Անծանոթուհուն

Թաղծոտ աչքերով, կանգառում կանգնած՝
Լուսե մի հեքիաթ,
Որ նայում էիր դու հեռու հեռուներ՝
Նայում էիր անթարթ:
Ինձ չէիր էլ տեսնում, չէիր էլ նկատում,
Որ կողքիդ կանգնած խելագար մի մարդ՝
Քեզնով է զմայլվում.
Քեզնով է զմայլվում ու տողեր հյուսում նա լուռ իր մտքում:

Իրակա՞ն էիր դու, թե՞ մտքի պատրանք,
Ֆիզիկակա՞ն էիր թե լույսի խաբկանք:

Տեսնես երբևէ կտեսնե՞մ ես Քեզ կյանքիս երազանք:

© Արամ Հակոբյան (Արխանգելո)

Pin It

17 thoughts on “Անծանոթուհուն

  1. )))))չգիտեի , որ ,,ոտանավորը,, ասոցացվում է ,, վատ,,բառի հետ)))))));Այդ դեպքում կասե՞ք ինչպես անվանել գրվածքը;Ուղղակի ուզում էի իմանալ ,,գրվածքի,, հիմքը մտածածին է , թէ՞ իրական….

    • ոտանավոր հիմնականում անվանում են թեթև ոճի մեջ գրված, կամ մանկական հանգավորված բանաստեղծությունները: Իսկ այս բանաստեղծությունը իրական փաստերից է, եթե կարդաք վերևի մեկնաբանությունները կհասկանաք թե ոնց է այն ծնվել

      • Իհարկե կարդացել եմ ;Դրա համար էլ զարմացած հարցրեցի…Գիտեք հաճելի է իմանալ , որ ինչ որ մեկը կարող է (հենց թեկուզ կանգառում) ինչ որ մեկի վրա տպավորություն գործել, ու ավելին`մնալ հիշողության մեջ…Իրոք հաճելի է իմանալն ու պատկերացնելը

Թողնել մեկնաբանություն

Ձեր Էլ-փոստը չի հրապարակվի Պարտադիր դաշտերը նշված են *

Connect with Facebook

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>