Tag Archive: թրեյլեր

Մար 03 2013

Assassin’s Creed 4: Black Flag – Առաջին թրեյլերը

Assassins-Creed-IV-Black-FlagԱրխանգելոյի բլոգը կարդացողները տեղյակ են, որ Արխանգելոն Assassin’s Creed համակարգչային խաղի մեծագույն սիրահար է: Հայաստանում այս խաղի սիրահարներ ևս շատ կան:

Եվ ահա ուրախալի լուր. ժամանակից շուտ համացանցում է հայտնվել Assassin’s Creed 4-րդ նոր խաղի, որը կոչվում է «Սև դրոշը», դեբյուտային թրեյլերը:

Assassin’s Creed 4-ը դա 3-ի տրամաբանական շարունակությունը չէ: Սա նոր պատմություն է իր նոր հերոսով՝ ծովահեն, կապիտան Edward Kenway-ով:

Միայն թրեյլերը դիտելով արդեն իսկ պատկերացում ես կազմում, որ մեզ ևս մեկ անգամ սպասվում է հրաշալի սյուժեյով մի հրաշալի խաղ action-adventure ժանրում:

Արդեն պարզ է դառնում, որ նոր խաղը լույս կտեսնի հոկտեմբերի 29-ին PlayStation 3, Xbox 360, Wii U, Windows հարթակների համար:

Ուրեմն անհամբերությամբ սպասենք և առայժմ հիանանք դեբյուտային թրեյլերով.

Permanent link to this article: http://arxangelo.info/assassins-creed-4-black-flag/

Փետ 15 2013

«Ֆորսաժ» 6-րդ մաս: Ընդլայնված թրեյլեր

fast_furious_6_big_game_preview«Ֆորսաժ» գեղարվեստական ֆիլմը շատերի կողմից է սիրվել ի շնորհիվ մեծ քանակությամբ հրաշալի ավտոմեքենաների, որոնք կարելի է տեսնել սյուժեի զարգացմանը զուգահեռ: Ֆիլմի հերթական մասը էկրաններ կբարձրանա այս գարուն և արդեն համացանցում է հայտնվել նրա ընդլայնված թրեյլերը: Թրեյլերը դիտելով հնարավոր է պատկերացում կազմել թե ինչ կարելի է սպասել ֆիլմից: Դիտում ենք.

Աղբյուրը՝  www.autolur.com

Permanent link to this article: http://arxangelo.info/fast-furious-6/

Մայ 26 2012

PES 2013 – առաջին թրեյլերը

PES 2013-ի պաշտոնական առաջին թրեյլերը Քրիշտիանո Ռոնալդույի մասնակցությամբ:

PES 2013-ում խոսք են տալիս բազմաթիվ նորամուծություններ ու կատարելագործումներ, որոնցից ամենակարևորներից է կարծում եմ արհեստական իտելեկտը:

Դեռ վաղ է ենթադրություններ անել: Սպասենք ևս մի քանի թրեյլերիների թողարկմանը և այդ ժամանակ արդեն կարելի է պատկերացում կազմել նոր PES-ի մասին:

Permanent link to this article: http://arxangelo.info/pes2013-first-trailer/

Մայ 10 2012

Բոլորովին նոր «Սարդ Մարդը» ադեն շատ շուտով կհայտնվի էկրաններին (թրեյլեր)

Ամենահանրաճանաչ սուպերհերոսներից մեկը՝ «Սարդ մարդը» վերադառնում է բոլորովին նոր տարբերակով:

Մարկ Ուեբիի ֆիլմը դա Սարդ մարդու պատմության նորովի մեկնաբանումն է: Սա Sony Pictures Entertainment-ի պլանավորված եռապատման առաջին մասն է, որը հիմնված է Marvel Comics-ի սուպերհերոսի կոմիքսի վրա:

Ֆիլմը կթողարկվի միաժամանակ 3D և IMAX ֆորմատներով:

Ֆիլմում օգտագործվել են ժամանակակից տեխնոլոգիաներ, բավական բարդ համակարգչային գրաֆիկա և սպեցէֆեկտներ:

Ֆիլմը էկրաններ կբարձրանա ամռանը: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/new-spider-man/

Հուն 14 2012

Սևազգեստ մարդիկ 3 (Men in Black 3)

Իսկ Դուք չգիտեի՞ք: Այո-այո, ճիշտ եք կարդացել՝ սև կոստյումներով և սև ակնոցներով տղաները կրկին կազմ ու պատրաստ են:

Այս անգամ ֆիլմի ստեղծողները չեն բավարարվել այլմոլորակային բլոճներով և հսկա խավարասերներով, որոնք ունեն լազերային զենքեր: Ըստ սյուժեյի ոչ մի սուպեր գալակտիկական պաշտպանիչ վահան գոյություն չունի: Այն ուղղակի չեն հասցրել կառուցել, քանի որ հեռավոր 1969թ. այդ նախագծի ստեղծման պատասխանատու, գործակալ Քեյնին դավադրաբար սպանել են: Որպեսզի այս ծառայողական կծիկը բացվի, գործակալ Ջեյնը ստիպված պետք է մեկնի անցյալ շատ բնական ու սովորական ժամանակի մեքենայով: Ա՛յ այսպես…

Նոր բլոկբաստերը էկրաններին կհայտնվի 2012թ. մայիսին:

Հ.Գ. Անձամբ ես անհամբերությամբ սպասում եմ:

Permanent link to this article: http://arxangelo.info/men-in-black-3/

Օգս 25 2011

PES 2012-ի սպասումներով (+դեբյուտային թրեյլեր)

Լավ չեմ հիշում 2007թ. էր թե 2008թ. ես խաղում էի իմ ամենասիրած ֆուտբոլային սիմուլյատոր EA FIFA-ն: Բայց օրերից մեկ օր ուզեցի տեսնել նաև թե KonamyPES (Pro Evalution Soccer)-ը իրենից ինչ է ներկայացնում: Եվ երբ ես PES-ով խաղացի իմ առաջին խաղը, այլևս վերացավ ցանկություն վերադառնալ FIFA-ին: Որովհետև ըստ իս PES-ը ավելի բնական էր, ավելի մոտ իրական ֆուտբոլին, բայց ուներ մեկ բացասական կողմ: Ես FIFA-ում շատ էի սիրում խաղալ Manager ռեժիմով, իսկ PES-ի մեջ այն բացակայում էր: Սակայն այն ինձ չխանգարեց, որպեսզի մնամ հավատարիմ PES-ին:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/pes2012/