Tag Archive: թաքնվել

Հուն 06 2012

Փախչել եմ ուզում

Փախչել եմ ուզում, մի մութ ամայի վայրում թաքնվել,
Բոլորից հեռու՝ մոռացումների գրկում տեղ գտնել:
Փախչել եմ ուզում կորուսյալ մի վայր, որ ինքս նույնպես կորսվեմ անհետ՝
Մոռանալ, մոռացվել ու ամբողջանալ մոռացված բազմաթիվ  անունների հետ:

Փախչել եմ ուզում՝ հավետ կորսվեմ,
Սակայն ես ինչպե՞ս ինձանից փախչեմ…

©Արխանգելո

Permanent link to this article: http://arxangelo.info/forget-all/