Սիրելի ընթերցող պատմությունս սկսելուց առաջ խնդրում եմ, որ այն չդատեք խստությամբ, չսպասեք մի չքնաղագույն պատմության, որն փայլելու է իր բառերի ճոխությամբ ու մտքի խորությաբ…
Շատ ժամանակ մենք ուզում ենք խոսել պարզապես, պատմել մեր կյանքից ուղղակի` թեթևանալու ու կիսվելու համար, խոսել հասարակ ու պարզ լեզվով: Այն իմչ պատմելու եմ, իրական է, իմ կյանքից վերցրած մի փոքր դրվագ, որ դարձավ խթան` կյանքս փոխելու…
Օրեր առաջ ես մտածում էի, որ ամենադժբախտն եմ աշխարհիս երեսին, որ չունեմ այն, ինչ ինձ երջանիկ կդարձներ, որ կյանքն իրենով իսկ մի փուչ օդ է, որ այն Արարչի աղավաղված մի ստեղծագործություն է, մինչև հանդիպեցի նրան՝ այդ հրաշքին, 14ամյա մի աղջնակի, որն փոխեց իմ կյանքը, իմ պատկերացումները կյանքի հանդեպ, ստիպեց ինձ հուզվել…








