Իրո՞ք մարդը սիրահարված է թե նրա կրքի առարկան ընդամենը կրքի և ցանկության օբյեկտ է՝ կարելի է պարզել գիտական հետազոտությունների ճանապարհով: Գիտնականները համոզված են, որ գոյություն ունեն այսպես կոչված «ախտանիշներ», որոնք բացահայտում են սիրող մարդուն:
Մասնագետները նկատել են, որ սիրահարված մարդու ուղեղը տարբերվում է սովորական սեքսուալ ցանկություն տածող մարդու ուղեղից: Երկարաժամկետ և լուրջ հարաբերություններում գտնվող մարդու ուղեղը նույնպես ունի իր յուրահատուկ գծերը:
Ռուտգերսի համալսարանի մարդաբան Հելեն Ֆիշերը սիրո բիոլոգիական հատկությունների ուսումնասիրման առաջատար մասնագետներից է: Ֆիշերը մի շարք հետազոտություններ է կատարել և պարզել, որ «սիրող» ուղեղը իրենից յուրահատուկ բան է ներկայացնում, նաև որ գոյություն ունի 13 ակնհայտ նշաններ այն բանի, որ մարդը սիրահարված է:









