Tag Archive: ծաղրանկար

Օգս 11 2012

Կավճե զարմանահրաշ աշխարհ (10 նկար)

Հնդիկ նկարիչ և իլյուստրատոր Նիտին Ռաո Կոմբլեկեռը (Nithin Rao Kumblekar) կարողացել է շատ արհեստավարժորեն միաձուլել կենդանի մոդելները և կավճե աշխարհը միասին: Նիտինը հայտնի ծաղրանկարիչ է, որը հաճախ է նկարում հայտնի մարդկանց ծաղրանկարները: Ըստ երևույթին հենց այդ պատճառով էլ կավճե որոշ նկարներ ժպիտ և դրական էմոցիաներ են հաղորդում:

Բավական կրեատիվ և հետաքրքիր աշխատանքներ են ստացվել: Կարծում եմ այս աշխատանքների կողքով հնարավոր չէր անտարբեր անցնել: Այդ իսկ պատճառով ուզում եմ նաև այն ցուցադրել Ձեզ:

Վայելե՛ք.

Permanent link to this article: http://arxangelo.info/chalk-world/

Հուլ 19 2012

Մարկ Հեմերմեյստերի ծաղրանկարները (36 նկար)

Առաջարկում եմ դիտել ամերիկացի գրաֆիկական դիզայներ և իլյուստրատոր (նկարազարդող) Մարկ Հեմերմեյստերի ստեղծած ծաղրանկարները: Ծաղրանկարչությունը նրա հաղթաթուղթն է: Նա ստեղծում է  հայտնի մարդկանց ծաղրանկարներ:  Մարկը ինքնուս է և մեծ հաջողությունների է հասել իր աշխատանքում: Նրա հաճախորդների թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են՝ Universal Studios, Disney, BNP Media, Playboy, The New York և այլն:

Իմ կարծիքով բավական հետաքրիր և բնորոշող ծաղրանկարներ են: Իսկ թե նկարներում ով ով է՝ կարծում եմ հեշտությամբ ինքներդ գլխի կնկնեք:

Դիտում ենք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hammermeister/

Փետ 01 2012

Տաղանդաշատ թվային նկարիչը (21 նկար)

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ ամենասիրած նկարիչներից մեկին, որը աշխատում է DigitalArt ոճում՝ բրազիլիացի Տյագո Հոյսելին (Tiago Hoisel): Նրա աշխատանքները լի են հումորով և լավատեսությամբ: Նրա նկարած հուլիվուդյան աստղերի շարժերն ու ծաղրանկարները հայտնի են համարյա թե բոլորին:

Հոյսելի աշխատանքները ինձ համար լավ տրամադրության և ոգեշնչման աղբյուր են: Տյագո Հոյսելը երևի այն հազվագյուտ նկարիչներից մեկն է, որի նոր աշխատանքներին անհամբերությամբ եմ սպասում:

Մի խոսքով, ըստ իս տաղանդաշատ ու հրաշալի նկարիչ Տյագո Հոյսելի նկարները՝ խնդրեմ, վայելեք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/tiago-hoisel/

Նոյ 10 2011

Անհավանական թվային ծաղրանկարներ

Ձեզ եմ ուզում ներկայացնել համակարգչային գրաֆիկայի հանճարներից ևս մեկի՝ ֆրանսիացի թվային գեղարվեստական նկարիչ Սերժ Բիռաուի ( Serge Birault) կախարդական Արվեստը: Սերժի նկարների հիմնական թեման դա կանայք են՝ սեքսուալ, բարկացած,  չարաճճի, չար և շատ դեպքերում զինված: Խնդրեմ նայեք և հիացեք ինքներդ. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/serge-birault/