Tag Archive: Արխանգելո

Մար 28 2013

Բլոգը այժմ հանդես է գալու բոլորովին նոր լոգոյով

arxangelo2Ուրախ եմ տեղեկացնել, որ այսուհետ բլոգը հանդես է գալու բոլորովին նոր լոգոյով, որը էականորեն տարբերվում է նախորդներից թե՛ տեսքով և թե՛ իր սիմվոլիկայով: Եվ այն ինձ շատ է դուր գալիս:

Լոգոյի հեղինակը շատ տաղանդավոր մարդ և իմ լավ ընկեր Վարդան Գրիգորյանն է, որին համացանցում շատերն են ճանաչում:

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել Վարդանին ու ցանկանալ նրա տաղանդին անսպառություն:

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-new-logo/

Փետ 20 2013

Բլոգի նորությունը՝ էլեկտրոնային գրքեր

ebookՀարգելիներս ուրախ եմ Ձեզ տեղեկացնել, որ ամբողջությամբ ձևափոխվել է «Էլեկտրոնային գրքեր» էջը: Եթե հիշում եք նախկինում գիրքը բեռնելու համար պարտադիր հարկավոր էր գրանցվել: Այժմ այդ ֆունկցիան հանվել է և առավելագույնս հեշտացվել է բեռնման գործընթացը : Այժմ բեռնումը կատարվում է ընդամենը 1 քլիքով:

Հիշեցնեմ, որ  «Էլեկտրոնային գրքեր» էջում իմ իսկ ստեղծագործություններն են էլեկտրոնային գրքերի տեսքով, որոնք կարող եք ազատորեն բեռնել: Առայժմ դրանք երեքն են՝ «Սիրո լուսնապար» և «Իմ կորցրած տողերը» բանաստեղծությունների ժողովածուները և վերջերս գրված «Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ» փոքրիկ վիպակը:

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-ebook/

Փետ 15 2013

Երկու էքսպրոմտ քառյակ

ծուռ

«Գժվել»

Ուզում եմ կրկին մի փոքր գժվել,
Ուզում եմ գժվել ու կյանքով լցվել։
Սակայն ծեր եմ ես
ու գժությունս վաղուց եմ կորցրել…

 

«Աշխարհիկ»

Կասե՞ս Աստված, ինչպե՞ս անել,
Քո ստեղծածը մի քիչ ուղղել՝
Աշխարհը ծուռ, մարդիկ էլ ծուռ…
Ծուռին ինչպե՞ս, ինչպե՞ս փոխել:

© Արամ Հակոբյան

Permanent link to this article: http://arxangelo.info/my-two-expromt/

Փետ 07 2013

Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ – վիպակ

vipakՁեզ եմ ուզում ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը՝ «Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ» վիպակը:

Սա իմ առաջին վիպակն է՝ նախկինում արձակ ոճում ստեղծագործել եմ փոքրիկ պատմվածքների և արձակ բանաստեղծությունների ձևով, իսկ վիպակ գրում եմ առաջին անգամ: Այնպես, որ հույս ունեմ խիստ չեք դատի:

Չեմ փորձի ներկայացնել ձեզ սյուժեն, որպեսզի հետաքրքիր լինի այն ընթերցելը:

Ասեմ որ վիպակը կարող եք բեռնել սեղմելով ներքևի Download կոճակի վրա՝ այն pdf ֆորմատով է:

Եվ խնդրում եմ կարդալուց հետո չմոռանաք ձեր կարծիքները գրել այստեղ՝ մեկնաբանություններում:

Հուսով եմ այն ձեզ դուր կգա:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/vipak/

Հուն 28 2013

Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին

fire-loveՈւ ամեն անգամ, կրկին ու կրկին
Թերթում եմ ես քո ալբոմն իմ անգին
Գիժ սիրտս նորից վեր-վեր է թռչում,
Ինչպես այն օրը՝ այն օրն առաջին:

Ինչո՞ւ եմ տանջում ինքս ինձ կրկին,
Ինչո՞ւ եմ նորից այրում իմ հոգին,
Ինչո՞ւ չի ստացվում մոռանալ հավերժ՝
Չի ստացվում գտնել պատասխան հարցին:

Ու կրկին անգամ սիրտս է խոցվում,
Բացվում են կրկին վերքերն սպիացած
Ու միտքս կրկին քեզնով է լցվում՝
Նոր շունչ է առնում սերն իմ «հնացած»: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/inchu-em-tanjum/

Հուն 20 2013

Արամ Հակոբյան – Սուր փշի նման (Վիդեո)

Եվ ևս մեկ, այս անգամ երևի թե վերջինը, ասմունք-հոլովակ, որտեղ իմ իսկ ընթերցանությամբ հնչում է վերջերս գրված «Սուր փշի նման խրվել է սրտումս մի շատ թանկ անուն» բանաստեղծությունս:

Կխնդրեի շատ խիստ չդատել, որովհետև ես բանաստեղծ չեմ այլ ընդամենը փորձում եմ թղթին փոխանցել այն ինչ զգում եմ և նաև արհեստավարժ ասմունքող, վիդեո մոնտաժող, ձայնային ռեժիսոր չեմ: Այդ իսկ պատճառով հոլովակը չի կարող պրոֆեսիոնալ լինել ու այն լի է թերություններով:

Այնուամենայնիվ շատ կուզենաի Ձեր կարծիքները կարդալ մեկնաբանություններում:

Permanent link to this article: http://arxangelo.info/shat-tank-anun-clip/

Հուն 19 2013

Արամ Հակոբյան (Արխանգելո) – Հեռավոր իմ աստղ (Վիդեո)

Ներկայացնում եմ Ձեզ ևս մեկ հոլովակ-ասմունք, որտեղ հնչում է իմ գրած «Հեռավոր իմ աստղ» արձակ բանաստեղծությունը:

Ուրախ կլինեմ կարդալ Ձեր կարծիքները մեկնաբանություններում:

Permanent link to this article: http://arxangelo.info/my-far-star-clip/

Հին գրառումներ «