Tag Archive: ավերակ

Ապր 19 2012

Ավերված աշխարհներ արարողը (43 նկար)

Հրաշալի բելգիացի նկարիչ Jonas De Ro-ի ստեղծագործական թեմաները հիմնականում քաղաքներն են և ուրբանիստական բնապատկերները: Աշխարհը, որը ցուցադրվում է նրա նկարներում՝ արտահայտում է այն, թե ինչ տեղի կունենա քաղաքների հետ ավերումից հետո: Բնությունը բավական արագ գրավում է իր տարածքը: Տեխնոգեն ապոկալիպտիկ բնապատկերները իրենց մասշտաբային սյուժեյով ուղղակի սարսուռ են առաջացնում:

Նույն ժամանակ նա նկարում է քաղաքի հաճելի նեղլիկ փողոցներ, կամ փոքրիկ քաղաքների լքված ծայրամասեր, որոնք լցված են ջերմ արևի լույսով: Սրանք առաջացնում են հանգստի և խաղաղության զգացմունքներ:

Նկարիչը առանձնանում է իր ուշադրությամբ մանր դետալների հանդեպ և նաև լույսի և ստվերի կախարդանքի արհեստավարժ տիրապետմամբ:

Վայելում ենք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/jonas-de-ro/

Մար 18 2012

Ավերակներ (անիմացիոն ֆիլմ)

Պատկերացրեք ապոկալիպսից հետո մնացած ավերված և լքված քաղաքներ: Եվ տարիներ անց այս քաղաքները գնալով վեր են ածվում ջունգլիների…

«Ավերակներ»-ը (Ruin) 3D անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է  «OddBall Animation»-ի կողմից, որը հաճույքով դիտվում է ոչ թե սյուժեյի համար, այլ մանրակրկիտ դետալիզացված և իրականին շատ մոտ պատկերների շնորհիվ: Այն ավելի շատ դուր կգա և ինչու ոչ նաև կարող է օրինակ ծառայել համակարգչային գրաֆիկայի սիրահարներին.

Permanent link to this article: http://arxangelo.info/ruin/