Tag Archive: էմոցիա

Հուն 21 2013

Ինչո՞ւ են համբուրվելիս մարդիկ փակում աչքերը

ՀամբույրԸստ վիճակագրության մարդկանց 66% համբուվելիս փակում է աչքերը: Եվ միայն 34% մարդկանց է դուր գալիս համբուվելիս հետևել զուգընկերոջ ռեակցիային: Որպեսզի բացատրվի սրա պատճառը, գիտնականները հետազոտություն են կատարել:

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ մարդը, որը համբուվելիս փակում է աչքերը, ինքն էլ դա չգիտակցելով պաշտպանում է իր օրգանիզմը գերծանրաբեռնումից: Համբուվելիս մարդու ուղեղում տեղի է ունենում էմոցիաների հսկայական ժայթքում, որոնք, եթե չզսպել, կարող են զգացմունքների ավելցուկից առաջ բերել ուշաթափություն: Այսպիսով փակ աչքերով համբուվելիս, մարդը ենթագիտակցական մակարդակում արգելափակում է կրքերի գերավելցուկը, որով և ապահովում է իրեն ոչ դուրեկան անակնկալներից:

Permanent link to this article: http://arxangelo.info/kiss/

Նոյ 19 2012

Լացը օգտակար է առողջությանը

Ի՞նչ ասոցիացիաներ են առաջացնում ձեզ մոտ լացն ու արցունքները: Համաձայնվեք, որ երբ խոսքը գնում է այդպիսի էմոցիաների արտահայտման մասին, դժվար թե մեր մտքին ինչ որ դրական բան գա: Եվ լացը համարյա միշտ ասոցացվում է տխուր իրադարձության հետ և նույնիսկ դժբախտության:

Սակայն գիտնականները վստահեցնում են, որ լացելը այդքան էլ վատ չէ, քանի որ լացը որպես այդպիսին դա այսպես ասած էմոցիոնալ թեթևացում, լիցքաթափում է, որը օրգանիզմին որոշակի օգուտ է բերում:

Ինչո՞վ է հատկապես օգտակար լացը

Ընդհանրապես, լացելու ֆունկցիան դա յուրահատուկ մեխանիզմ է, որը իզուր չէ, որ կա մեր օրգանիզմում: Բացի դրանից, երբ մենք լացում ենք, դա բերում է երկակի օգուտ՝ այդ ընթացքում տեղի է ունենում ոչ միայն էմոցիոնալ լիցքաթափում, այլ նաև օրգանիզմից դուրս են գալիս սթրես առաջացնող վնասակար նյութերը: Որոշ մասնագետների կարծիքով այդպիսի նյութերի կուտակումը կարող է բերել սրտի կաթվածի: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/tears-and-cry/

Հոկ 18 2012

Շատ ուրախանալը վնասակար է կամ կոտրված սրտի սինդրոմը գիտականորեն

Չափազանց բուռն էմոցիաները կարող են մարդուն մահվան հասցնել:

Շոկը կարող է մահացու լինել: Եվ կարևոր չէ ինչով է այն հարուցվել՝ հարազատ մարդու կորստով թե լոտոյով մեծ գումար շահելով: Այսպիսի եզրահանգման են եկել Ռոստոկի համալսարանական կլինիկայի (Գերմանիա) մի խումբ հետազոտողներ – գրում է The Daily Mail-ը:

Մասնագետների հետազոտությունները հիմնվել են սրտաբանական բաժնում գտնվող հիվանդների հիվանդությունների պատմության վրա: Ըստ գիտնականների շոկային նորությունը կամ իրադարձությունը ակտիվացնում է մեծ քանակությամ սթրեսային հորմոններ և ադրենալին, որը կարող է բերել դեպի սիրտ արյուն մատակարարող գլխավոր զարկերակների նեղացման: Աղետը, որը կատարվում է օրգանիզմում, գիտնականներն անվանել են «կոտրված սրտի սինդրոմ»: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/broken-heart-syndrome/

Փետ 03 2012

Գունավորի՛ր աշխարհդ (+վիդեո)

