Բոլոր հույսերն ու սպասումները հոդս ցնդեցին: Լոտոյով (11 մետրանոց) պարտվեց աշխարհի լավագույն թիմը՝ Ռեալ Մադրիդը:
Կներեք, բայց մտքիս միայն մի բառ է գալիս՝ Fuck…
Ամեն ինչ, ինչ վերաբերվում է սպորտին:
Permanent link to this article: http://arxangelo.info/fuck-bayern-munchrn/
Ապր 25 2012
Եվ այսպես Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ Ռեալ Մադրիդ – Մյունխենի Բավարիա խաղին մնաց հաշված րոպեներ (այն կսկսվի Երևանի ժամանակով 22:30-ին): Չնայած Մյունխենում Ռեալը 2:1 հաշվով պարտություն կրեց, սակայն բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այս խաղում ֆավորիտը իհարկե Ռեալն է: Եվ Ռեալը պարտավոր է հաղթել այս խաղում և անպայման կհաղթի:
Իսկ մինչ խաղացողները գալիս են մարզադաշտ տեսեք թե ոնց են նրանց դիմավորում Մադրիդի Ռեալի երկրպագուները ու դրանից հետո ասեք կհաղթի՞ արդյոք Ռեալը այս խաղում թե ոչ.
Permanent link to this article: http://arxangelo.info/real-madrid-vs-bayern-munich/
Ապր 22 2012
Այո, մենք դա արեցինք: Բոլոր Ռեալիստներին Շնորհավորում եմ: Մադրիդի Ռեալը հյուրընկալվելիս Բարսելոնային հաղթեց 2:1 հաշվով, Hala Madrid!!!
Մենք ապացուցեցինք, որ չեմպիոնության ճանապարհին մենք պատահական չենք հայտնվել: Մենք հիմնովին հաստատեցինք մեր չեմպիոնությունը:
Խաղի մասին չեմ ուզում խոսել, կարևորը հաղթանակն էր և կարևորը հոգեբանական արգելքն էր, որը կարծես թե հաջողվեց վերջապես հաղթահարել: Միայն կասեմ, որ խաղի հերոսը Ռոնալդուն էր, չնայած նրան որ շատ այլ խաղացողների նույնպես կարելի է առանձնացնել
Մի խոսքով Hala Madrid!!!
Permanent link to this article: http://arxangelo.info/hala-madrid/
Ապր 21 2012
Բառացիորեն ժամեր հետո՝ այսօր Երևանի ժամանակով ժամը 22:00-ին մենք կրկին ականատես ենք լինելու համաշխարհային մեծության մի մենամարտի, մի ինտրիգի, մի հակամարտության, որին կոչում են Էլ Կլասիկո, կամ Ռեալ-Բարսելոնա, Բարսելոնա-Ռեալ հակամարտություն: Մադրիդի Ռեալը հյուրընկալվել է Բարսելոնային և հետևաբար խաղը տեղի կունենա Կամպ Նոու մարզադաշտում:
Որքան հույզեր, որքան զգացմունքներ, որքան հույսեր և սպասումներ են կապված այս ֆուտբոլային հանդիպման հետ: Երկու ակումբի երկրպագուներն էլ լցված են հույսով և մատները խաչ արած սպասում են իրենց սիրելի ակումբի հաղթանակին:
Ասում են իրականում այս հակամարտությունը դիտելիս շահում են այս երկու ակումբներին չերկրպագողները, քանի որ նրանք ականատես են լինում գեղեցիկ, դիտարժան ֆուտբոլի և իրենց համար կապ չունի կհաղթի Ռեալը, թե Բարսելոնան՝ կարևորը դիտարժանությունն է:
Դե իսկ ես, որպես Մադրիդի Ռեալի արդեն շատ «հին» երկրպագու հույս ունեմ, որ իմ սիրելի ակումբը՝ Ռեալը վերջապես կկարողանա հաղթահարել իր վերջին շրջանում ի հայտ եկած հոգեբանական բարդույթը, որի անունն է Բարսելոնա:
Դե ի՞նչ, առա՛ջ դեպի հաղթանակ, Hala Madrid!!!!
Permanent link to this article: http://arxangelo.info/el-clasico-4/
Ապր 16 2012
Ուղղակի հնարք ֆանտաստիկա ժանրից: Այսպիսի հնարք ֆուտբոլում շատ հազվադեպ կարելի է տեսնել: Եվ այն կատարում է այսօրվա ֆուտբոլային կախարդներից մեկը՝ Նեյմարը:
Եթե հնարքը այսքան գեղեցիկ ու ֆանտաստիկ չլիներ՝ այն չէր հայտնվի այս բլոգում: Ուղղակի սա այնպիսի հրաշք է ու կախարդանք, որ չեմ կարող այն Ձեզ չներկայացնել: Վայելեք ու ապշեք.
Permanent link to this article: http://arxangelo.info/fantastic-neymar/
Permanent link to this article: http://arxangelo.info/abraham-wilczewski/
Մար 31 2012
Այսօր մեզ հրաշալի սպորտային երեկո է սպասվում: Սպորտ սիրողներ չմոռանա՛ք այսօր ժամը 22:00 Օսասունա – Ռեալ
Մադրիդ, իսկ արդեն գիշերը՝ ավելի շուտ 1.04.2012-ի գիշերը ժամը 00:30-ին (մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը) մեր Արթուր Աբրահամի մենամարտը լեհ Պյոտր Վիլշևսկու հետ:
Նաև 00:00-ից դիտեք Բարսելոնա – Ատլետիկ Բիլբաո:
Հաճելի սպորտային երեկո եմ մաղթում:
Դիտե՛ք այս հրաշալի սպորտային իրադարձությունները Ձեր սիրած բլոգում
Permanent link to this article: http://arxangelo.info/sports-night/