mi or, mi gexecik paycar kam mrayl or haskanum es, vor hargel@ chisht a, bayc petq chi etpes. U hogumd potorik, cunami a helnum xarnum irar.

  4. Mardik nuynpes kendani en, ev shat banerov en nman kendanierin……..chnayac asum en mardik *urish* texic en estex haytnvel……………bayc es harc@ toxac………….shat chisht eyq grel petq e mrnchal , vortev aranc mrnchal arach ches gna, petq e mrnchal u mrnchal……u naev hargel………………u gitek es el em nkatel vor axjikner@ et qnqshutyun@ tulutyun en hamarum*im andznakanum che bayc shrjapatum* erevi es andznakani hamar poqr em:)………………..SHAT LAVN ER GRARUM@ BRAVO:););)

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>