Գունավորե՛ք Ձեր աշխարհը, մի թողեք, որպեսզի այն մնա անգույն: Եթե Դուք չգունավորեք, ապա ոչ մեկ Ձեր փոխարեն դա չի անի:

Գույներ, գույներ. առանց գույների կյանքը տաղտկալի է, մռայլ և տխուր, առանց գույների ցուրտ է և խոնավ: Գույներն են, որ մեզ հաղորդում են լավ տրամադրություն, դրական էմոցիաներ և ապրելու անհագ ցանկություն:

Գունավորե՛ք Ձեր աշխարհը հարգելիներս:

Եվ այս թեմայով Ձեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի, շատ գեղեցիկ մուլտֆիլմ AKAMA STUDIO-ի կողմից: Ձեր աչքի առջև սև ու սպիտակ աշխարհը գունավորվում է վառ գույներով:

Թո՛ղ, որ Ձեր աշխարհն էլ գունավորվի.

Permanent link to this article: http://arxangelo.info/colored-world/

Սեպ 06 2011

Զգացմունքներ, էմոցիա: Մտորումներ:

Ի՞նչ է զգացմունքը, էմոցիան: Ի՞նչի համար է այն տրված մարդուն: Հարց, որ երևի թե տանջել է շատ-շատերին:

Մի պահ պատկերացրեք մարդ, որը լիարժեք կարողանում է կառավարել իր զգացմունքները և էմոցիաները: Այդ մարդը լիարժեք իրավունք կունենա կոչվելու “գերմարդ”:

Ասում են այդ ամենին կարելի է հասնել, տիրապետելով յոգայի գաղտնիքներին: Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Ըստ իս զգացմունքներից ամենասարսափելին դա սերն է:  Այդ զգացմունքը չափից շատ է թուլացնում մարդուն ու նրան դարձնում չափազանց խոցելի: Սերը իր մեջ ներառում է միանգամից մի քանի վտանգավոր զգացմունքներ, որոնք հավելյալ կերպով էլ ավելի են թուլացնում մարդուն: Դրանք են կիրք, խանդ, կարոտ և այլն:

Դե հիմա ես չէ, Դուք ասեք, մի՞թե սեր կոչվածը դա վնասակար չէ, մի՞թե դա վտանգավոր հիվանդություն չէ:

Արժի երբեք չսիրել, բայց ինչպե՞ս…

Permanent link to this article: http://arxangelo.info/emotion/

Մար 31 2011

Բազում զգացմունքներ, հույզեր, մտքեր կամ ճանապարհ դեպի խելագարություն

Լինում է ժամանակ, երբ մոտս այնքան զգացմունք, այնքան էմոցիա, հույզեր, մտքեր են հավաքվում, որ սկսում են խեղդել ինձ: Այդ պահին ուզում ես այդ ամենը հանձնել թղթին կամ բլոգին, բայց նրանք ոչ մի կերպ դուրս չեն գալիս ներսիցդ ու չի ստացվում ոչինչ գրել:
Լինում են պահեր, որ ինձ թվում է թե հիմա այդ բոլորի առատությունից կխելագարվեմ: Այդ ժամանակ դրական զգացմունքները կարող են կտրուկ փոխարինվել բացասականով, կամ դրական տրամադրությունս անմիջապես վեր է ածվում մռայլ ու տխուր տրամադրության: Ու դա ինձ քիչ է մնում հասցնի խելագարության:
Երբեմն երանի եմ տալիս զգացմունքներից զուրկ, երբեք սեր չապրած ու սեր չտեսած մարդկանց: Երբեմն ինձ թվում է երջանկություն է դատարկ սիրտ ունենալը:
Հենց այդ պահերին է, որ էլ ավելի եմ զգում միայնության տհաճ շունչը ուղիղ իմ երեսին:

P.S.-էս բլոգս էլ եթե չլիներ, երևի թե վաղուց արդեն խելագարված պիտի լինեի:

Permanent link to this article: http://arxangelo.info/xelagar-zgatsmunqner/