Tag Archive: բեռնել

Փետ 07 2013

Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ – վիպակ

vipakՁեզ եմ ուզում ներկայացնել իմ նոր ստեղծագործությունը՝ «Երբ մայրամուտին արևն ընկղմվում է ծովի մեջ» վիպակը:

Սա իմ առաջին վիպակն է՝ նախկինում արձակ ոճում ստեղծագործել եմ փոքրիկ պատմվածքների և արձակ բանաստեղծությունների ձևով, իսկ վիպակ գրում եմ առաջին անգամ: Այնպես, որ հույս ունեմ խիստ չեք դատի:

Չեմ փորձի ներկայացնել ձեզ սյուժեն, որպեսզի հետաքրքիր լինի այն ընթերցելը:

Ասեմ որ վիպակը կարող եք բեռնել սեղմելով ներքևի Download կոճակի վրա՝ այն pdf ֆորմատով է:

Եվ խնդրում եմ կարդալուց հետո չմոռանաք ձեր կարծիքները գրել այստեղ՝ մեկնաբանություններում:

Հուսով եմ այն ձեզ դուր կգա:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/vipak/

Դեկ 23 2012

Ինչպե՞ս բեռնել թվիթերի ամբողջական արխիվը

twitterTwitter-ը պաշտոնապես հայտարարել է, որ նոր ֆունկցիա է ներդրել, որի շնորհիվ օգտատերերը կարող են համակարգչի մեջ բեռնել իրենց բոլոր թվիթների արխիվը: Ինչպես նշվում է պաշտոնական բլոգում, նորամուծությունները ներմուծվում են հետզհետե և բավական դանդաղ, այդ իսկ պատճառով թվիթերի պատմությունը առայժմ հասանելի է ոչ բոլորին:

Եվ այսպես ինչպե՞ս պահպանել թվիթների պատմությունը համակարգչի մեջ և կարդալ այն օֆլայն ռեժիմով.

Ամենասկզբից պետք է մտնել ”Настройки” (Settings) → “Учетная запись” (Account) և էջի ամենաներքևում սեղմել ”Запросить архив” (Request you archive): Որոշ ժամանակ անց Ձեր էլեկտրոնային փոստին նամակ կգա, որտեղ հղում կլինի դեպի zip արխիվ, որի մեջ և html տարբերակով կլինի ձեր բոլոր թվիթերի պատմությունը: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/your-twitter-archive/

Դեկ 08 2012

Արխանգելոյի բլոգը ձեր Android հեռախոսներում

Արխանգելոյի բլոգը միշտ ձգտում է առավել հարմարավետ լինել իր ընթերցողների, այցելուների համար: Հենց այդ պատճառով արդեն երկար ժամանակ է գործում է նաև բլոգի բջջային տարբերակը՝ այսինքն եթե դուք բլոգ մուտք եք գործում բջջային հեռախոսից, ապա հեռախոսում այն բացվում է թեթևացված և բջջային հեռախոսին առավել հարմարեցված տարբերակով: Որպեսզի և՛ հարմար լինի բջջայինից այն կարդալ, և՛ առավելագույնս քիչ ինտերնետ տրաֆիկ խլի:

Եվ ահա ուրախ եմ տեղեկացնել, որ պատրաստ է նաև Արխանգելոյի բլոգի Android հավելվածը: Եթե դուք ունեք Android ՕՀ-ով աշխատող հեռախոս, կամ Tablet, ապա դուք կարող եք տեղադրել այս հավելվածը և առավել հարմար, առանց վեբ դիտարկիչ բացելու, մեկ քլիքով բացել բլոգն ու ծանոթանալ նորություններին, ընթերցել և այլն:

Հավելվածը բեռնելու և տեղադրելու համար կարող եք՝ հեռախոսով սքան անել հետևյալ QR կոդը.

Կամ կարող եք բեռնել սեղմելով հետևյալ կոճակը.

Բեռնել

Permanent link to this article: http://arxangelo.info/arxangelo-android-app/

Հոկ 11 2012

Հայերեն գեղեցիկ Unicode տառատեսակներ

Երեկ ինձ մոտ աշխատանքներիցս մեկում խնդիր էր առաջացել: Պետք էր աշխատանքում գրել հայերեն Unicode-ով, բայց որպեսզի այն լիներ գեղեցիկ տառատեսակով: Գիտեի որ սովորական՝ Ansi տարբերակում բազում գեղեցիկ հայերեն տառատեսակներ կան, օրինակ Թառումյանի տառատեսակները, սակայն Unicode հայերեն ընդամենը մի քանի տառատեսակ գիտեի (Arial, Sylfaen, grapalat և այլն): Այս տառատեսակները իմ աշխատանքի համար գոհացուցիչ չէին:

