Երկուշաբթի, 22 Սեպտեմբեր 2014

ԱՐԽԱՆԳԵԼՈ

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ ՊՈԵԶԻԱ

Լևոն Շանթ – Հին Աստվածներ

Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Արդեն երկու օր է իմ բլոգ է մտնում մի մարդ, իսկ միգուցե մեկ չէ այլ մի քանիսը, որոնք google-ում որոնել են Լևոն Շանթի «Հին Աստվածները» և հայտնվել իմ բլոգում:

Եվ քանի որ առաջին հերթին Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման ես համարում եմ համաշխարհային հանճարեղ գլուխգործոց և երկրորդ, ինչու՞ ոչ, որպեսզի բլոգիս այցելուները (թեկուզ հանկարծակի) հուսախաբ չլինեն՝ ուզում եմ մի փոքր լրացնել այդ բացը և տեղադրել այդ հանճարեղ գործից մի փոքրիկ մաս: Առաջինը անիմացիոն հոլովակ է Վահրամ Փափազյանի հանճարեղ ասմունքով: Հոլովակի ռեժիսյոր-նկարիչն է Նաիրա Մուրադյանը և երկրորդը արդեն տեքստային տարբերակով:

Նաև հույս ունեմ, որ շատ շուտով ինձ կհաջողվի տեղադրել Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրամայի ամբողջական տարբերական, քանի որ ինչքան որ համացանցում ման եկա, այն ոչ մի տեղ չկարողացա գտնել: Իսկ կարծում եմ այս ստեղծագործությունը արժան է, որպեսզի բոլորը կարդան ու հիանան:

Դե ի՞նչ, վայելեք.

 

Հին աստվածներ

Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ,երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ,երազներ,
իջե՛ք քնքո՜ւշերազներ:
Ծաղիկ, կանաչ, թարմ հյուսեր,
բախտի կարկաչ ու հույսեր.
դող ու անցուկ ու կարող,
ծածուկ արցունք ծարանոտ.
խելքի, մտքի հակասում,
միշտ նո՛ր կյանքի սպասում…
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Գգվանք, ժպիտ, գույն ու բույր
աչեր վճիտ ու համբույր.
իղձեր անվերջ, անմեկին,
տագնապ ու տենչ մոլեգին.
օրոր, գրգիռ ու հույզեր,
սրտի թրթիռ, երգ ու սեր …
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:
Աստղեր թովիչ, բոց ու կայծ,
ցնորքներ վառ ու առկայծ.
հավատ ուժի, մեծություն,
փառքի, կամքի գոյություն.
շռինդ, թնդյուն, հպարտանք,
իմաստություն…
բյո՛ւր պատրանք:
Իջե՛ք, իջե՛ք, երազներ,
իջե՛ք զգո՜ւյշ, երազներ,
շոյո՛ղ, անո՜ւշ, երազներ,
իջե՛ք քնքո՜ւշ երազներ:


Լավագույն նյութերը Facebook-ում ստանալու համար սեղմիր Like


Ձեզ կհետաքրքրի նաև՝

Ուշ գիշերային գրառում
Իմ մանկական չիրականացած երազանքները
8 մեկնաբանություն “Լևոն Շանթ – Հին Աստվածներ”-ում
  1. ete hnaravor e xndrum em texadreq amboxjutyumb ,,,,,,,nman hancharner@ petq e amenureq linen tekuz hamacancum da eakan che

    • Դրա համար շատ ժամանակ է հարկավոր, որպեսզի ամբողջությամբ արտատպվի: Երբ եղավ ժամանակ, անպայման

    • Անի on said:

      Հարգելի Միքաըել և Arxangelo փնտրում եմ “ՀԻն Աստտվածներ” դրաման թվային տարբերակով, շատ շհորհակալ կլինեմ, եթե կաորղանաք այն ուղարկել ինձ

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Մենք հավաքագրում և Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր, օգտակար, ուսուցողական և կրեատիվ նյութեր:

Միացեք մեզ Facebook-ում և մեր նոր նյութերի մասին տեղեկացեք հենց այնտեղ.

×