Tag Archive: երազանք

Փետ 21 2013

Ցանկությունների իրականացման թեսթ

Գոյություն ունի մի տեսություն, ըստ որի իբր ցանկությունները նյութականանում են միայն այն դեպքում, երբ տեղի է ունենում այդ ցանկությունների «իմպուլսային» արտանետում աչքի ցանցաթաղանթում: Վերջերս Քեմբրիջի համալսարանի բիոքիմիական լաբորատորիայի պրոֆեսոր Բոբ Պրենկիշը մի վիզուալ թեսթ է հնարել, որի օգնությամբ յուրաքանչյուրը կարող է ստուգել կա՞ արդյոք իր մոտ այդ «իմպուլսը» թե ոչ: Պետք է ընդամենը մտածել ցանկալիի մասին և նայել ներքևում տեղադրված նկարի շրջանագծի մեջ: Եթե դուք շարժում կամ թրթիռ եք նկատում, ապա ձեր ցանկությունները անպայման կիրականանան:

Հ.Գ. անձամբ ես այս թեսթին թերահավատորեն եմ մոտենում, սակայն գտնում եմ, որ տեսությունը բավական հետաքրքիր է և նաև կարծում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կհավատան թեսթին:

Հավատալ, թե ոչ՝ որոշում եք ինքներդ, ես ընդամենը տեղեկացնում եմ թեսթի մասին:

1

Permanent link to this article: http://arxangelo.info/dream-test/

Հոկ 29 2012

Հեռավոր իմ աստղ

Դու դարձել ես ինձ համար հեռավոր մի աստղ: Դարձել ես հեռավոր փայլուն աստղ, որը հեռվից լույս է տալիս, գրավում է նա իր փայլով ու կանչում է դեպ իրեն: Ուզում եմ հասնել նրան, սակայն հեռավորությունն է անհասանելի:

Մի պայծառ, փայլուն, հեռավոր ու անհաս աստղ, որ դարձել է կարծես ճակատագրիս աստղը: Ի՞նչ է մնում ինձ. միայն հեռվից հեռու հիանալ նրա փայլով և հուսալ, որ վերջիվերջո կհաղթահարվի լույսի արագությունը  և հաղթահարելով լուսային տարիները կհասնեմ նրան՝ պայծառ, փայլուն, հեռավոր ու անհաս աստղին:

Դու դարձել ես ինձ համար հեռավոր մի աստղ: Հեռվից ժպտացող, չարաճճի մի աստղ…

© Արամ Հակոբյան (Արխանգելո)

Permanent link to this article: http://arxangelo.info/my-star/

Սեպ 26 2012

Դեպի Երազանք – Photoshop Speed Art

Հարգելիներս կրկին Ձեր դատին եմ հանձնում իմ հերթական ֆոտոշոփ սպիդ արտ աշխատանքս: Այն անվանել եմ «Towards a Dream» (Դեպի երազանք):

Չենք մոռանում տպավորություններն ու կարծիքները թողնել մեկնաբանություններում.

Permanent link to this article: http://arxangelo.info/towards-a-dream/

Սեպ 09 2012

Երազանք – Photoshop Speed Art

Նկարը ամբողջական չափսով տեսնելու համար սեղմիր նրա վրա

Մարդ արարածը իր կյանքի ընթացքում ունենում է բազում ու բազմապիսի երազանքներ: Երազանքները կարող են լինել ամենագռեհիկ ու ոչ մարդկայինից մինչև պարզ, զուլալ ու անչափ մարդկային:

Հենց այդպիսի պարզ մարդկային երազանքներից մեկն էլ փորձել եմ պատկերել իմ հերթական Speed Art-ում, որը հենց այդպես էլ անվանել եմ. «Dream» (Երազանք):

Չմոռանաք Ձեր կարծիքները թողնել մեկնաբանություններում.

Permanent link to this article: http://arxangelo.info/dream-speed-art/

Ապր 28 2012

1 օր Վենետիկում (հոլովակ)

Իմ երազած քաղաքներից մեկը, որը երազել եմ երբևէ իրականում տեսնել դա Վենետիկն է: Նամանավանդ երազում եմ, ինչպես մի անգամ գրել էի բլոգում՝ ներկա գտնվել Վենետիկյան դիմակահանդեսին:

Ահա մի հոլովակ, որտեղ ներկայացվում է Վենետիկի մի ամբողջ օրվա անց ու դարձը: Հատկանշականն այն է, որ հոլովակը շատ գեղեցիկ է նկարահանված և համեմված շատ գեղեցիկ ու համապատասխան երաժշտությամբ:

Դե ի՞նչ, ըմբոշխնե՛ք իմ երազ Վենետիկը.

Permanent link to this article: http://arxangelo.info/venice-in-a-day/

Ապր 10 2012

Էքսպրոմտ N3

Համատարած դատարկություն,
Անեացած մի պատմություն,
Հուշեր դարձած գեղեցկություն`
Անվերջ ձգվող մի սեր ու թույն…

 

Permanent link to this article: http://arxangelo.info/expromt-3/

Օգս 04 2011

Հայերիս նոր սնահավատությունը

Մարդկանց մոտ՝ կոնկրետ հայերիս մոտ նոր սնահավատություն է առաջացել: Նոր բան է, երբ ասում ես, որ ինչ որ մի բան չի ստացվում, անպայման ստանում ես պատասխան. “նշանակում է դու դրան չես հավատացել, ամեն ինչ քո ձեռքերում է, երազանքները միտում ունեն իրականանալու, եթե մի բան շատ ես ուզում անպայման իրականանում է և այլն և այլն”:

Մարդի՜կ, Ժողովու՜րդ, իմ հինավուրց հայ ազգ հերի՛ք է, հերի՛ք է սին բաների հավատաք, ախր հասկացեք այդ ամենը սուտ է, սուտ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/absurd/

Հին գրառումներ «