Tag Archive: գույներ

Մայ 01 2013

Մայիս 1-յան հիշողություններ

Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով :)
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ :) :)

Permanent link to this article: http://arxangelo.info/may1/

Մայ 21 2012

Անկրկնելի Սահարայի անապատը (հոլովակ)

Սահարայի անապատ, մոտ  8,6 միլիոն կմ² ավազածածկ, գրեթե անկենդան տարածք:Թվում է թե այս անապատը պետք է որ գեղեցկությունից զուրկ լինի: Ի՞նչ գեղեցիկ այս անծայրածիր ավազակույտերում: Սակայն իրականում անծայրածիր ավազակույտերում էլ հնարավոր է գտնել գեղեցկություն: Չե՞ք հավատում, ուրեմն դիտեք այս հոլովակը և ինքներդ համոզվեք:

Հ.Գ. Այս անապատը այնքան նման է իմ հոգուն, նույնպես չորացած, բայց լի հույսերի գույներով…

Permanent link to this article: http://arxangelo.info/sahara/

Նոյ 20 2011

Համակարգչային գրաֆիկայի կախարդական աշխարհը Victorior-ից

Իլյուստրատոր Վանչանա Ինտրասոմբատի (Wanchana Intrasombat), ինտերնետում առավել հայտնի որպես ”Victorior“, աշխատանքները դա պայծառ և հետաքրքիր ֆանտազիաներ են, որոնք ներկված են ծիածանի տարբեր գույներով: Պերսոնաժների ստեղծման ժամանակ Վանչանան ոգեշնչվում է իր մանկական տպավորություններից, որոնք նա ստացել է դիտելով Pixar-ի և Դիսնեյի մուլտֆիլմերը: Ամենապայծառ տպավորությունները մնացել են “Խաղալիքների պատմություն” և “ուրվականների կողմիւց քշվածը” մուլտֆիլմերից: Հենց այս երկու մուլտֆիլմերն են նրա համար բացել իր ֆանտազիաների և երազների աշխարհը:

Դե ի՞նչ, եկեք մուտք գործենք նրա աշխարհ. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/victorior/

Հուլ 23 2011

“Կախարդական Ֆոտոշոփ” վիդեոդասերի շարք: Գույների փոփոխման գործիքը

“Կախարդական ֆոտոշոփ” վիդեոդասերի շարքի հերթական դասընթացում Դուք կծանոթանաք Adobe Photoshop CS5 ծրագրում տեղ գտած գույների փոփոխման գործիքի հետ, որի շնորհիվ յուրաքանչյուր նկարի կամ ֆոտոի վրա հեշտությամբ կարող եք փոփոխել տարբեր մասերի գույները:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-videotutorials/

Հուլ 07 2011

Անգույն տրամադրություն

Տրամդրությունս նորից ընկավ: Նորից ամեն ինչ թվում է ահավոր, նորից ամեն ինչ սկսեց նյարդերիս վրա ազդել: Տանել չեմ կարողանում այս վիճակը: Բոլոր գույները մի անգամից սկսում են խամրել, բոլոր հույսեր, նպատակներ սկսում են հոդս ցնդել:

Սպասենք, տեսնենք երբ կանցնի այս հերթական անգույն, տհաճ տրամադրությունս…

Permanent link to this article: http://arxangelo.info/tramadrutyun/

Հուն 26 2011

Մեծ քաղաքի լույսերը

Իսկ դուք գիտե՞ք, որ բոլորիս կողմից այդքան սիրված նաև Լաս Վեգասին փայլ և տեսք հաղորդող “Նեոնային լույսերը”, այդքան էլ այն չեն, ինչ մենք նրանց անվանում ենք: Իրականում նեոնը իներտ գազ է, օգտագործվում է միայն կարմիր լուսավորություն ստանալու համար: Իսկ ուրիշ գույների լուսավորություն ստանալու համար օգտագործում են տարբեր նյութեր: Օրինակ, դեղին լույսերի համար օգտագործվում է նատրիումը, կապույտի համար՝ սնդիկը և այլն:

Permanent link to this article: http://arxangelo.info/neon-lights/