Tag Archive: ափսոսանք

Դեկ 01 2011

Փակե՞լ, թե՞ չփակել. այս է խնդիրը

Երբեմն մեծ ցանկություն է առաջանում փակել էս բլոգը, թքել էս ամեն ինչի վրա ու հեռանալ, բայց ափսոսանքը տարածդ ու արածդ աշխատանքի հանդեպ մի պահ սթափեցնում է: Սակայն փակելու ցանկությունը էլի կրկնվում է:

Էսօր հենց էն օրն է, որ անսահման ցանկություն ունեմ փակել բլոգս…

Permanent link to this article: http://arxangelo.info/exit-blog/

Հուն 26 2011

Նոր աշխատանքային օր

Ահա և ավարտվում է հերթական հանգստյան օրը՝ կիրակին և սկսում է նոր աշխատանքային օր՝ երկուշաբթին, որը այդքան չսիրված է շատ շատերի կողմից: Ամեն անգամ ափսոսանքով եմ ճանապարհ դնում կիրակին և տխրությամբ դիմավորում երկուշաբթին: Համոզված եմ, որ շատ շատերդ հիմա կարդալով այս տողերս, մտքներումդ, կամ բարձրաձայն ասեցիք որ դուք նույնպես:

Բայց ինչու՞, ինչու է որ այդքան չենք սիրում երկուշաբթին: Գիտեմ, որ շատերդ այս հարցի պատասխանը հստակ ունեք: Հանգիստը, ազատությունը մարդու համար ամենացանկալի և ամենասպասված գանձերից մեկն է: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/workday/

Մար 26 2011

Հարցեր, Հարցեր

Տեսնես ի՞նչ է մտածում քամին ծաղկի թերթերը պոկելուց հետո, և կամ վագրը եղնիկին խժռելուց հետո գոնե մի փոքր ափսոսանք ապրու՞մ է թե ոչ: Իսկ բորենի՞ն: Տեսնես բորենին երբ խժռում է լեշը, ինչ որ մի պահ նողկու՞մ է իր արարքից, զգու՞մ է արդյոք թե ինչ է կերել: Կամ դու մարդ որ ավերում ես դիմացդ դուրս եկած ամեն մի գեղեցկություն, ափսոսու՞մ ես արդյոք: Կարծում եմ, որ այս բոլորն էլ ցավոք չեն զգում ու չեն ափսոսում: Իսկ կան բաներ, երբ քանդելուց հետո այլևս չես կարող երբևիցե վերականգնել: Դրա համար կա հայկական հին ու ճշմարիտ մի ասացվածք, «Տաս չափիր, մեկ կտրիր»:

23.09.2010

Permanent link to this article: http://arxangelo.info/%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a5%d6%80/