Արդեն որերորդ շաբաթն է այս թեման չի իջնում առաջին հորիզոնականներից: Հայ ազգը ուղղակիորեն առավոտ արթնանում և գիշերը քնում է Անժելա Սարգսյանի մերկ կամ պորնոգրաֆիկ նկարների մասին մտածելով:
Եվ ի վերջո ո՞վ շահեց այս պատմությունից: Կարծում եմ հիմնական շահողները դրանք բլոգերներն էին, քանի որ ով հասցրեց գրել Անժելա Սարգսյանի մասին, իրենց բլոգի այցելուների քանակը ամենաքիչը կրկնապատկվեց (չեմ թաքցնի, որ իմ բլոգը նույնպես այցելուների քանակով շահեց): Շահեց հայկական ինտերնետը, որովհետև ինտերնետից օգտվող հայերի փնտրման բառերում, բացի օդնոկլասնիկ և ստատուս բառերից հայտնվեց ևս մեկ նոր փնտրվող բառ՝ Անժելա Սարգսյան: Եվ կարծում եմ գումարային առումով շահեց այդ պոռնո կայքի, որում տեղադրված է Անժելա Սարգսյանի լուսանկարները, ստեղծողը:

Գիտեք ի՞նչ եմ նկատել. հայ բլոգերները, ինչպես և հայ ազգը պառակտվածա ու մեկը մյուսին տանել չի կարում: Սենց որ գնա բլոգերները նույնպես կուսակցությունների կբաժանվեն: Ասենք որոշները կլինեն ՀԲԱԿ (Հայ Բլոգերների Ազգային Կոնգրես), որոշները ՀԲՀԿ (Հայաստանի Բլոգերների Հանրապետական կուսակցություն), բայց ի տարբերություն Հայաստանի, այն կուսակցությունը որը մեծամասնություն կկազմի, դա կլինի ՀԲՕԿ-ը (Հայ Բլոգերների Օդնոկլասնիկագիտության Կուսակցություն):
Երբեմն մտածում եմ. արժի՞ արդյոք, որ այսքան գրառում եմ անում բլոգումս, ախր ու՞մ է հետաքրքրում իմ գրառումները: Բայց երբ տեսնում եմ, որ բլոգում օնլայն ահագին մարդ կա՝ ոգևորվում եմ: իսկ երբ գրառմանս տակ մեկնաբանություն է լինում, արդեն հույսով եմ լցվում: Մտածում եմ, որ այդքան էլ անհետաքրքիր չի իմ բլոգը մարդկանց համար:
10.06.2011-ին բլոգումս կազմակերպել էի հարցում “Հայ բլոգերների միջին տարիքն ու բլոգային ուղղվածությունը” թեմայով: Իհարկե, և ես կասեի բնականաբար սպասումներս չարդարացան: Հարցմանը մասնակցեցին շատ քիչ թվով բլոգերներ:
Ի սկզբանե բանն էր, և արարիչներն ասացին. “Թող լինի ինտերնետ” և այն եղավ: Եվ աշխարհը պատվեց ինտերնետով…
Որոշել էի մի շատ կոշտ ու առանց ցենզուրայի բլոգպոստ գրել ցանցային բոմժերի ու իրանց բոմժանոցների (բոմժյատնիկներ) մասին:
դիզայն հասկացողություն, չգիտես ինչը որտեղ է և ամենակարևորը գրառումները իրենցից ոչ մի բան չեն ներկայացնում և իրենց մեջ իմաստ չեն պարունակում:

