Tag Archive: Բուենոս Այրես

Ապր 16 2012

Աշխարհի ամենագեղեցիկ կանանց վարկանիշային ցուցակը գլխավորում են Կիևուհիները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստին. Կիևի բնակչուհիները աշխարհի ամենագեղեցիկն են, որոնց կողքով հնարավոր չէ առանց սրտի թրթիռի անցել: Այսպիսի եզրահանգման են եկել չինացի փորձագետները (իմ կողմից. ես այս մասին վաղուց էի բարձրաձայնում: Ու՞ր էիք այդ ժամանակ դուք չինացի փորձագետներ):

Քաղաքների վարկանիշը, որոնցում բնակվում են աշխարհի ամենագեղեցիկ կանայք՝ կազմել է Հոնգկոնգյան տուրիստական գործակալության Travelers Digest էլեկտրոնային ամսագիրը:

Ուկրաինայի մայրաքաղաքը համարվել է ամենագրավիչ կանանց «տուն»: Ըստ վարկանիշը կազմողների. բացի բնական գեղեցկությունից՝ Կիևի բնակչուհիները աչքի են ընկնում նաև կրթվածությամբ:

Ըստ վարկանիշային ցուցակի երկրորդ տեղում են հայտնվել կապուտաչյա շիկահերները Շվեդիայից: Չինացի փորձագետները կարծում են, որ Ստոքհոլմի փողոցները բառացիորեն «հեղեղված են բարձրահասակ, կապուտաչյա, գեղեցիկ կանանցով»: Հատկանշական է, որ ըստ ամսագրի՝ այս քաղաքում են բնակվում նաև «ամենագեղեցիկ տղամարդիկ»:

Երրորդ տեղում է Նյու Յորքը իր հարուստ ընտրությամբ, չորրորդը Բուենոս Այրեսն է իր ամենագեղեցիկ լատինաամերիկուհիներով, անմիջապես հետո ցուցակում Բուլղարական կուրորտային Վարնա քաղաքն է, որը ըստ փորձագետների խոսքերի. «ամառները հեղեղված է արևահարված գեղեցկուհիներով»: Իսկ վեցերորդ տեղում հանգրվանել է Մոսկվան:

Հ.Գ. Առաջին տեղի համար համամիտ եմ փորձագետների հետ: Իմ կարծիքով էլ աշխարհի ամենագեղեցիկ կանայք դա Ուկրաինուհիներն են, որոնց ես շատ եմ սիրում :)

Permanent link to this article: http://arxangelo.info/kyiv-woman/

Ապր 06 2012

Ֆլեշմոբ Քոչարի Բուենոս Այրեսում

Էս ի՞նչ հրաշք էր: Հայ ազգս քոչարի է պարում Բուենոս Այրեսում: Էն որ ասում են «հոգիս փառավորվեց»՝ այ դա զգացի դիտելով այս տեսանյութը:

Ու ընդհանրապես, կարծում եմ արար աշխարհին հենց այսպես պետք է պատմել հայերի ցեղասպանության և թուրքերի իրական ով լինելու մասին, այլ ոչ թե լաց ու կոծով:

Կեցցե՛ն կազմակերպիչները, հրաշք ֆլեշմոբ.

Permanent link to this article: http://arxangelo.info/flashmob-qochari/