«

»

Մար 22 2012

Print this Post

Շարլ Ազնավուր – Գնաց ուրիշ սիրո հետ

Ես ուղղակի չէի կարող անտարբեր անցնել և չտեղադրել այս բանաստեղծությունը: Որքա՜ն հոգեհարազատ տողեր կան ինձ համար այս բանաստեղծության մեջ: Որքա՜ն սարսափելի աստիճանի զգացմունքների և խորհերի նմանություն…

Գնաց ուրիշ սիրո հետ

Իմ ժպիտների ծալքերի միջև թախիծը սողաց
Եվ անհուսության ակոսի նման գծվեց ճակատիս:
Անցյալս արդեն մի ծերունի է հիմա լռակյաց,
Քանզի մեր միջև խոր վիհ են փորում ժամ, օր ու ամիս:

Որ էլ չտեսնեմ ես լույսը օրվա,
Դեմքեր մարդկային, գութ ու կարեկցանք՝
Թող ծովը նետվի՛ ցամաքի վրա,
Մեռնեն օր ու կյանք
Եվ դառնան անհետ:

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Թող մի ահեղ հուր մոխրացնի իսկույն
Մարդկային ամեն, ամե՛ն ձեռակերտ,
Հողը ճեղքըվի, և փռվի ճեղքում
Մի մեծ մոռացում,
Որ տևի հավետ:

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Իմ խոցված սիրտն է խփում խավարում՝
Չեմ ուզում լսել խնդության մասին,
Թող երգի քամին մռայլ ու տրտում,
Որ արար աշխարհ իմ վիշտը կիսի:

Հպարտությունն ու թախիծն իմ կյանքում մի վիհ են բացում:
Իմ բերանի մեջ զգում եմ դառըն համը փլուզման,
Եվ իմ գլուխը գորշ մտքերով է անընդհատ լեցուն,
Քանզի իմ սրտում մի ճիչ կա միայն,
Գիշեր ու ցերեկ մի ճիչ ու աղետ՝

Իմ սերը գնաց ուրիշ սիրո հետ:

Թարգմանությունը՝ Ա.Ալիքյան

Կարդացեք նաև՝

Permanent link to this article: http://arxangelo.info/sharl-aznavour/

9 մեկնաբանություն

Skip to comment form

  1. Հասմիկ Ավետիսյան

    Նույն ապրումներից նաև իմ սրտում էին… Իմ սերն էլ գնաց ուրիշ սիրո հետ…

  2. Mary

    Տխուր է, բայց գեղեցիկ :)

    1. Arxangelo

      ահա, շատ գեղեցիկ: Փաստորեն տխրություննել է լինում գեղեցիկ

  3. Սամվել Մոսկվայից

    Ալիքյանը լավ թարգմանել է։ Մի քանի անգամ խոշորացույցի տակ կարդացի։ Թե հեղինակը, թե թարգմանիչը ինչպես ասում եմ ես սովորաբար, արժանի են Այվազովսկու վրձինին։

  4. Սամվել Ավդալյան Մոսկվայից

    Արխանգելոյին ողջունում է Սամվել Ավդալյանը Մոսկվայից։ ՈՒզում եմ հայ հասարակության դատին մի քանի բանաստեղծություններ ներկայացնել։ Դուք կարո՞ղ եք ինձ օգնել այդ գործում։ Կարող եմ երաշխավորել, որ Ձեր գրասենյակի դեմքը իմ գրածների պատճառով չի կարմրի ընթերցողների առջև։

    1. Arxangelo

      Սամվել ես նույնպես ողջունում եմ Ձեզ և կարծում եմ կարող եմ Ձեզ օգնել…

  5. Սամվել Ավդալյան Մոսկվայից

    Ողջույն Արխանգելոյին( Հրեշտակապետին)։
    Չիմանալով Ձեր աշխատանքի ներքին խոհանոցը սկզբից կուզենայի ուղարկել իմ՝ եՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
    բանաստեղծությունը։ Հուսով եմ ինձ գրագողության մեջ չեն մեղադրի։ Թե չէ նուն ձևով կարելի է մեղադրել Պուշկինին. որ նա իր ՅԱ ՊԱՄՅԱՏՆԻԿ ՍեԲե ՎՈԶԴՎԻԳ ՆեՐՈՒԿՈՏՎՈՐՆԻՅ քերթվածը գողացել է Դերժավինից. Դերժավինը՝ Լոմոնոսովից իսկ Լոմոնոսովը հին հույներից։ Գրեք խնդրեմ մի քանի խոսք այն մասին թե ովքեր են ձեր ընթերցողները։
    Ուրեմն այսպես։
    Գրել եմ. որ դառնա հիմն ուղեցույց ու զգուշացում՝ բոլոր հայերին տուն դառնալու համար։

    1 ))) ես իմ անուշ Հայաստանի աստվածաշունչ բառն եմ սիրում))) Սուրբ Մեսրոբի մտքով ծնված երկաթագիր տառն եմ սիրում))) Մեր սարերի ալպիական մանուշակի բույրը վառման))) ՈՒ նորածին մանուկների աչիկների փայլն եմ սիրում։ )))2))) Սիրում եմ մեր ծիրանենին. իր քաղցրանուշ բարից ճկված))) Քամիներին չխոնարհվող մեր հին բարդին երկնասլաց))) երկարամազ լացող ուռին` հայոց վշտի բեռից կքված))) Ու վարդագույն գինու աղբյուր մեր խաղողի վազն եմ սիրում։)))3))) Սիրում եմ ես մեր քոչարին. պարը վահան ու սուսերի))) Միտքը հայոց ստեղծարար. հենարանը մեր հույսերի))) Հազար ու վեց հարյուր տարվա ճանապարհը մեր գրերի))) ՈՒ խունացած մատյանների սրտաճմլիկ տաղն եմ սիրում։)))4))) Ուր էլ լինեմ. հետ եմ գալու. խմելու եմ ջրերը մեր))) Չեմ թողնի. որ ամայանան նորեն լքված շեները մեր))) Ինչքան էլ որ հիմքը փորեն դյուցազնակերտ բերդերը մեր))) Էլի ես ժիր ու անվարան հայ շինարար ձեռքն եմ սիրում։)))5))) Մեր փորձության ժամն է հասել նահանջելու էլ տեղ չկա))) Օտար հողում սրտիս համար մխիթարանք ու դեղ չկա))) Աշխարհ անցիր. հայկյան ցեղից խռովարար էլ ցեղ չկա))) Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես Չարենցի սազն եմ սիրում։

    1. Arxangelo

      Սամվել ջան ես անձամբ պոեզիայի մեծ, ոչ էլ միջին գիտակ չեմ, ընդամենը պոեզիայի սիրահար եմ, սակայն Չարենցի բանաստեղծության Ձեր ինտերպրիտացիան, Ձեր լեզվով, Ձեր բառերով մեկնաբանությունը ինձ շատ դուր եկավ: Չեմ կարծում, որ ինչ որ մեկը կարող է գրագողության մեջ մեղադրել, քանզի սա մի հետաքրքիր մոտեցում էր Չարենցյան տաղին: Շնորհակալություն Ձեզ, շատ գեղեցիկ էր…
      Իսկ ինչ վերաբերում է թե ովքեր են իմ ընթերցողները՝ կարող եք ընդհանուր պատկերացում կազմել կարդալով տարբեր գրառումների մեկնաբանություններ: Բազմատեսակ մարդիկ են ընթերցում այս բլոգը, սակայն ըստ իս հիմնական մասը ինտելեկտուալ ու գրասեր ընթերցողներն են: Նաև կարող եմ հպարտանալ, որ բլոգս մշտական կարդում են մի քանի ժամանակակից գրողներ և նաև Հայաստանում հայտնի ռադիոասմունքողներից մեկը: Անունները հատուկ չեմ նշում, եթե իրենք ցանկանան, իրենք կնշեն: Իսկ էլ փոստս խնդրեմ info[ ]arxangelo.info ( [ ]-նշանը պետք է փոխարինել @ նշանով՝ սա հակասփամ զգուշավորություն է):

  6. Սամվել Մոսկվայից

    Ձեր էլեկտրոնային փոստը ուղարկեք խնդրեմ։ Իմ էլ. փոստն է sulla@butovo.com

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *

Connect with Facebook

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերն ու ատրիբուտները՝ <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

Read previous post:
Շարլ Ազնավուր
Շարլ Ազնավուր – Պետք է գիտնալ

Պետք է գիտնալ ժպտալ դեռ լայն, Երբ կորչի բախտն իսկ լավագույն, Եվ վատթա՛րը մնա միայն Արցունքի շիթ չարժող կյանքում: Պետք...

Close