Լոնդոնյան լուսանկարիչ Ջորջ Լոգանը նոր գովազդային արշավ է մշակել «Whiskas»-ի համար: Նա ստեղծել է լուսանկարների սերիա, որում տնային կատուն հանգիստ շրջում է Աֆրիկայի անծայրածիր տարածքով և լուսանկարվում նրա բնակիչների հետ:
Դիտենք.
Ապր 19 2013
Permanent link to this article: http://arxangelo.info/whiskas-cat/
Permanent link to this article: http://arxangelo.info/victorias-secret-very-sexy-2013/
Նոյ 20 2012
Permanent link to this article: http://arxangelo.info/cartier-reklam/
Հուլ 09 2012
Ավստրալիական Ksubi բրենդի գունավոր ջինսերը ներկայացվել են կարճամետրաժ ֆիլմի տեսքով: Երեք աղջիկ և 80-ականների ավտոմեքենաների տրիոն մենամարտում են: Տեսահոլովակը նկարահանված է slow-mo ֆորմատով: Տեղի ունեցող իրադարձությունները նկարահանվել են 1500 կադր/վրկ հաճախությամբ: Արդյունքը կարծում եմ բավական գեղեցիկ և հետաքրքիր է ստացվել, իսկ տեսահոլովակում հնչող երաժշտությունը է՛լ ավելի է գեղեցկացնում այն և էլ ավելի տրամադրում ընդհանուր մթնոլորտին:
Դիտում ենք.
Permanent link to this article: http://arxangelo.info/creative-reklam/
Հուլ 07 2012
Ինչպես գիտեք 2012-ին գրքի մայրաքաղաք է հռչակվել Երևանը:
Եվ միայն այդ դեպքում հնարավոր դարձավ Երևանում հատ ու կենտ «կարդալու» կոչերով պաստառներ տեսնել:
Իսկ Ռուսաստանում առանց գրքի մայրաքաղաք «կոչմանը» արժանանալու, ակտիվորեն «կարդալու» կարգախոսներով գովազդներ են պատրաստվում:
SLAVA գովազդային ընկերությունը ներկայացրել է «Զբաղվի՛ր ընթերցանությամբ» արշավը: Արշավի գլխավոր հերոսներ են ընտրվել ռուս գրականության դասականներ՝ Պուշկինը, Չեխովը և Տոլստոյը: Հիմնական միտքը կայանում է նրանում, որ ընթերցանությունը հեշտ զբաղմունք չէ, այլ լուրջ գործ, որը ինչ որ բանով նման է սպորտին: Այդ պատճառով ռուս դասականները ներկայանում են սպորտային մարզիչների կերպարով և պատմում թե ինչպես առաջընթաց գրանցել ընթերցանությամբ զբաղվելիս:
Permanent link to this article: http://arxangelo.info/read/
Մար 09 2012
Երբ ես դիտեցի այս գովազդը՝ ապշահար էի եղել: Ես հասկացա, որ գովազդը նույնպես կարող է արվեստի գործ լինել, նույնիսկ գլուխգործոց: Cartier ֆիրմայի այս գովազդը ինձ ապշեցրեց իր անսահման գեղեցկությամբ, մտքով և որակով: Շատ կուզեի, որպեսզի մեր հայկական գովազդ նկարահանող ընկերությունները փորձեին գոնե մի փոքր ձգտել այս հրաշքին:
Ահա այն, Դուք էլ վայելեք.
Permanent link to this article: http://arxangelo.info/cartier/
Հուն 17 2012
Նկարիչ Պիերետա Դիասը (Pierrette Diaz) ստեղծել է գովազդային նկարազարդումներ ֆրանսիական TiJi ալիքի համար: TiJi-ն դա բառ է, որը հնարել են երեխաները արտահայտելու համար իրենց կյանքի յուրահատուկ ուրախ պահերը: TiJi կարող է լինի ամեն ինչը
Իսկ նկարազարդումները ըստ իս արժանի են ուշադրության, որովհետև նրանք հրաշալի են.
Permanent link to this article: http://arxangelo.info/tiji/