Երկար փնտրեցի ինտերնետում և վերջապես փնտրտուքներս իրենց արդյունքը տվեցին: Գտա 5 հայերեն Unicode տառատեսակներ FMBF անվանմամբ, որոնք բավական գեղեցիկ են: Եվ որպեսզի դուք նույնպես երկար չփնտրեք, որոշեցի հղումը տեղադրել այստեղ, բեռնելու համար:

Սեղմելով ներքևի կոճակը դուք կբեռնեք rar ֆորմատով արխիվ, որի մեջ կգտնեք FMBF_Bardi, FMBF_Hanragitaran, FMBF_Notr, FMBF_Tahoma և FMBF_Wien տառատեսակները:

Հույսով եմ որ այս տառատեսակները Ձեզ դուր կգա:

Բեռնել

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-unicode-fonts/

Հուն 09 2012

Եվրո 2012-ի մրցաշարային աղյուսակը excel-ով (հայերեն տարբերակ)

Արխանգելոյի բլոգի հարգելի ֆուտբոլասեր այցելուներ մենք Ձեզ համար անակնկալ ենք պատրաստել: Համացանցում տարբեր լեզուներով տարածված է Եվրո 2012-ի եզրափակիչ փուլի մրցաշարային excel աղյուսակ, որում կարող եք գրանցել խաղերի արդյունքները: Սակայն այս աղյուսակի հայերեն տարբերակը չկար: Արխանգելոյի բլոգը Ձեզ համար թարգմանել է այն հայերեն:

Աղյուսակը կարող եք բեռնել սեղմելով ներքևի հղումը.

[stextbox id="download"]Բեռնել Եվրո 2012 աղյուսակը[/stextbox]

Permanent link to this article: http://arxangelo.info/euro2012-excel/

Ապր 29 2012

«Իմ կորցրած տողերը». այժմ կարող եք բեռնել բանաստեղծություններիս նոր ժողովածուն

Հարգելիներս ուրախ եմ տեղեկացնել, որ այժմ Դուք կարող եք բեռնել իմ նոր էլ-գիրքը՝ բանաստեղծությունների նոր ժողովածուն, որը կոչվում է «Իմ կորցրած տողերը»: Ժողովածույում տեղ են գտել այն բանաստեղծությունները, որոնք գրվել են առաջին ժողովածուից հետո: Բանաստեղծությունները հիմնականում սիրո մասին են: Բեռնեք այն և կարդացեք: Հուսով եմ, որ այս փոքրիկ գրքույկը և նրանում տեղ գտած բանաստեղծությունները Ձեզ դուր կգան:

Հիշեցնեմ, որ գրքերը կարող եք բեռնել գլխավոր մենյույից. ԻՄ ՍՏԵՂԾԱԾԸ → Է-ԳՐՔԵՐ:

Գրքի ստեղծման գործում ինձ օգնելու համար ուզում եմ հատուկ շնորհակալություններս հայտնել Առլեն Շահվերդյանին գրքի շապիկի ստեղծման և բանաստեղծություններում տեղ գտած վրիպակները ի հայտ բերելու գործում ինձ օգնելու համար: Նաև Արաքս Պողոսյանին, ով նույնպես օգնել է ի հայտ բերել տեղ գտած վրիպակները: 

Նաև ակնկալում եմ լսել գրքի վերաբերյալ Ձեր կարծիքները այս գրառման մեկնաբանություններում:

Անհամբեր կսպասեմ Ձեր արձագանքներին:

Permanent link to this article: http://arxangelo.info/my-new-poems-book/

Ապր 15 2012

Facebook-ը թույլ է տալիս օգտատերերին բեռնել իրենց անձնական տվյալները

Ինչպես հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը. Facebook սոցիալական ցանցի օգտատերերի համար նոր հնարավորություն է ստեղծվել՝ այն է բեռնել իրենց տվյալների արխիվը սոցիալական ցանցի սեռվերներից: Download Your Information գործիքը ստեղծվել է 2010թ. հոկտեմբերին: Այն հնարավորություն է տալիս համակարգչի մեջ պատճենել լուսանկարները, անձնական հաղորդագրությունները, պատերի վրա հրապարակված նյութերը, ընկերների ցուցակը և նաև չաթերի շփման արխիվը:

Այժմ այս գործիքի օգնությամբ հնարավոր է բեռնել նաև ուրիշ տվյալներ, որոնց մեջ են մտնում՝ ընկերության առաջարկները, նախկին անունները, IP հասցեների ցուցակը, որոնց օգնությամբ մուտք է գործվել տվյալ հաշիվ: Նոր ֆունկցիան կգործարկվի հետզհետե՝ բոլոր օգտատերերի համար: Ընկերությունը խոսք է տալիս ապագայում բացել էլ ավելի մեծ ինֆորմացիա բեռնելու համար: Ընդլայնված արխիվը հասանելի է հաշվի (acount) կարգավորումներում:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/facebook-download/

Հին գրառումներ «