Շտապ եզրակացություններ մի արա
Մենք միշտ փորձում ենք գուշակել թե ի՞նչ տեղի կունենա հաջորդ պահին: Մենք անջատում ենք ուշադրությունը և գործում ենք մեր ենթադրությունների հիման վրա: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ շատ հաճախ մեր ենթադրությունները ճիշտ չեն և հետևաբար մեր գործողությունները նույնպես ճիշտ չեն:
Դրամայի մի՛ վերածեք
Մեր փոքր անհաջողությունները մենք ուռճացնում, դարձնում ենք հսկայական չափսերի՝ վախենում, նյարդայնանում և անհանգստանում ենք ամենափոքրիկ բանից: Որպես օրենք դրանք հիմնականում արդարացված չեն:

Ձեր ուղեղի հնարավորությունները անսահման են: Չե՞ք հավատում: Փորձեք մարզել ձեր ուղեղը և դրանում դուք կհամոզվեք ինքներդ: Դա կօգնի ձեզ հասնել նորանոր բարձունքների բիզնեսում, կարիերայում և շփումներում: Աշխատանքում, ուսման մեջ, շփումներում հասած հաջողությունների համար մարդը պարտական է իր ուղեղին: Ուղեղի ակտիվությունը կարևոր է բոլորի համար՝ աշակերտների և ուսանողների, բիզնեսմենների և ծառայողների համար: Բոլորին հայտնի է, որ ուղեղի վրա դրական է ազդում նորի ուսումնասիրությունը, ընթերցանությունը, ճանաչողական հաղորդումների դիտումը և այլն:






