Գլոբալ տաքացման հետևանքով կենսաբանական տեսակների անհետացումը երկրի երեսից տեղի կունենա ավելի շուտ, քան մինչ այդ ենթադրում էին գիտնականները: Այս մասին են վկայում Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների հետազոտությունները:
Ամերիկյան գիտնականների կարծիքով կիրառվող մետերոլոգիական մոդելը հաշվի չի առնում երկու կարևոր հանգամանք՝ շրջակա միջավայրի ազդեցությամբ օրգանիզմների տեղաշարժի ունակությունը և նաև տեսակների մրցակցությունը: Ժամանակի ընթացքում կյանքի համար անհրաժեշտ տարածությունը գնալով փոքրանում է, այդ պատճառով կենդանական աշխարհի ներկայացուցիչները ստիպված պետք է միգրացվեն ապրելու համար հարմարավետ տարածք գտնելու համար: Այսպիսով Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմները պետք է պայքարեն ոչ միայն փոփոխվող բնակլիմայական պայմանների հետ, այլ նաև միմյանց հետ:

Երեկ ռուսական россия 1 հեռուստաալիքով դիտում էի «Ուղիղ եթեր» Միխաիլ Զելենսկիյի հետ հաղորդման «Տիկնիկ-միկնիկ. գեղեցկության նոր չափանիշները» (Куклы Муклы: новый стандарт красоты) հաղորդումը: Դիտելու ընթացքում ընկա մտորումների մեջ: Եվ հասկացա, որ աշխարհի կործանումը՝ Ապոկալիպսը շատ մոտ է: Հասկացա, որ աշխարհի կործանումը ամենևին էլ այնպես չի լինելու ինչպես ներկայացնում են ֆիլմերում: Ոչ բնական աղետից, ոչ երկնաքարի ընկնելուց Երկիր մոլորակը չի կործանվելու: Եվ աշխարհի վերջը դա ամենևին էլ մոլորակի կործանումը չի նշանակում: Աշխարհի վերջը գալու է միմիայն մարդկային ցեղի համար: Մարդիկ իրենց «բանականության» արդյունքում կորցնելու են հենց նույն բանականությունը:
Ամերիկյան գիտնականները հայտնաբերել են Երկիր մոլորակի նոր արբանյակ, որը այսպես կոչված Տրոյան աստերոիդ է: Այն անվանել են 2010 TK7: Այդպիսի երկնային մարմինները թռչում են նույն օրբիտայով ինչ մոլորակը՝ միայն մոլորակի առջև կամ ետևում:
Երկիր մոլորակ՝ մեր մարդկության տունը, մեր պահապանը և մեր հրաշքը…
Այսօր ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը: Սրանք երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իրենց իմաստը նույնն է:

