Tag Archive: արցախյան պատերազմ

Սեպ 07 2012

Ազատամարտիկ Վարդան Հովհաննիսյան – Չեչեն Գրոհայինի անկեղծ նամակը

26
Июн
Վարդան Հովհաննիսյան « Չեչեն Գրոհայինի անկեղծ նամակը »
Vardan Hovhannisyan

Ցանկանում եմ իմ ընթերցողին ներկայացնել մի նամակ, որը ինձ է հասցեագրել մի չեչեն գրոհային ( ուրբաթ 23 մայիսի 2011 թվականին ) որը կռվելով Լեռնային Ղարաբաղում որպես Ադրբեջանական բանակի վարձկան, դիտելով իմ “KARABAJ MADAGIS 1994 ֆիլմը (ֆիլմը կարող եք դիտել անմիջապես այս հոդվածի ներքևում-մեջբերում Արխանգելոյի բլոգի կողմից) փորձեց անկեղծ արտահայտել Ղարաբաղում իր անցկացրած օրերի մասին :

Նամակը ներկայացնում եմ ամփոփոխ:
Հարգանքներով Վարդան Հովհաննիսյան 25/05/2011

Չեչեն գրոհայինի նամակը Ազատամարտիկ Վ. Հովհաննիսյանին

оставил комментарий к видео KARABAJ MADAGIS 1994 . Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/namak-chechenic/

Սեպ 18 2011

Ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը

Երկու օրից Հայաստան աշխարհս նշելու է իր անկախության 20 ամյակը: Ու հիմա նստած խորհում եմ ու ուզում եմ հասկանալ. ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը: Կարծում եմ ամենադրական և ամենամեծ հաղթանակներից մեկը դա Արցախյան պատերազմում հաղթանակն էր: Իսկ մնացած առումներով դրական ոչինչ չեմ տեսնում:

Ես ծնվել և մանկությանս մեծ մասը անց եմ կացրել խորհրդային միության ժամանակները: Ժամանակաշրջան որը իր բոլոր բացսական երևույթներով հանդերձ ինձ մոտ տպավորվել է վառ գույներով: Այդ գույները սկսեցին խամրել սկսած 1988-ից, երբ հայրս օրերով Ազատության հրապարակից տուն չէր գալիս, երբ տեղի ունեցավ այդ սարսափելի երկրաշարժը: Հետո էլի միտինգներ: Օր-օրի զգում էի ինչպես էր հորս դեմքին թախիծն ու մտահոգությունը դրոշմվում: Հետո պատերազմ, այս անգամ հայրս տուն չէր գալիս համալսարանից: Օր ու գիշեր ընկերների հետ զենք էին պատրաստում, որ կռվող տղեքը առանց զենք չկռվեին:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armenia2011/

Մայ 10 2011

Մանե Պապյան – Պայքար ոչ պատերազմի դաշտում

Կարդացեք լրագրող Մանե Պապյանի հորս մասին հոդվածը.

Ձախից երկրորդը Հելբիկ Հակոբյանն է

Երբ Ղարաբաղյան պատերազմը սկսվեց, և մարտի դաշտ գնալու հարցը բարձրացավ, համալսարանի մի խումբ դասախոսներ, որոնց շարքում էր քիմիկոս Հելբիկ Հակոբյանը, դիմումներ գրեցին պատերազմ գնալու համար: Սակայն նրանց մերժեցին. դեռ ժամանակը չէր:
Եվ սկսվեց մեկ այլ պատերազմ, բայց ոչ մարտի դաշտում: Արցախյան պատերազմի սկզբում հայ զինվորները չունեին հաղթանակի ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ զենքը: Զինամթերքի ներկրում հնարավոր չէր իրականացնել, և սկսվեց զինամթերքի տեղական արտադրություն:
Պատերազմի տարիներին Մոսկվայում այրման պրոցեսների հետազոտման լաբորատորիայի ղեկավար Հովհաննես Դավթյանի աջակցությամբ պետական համալսարանի քիմիական ֆակուլտետում ստեղծվեց լաբորատորիա, որի ղեկավարն էր քիմիայի ամբիոնի դասախոս, գիտաշխատող Հելբիկ Հակոբյանը:

Շարունակությունը կարդացեք այ ԱՅՍՏԵՂ

Կարող եք կարդալ նաև հորս մասին իմ գրած գրառումը այստեղ

Permanent link to this article: http://arxangelo.info/payqar-voch-paterazmi-dashtum/

Մայ 08 2011

Շուշիի ազատագրման օրն է

1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում: Հիրավի հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկը: Սա հենց այն դեպքն է, երբ ես հպարտ եմ զգում, որ հայ եմ:
Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:
Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով «Մարդասիրական միջանցքը»` հասավ ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:
Շնորհավոր հայեր մեր փառապանծ հաղթանակի օրը և հենց այս հաղթանակը մեզ պետք է օրինակ ծառայի և հիշեցնի որ մենք՝ հայերս նույնպես կարող ենք միասնական, մի բռունցքի պես լինենք: Մեր ուժը, մեր միասնության մեջ է: Շնորհավո՛ր

Permanent link to this article: http://arxangelo.info/shushi/