Tag Archive: զինված ուժեր

Հուն 28 2013

Շնորհավո՛ր Հայոց բանակի կազմավորման 21 ամյակը

Հայկական բանակՆա դարձավ 21 տարեկան, հասուն ու առնական, մկանոտ կազմվածքով և հաստատակամ բնավորությամբ մի տղամարդ: Նա մեր  Փառապանծ Հայոց Բանակն է, ամեն մի հայի թանկագին որդին և մեր գոյության միակ երաշխավորը:

Հպա՛րտ եմ մեր բանակով, տխրում եմ, երբ այն վարկաբեկում են: Բայց միևնույնն է ես գիտեմ, որ մեր բանակը հզոր է, քանի որ այնտեղ է թևածում մեր Հերոսների քաջարի ոգին:

Քեզ մեծ սիրով նվիրում եմ իմ այս փոքրիկ աշխատանքը՝ «Հաղթանակած Հայոց Բանակ»

Շնորհավոր տարեդարձդ իմ Փառապանծ Հայոց Բանակ:

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-army-21/

Հուն 28 2012

Շնորհավո՛ր ՀՀ զինված ուժերի կազմավորման 20 ամյակը

Իմ Հայ ժողովուրդ շնորհավորում եմ բոլորիս: Մեր բանակը դարձավ հասուն երիտասարդ՝ նա արդեն 20 տարեկան է: Երբ ասում են մեր բանակը մեր պարծանքն է՝ դա զուտ խոսքեր չեն, այլ բացարձակ ճշմարտություն:

Հայե՛ր հպարտացեք Ձեր բանակով, իսկ բացթողումներին և թերացումներին ոչ թե փնովելով վերաբերվենք, այլ փորձենք ազգովի շտկել դրանք:

Կուզեմ բոլորը հասկանան մեր բանակի արժեքը…

ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-army-4/

Սեպ 19 2011

Առաջին հայկական անօդաչու ինքնաթիռը

Մոտ մեկ տարի առաջ http://arxangelo.wordpress.com -ում գրել էի, որ Հայաստանը պատրաստվում է ստեղծել իր անօդաչու հետախուզական ինքնաթիռները: Եվ ահա ուղիղ մեկ տարի հետո, ավելի ճշգրիտ երեկ Հայլուրով պաշտոնապես ցուցադրվեց առաջին անօդաչու հետախուզական ինքնաթիռները, որոնց կոչել են “Կռունկ”:

Այս լուրը անչափ ուրախացրեց ինձ, քանի որ այսօր աշխարհում անօդաչու սարքերը կարևոր տեղ են զբաղեցնում հետախուզական աշխատանքներում: Եվ առայժմ շատ քիչ երկրների բանակներ ունեն այս սարքերը: Մնում է հուսալ, որ մեր “Կռունկը” անխափան կաշխատի:

Permanent link to this article: http://arxangelo.info/krunk/