Tag Archive: ծննդյան օր

Մար 13 2013

Չարենցի ծննդյան օրն է

Չարենց1897թ. մարտի 13-ին (նոր տոմարով՝ մարտ 25) ծնվել է Հայ Մեծանուն Բանաստեղծ Եղիշե Չարենցը (իսկական անունը Եղիշե Աբրահամի Սողոմոնյան):

Շնորհավոր ծնունդդ անմա՛հ Չարենց…

Առաջարկում եմ նրա ծննդյան օրը վայելենք նրա հանճարեղ բանաստեղծություններից մեկը:

***

Դու իմ գարնան առավոտ- ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա.
Դու հարազա՜տ, սրտիս մոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ ամառ, հրանման, հրավառ,
Ամռան կեսօր դու իմ տոթ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Եվ դու, ոսկի իմ աշուն, աշնան մրգի պես հասած,
Անուշացած մրգի հոտ – ինչպե՞ս կանչեմ քեզ հիմա:
Դուք բոլորդ հեռացել, մնացել եմ հիմա ծեր
Եվ իմ սրտով արյունոտ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա:
Ահա սրտին իմ արդեն մոտեցել է մի պառավ
Ու բերել է մահվան բոթ – ինչպե՞ս կանչեմ ձեզ հիմա…

Permanent link to this article: http://arxangelo.info/charenc-born/

Մար 07 2013

Այսօր Արխանգելոյի բլոգը դարձավ 2 տարեկան

Arxangelos blog birthdayԱյսօր Արխանգելոյի բլոգը դարձավ 2 տարեկան:

Այս երկու տարվա մեջ նա մինչ քայլել սովորելը ունեցավ բազմաթիվ անկումներ, երբեմն նաև վերելքներ: Սակայն ժամանակի հետ վերելքները էլ ավելի շատացան իսկ անկումները նվազեցին: Եվ այսպես Արխանգելոյի բլոգը շարժվում է դեպի վեր:

Արխանգելոյի բլոգի վերելքում ամենամեծ դերակատարությունն ունեն իր սիրելի ընթերցողներն ու այցելուները:

Շնորհակալ ենք բոլոր նրանցից ովքեր մշտական եղել են բլոգի կողքին, աջակցել են, եղել են մշտական ընթերցող, այցելել են բլոգ, թողել են մեկնաբանություններ: Մի խոսքով Արխանգելոյի բլոգը իր մանկական թոթովանքով շնորհակալություն է հայտնում իր անչափ սիրելի ընթերցողներին և այցելուներին:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ!!!

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-birthday-2/

Մար 06 2013

Google Play-ը նշում է իր առաջին ծննդյան օրը և բաժանում նվերներ

Google Play birthdayAndroid հավելվածների խանութ Google Play-ը նշում է իր ծննդյան օրը: Նա դարձավ 1 տարեկան: Ճիշտ է նրանից առաջ գոյություն ուներ Android Market, սակայն Google Play-ը, ինչպիսին մենք նրան գիտենք այժմ՝ ծնվել է ուղիղ մեկ տարի առաջ: Այդ առիթով մեզ շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում:

Google Play-ի թիմը խոսք է տալիս, որ կտոնի իր ծնունդը և հենց այդ առիթով Android ունեցողներին բազմաթիվ նվերներ են սպասվում, որոնք կտրվեն հատուկ առաջարկների ձևով: Հաղորդվում է, որ մոտակա օրերին բոլորին սպասվում են հայտնի խաղերի և ֆիլմերի զեղչեր: Բացի դրանից խոսք են տալիս անակնկալներ: Թե կոնկրետ ինչ անակնկալ առայժմ հայտնի չէ: Սակայն անակնկալը հենց նրանով է անակնկալ որպեսզի լինի անակնկալ: Ներկա պահին 50% զեղչ է տրվում Need for Speed Most Wanted խաղի համար:

Այնպես, որ հարգելի Android-ատերեր, անպայման այցելեք մոտակա օրերս Google Play և օգտվեք անակնկալներից:

Permanent link to this article: http://arxangelo.info/google-play-birthday/

Փետ 19 2013

Այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է

Hovhannes-Tumanyan4Այսօր ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին Դսեղում:

Եվ կարծում եմ այսօր տեղին է ևս մեկ անգամ հիշել նրա հրաշք բանաստեղծություններից մեկը.

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

1892

Permanent link to this article: http://arxangelo.info/tumanyan-birthday/

Փետ 12 2013

Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է

Հրանտ ՄաթևոսյանԱյսօր հայ գրող, արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1935թ. փետրվարի 12-ին:

Վարպետի ծննդյան կապակցությամբ ձեզ եմ ուզում ներկայացնել նրա «Գոմեշը» ստեղծագործությունը ամբողջությամբ:

Գոմեշը

Սարի գլխին մի կտոր սպիտակ սառույց կար, սառույցի վերևը խանձարուրի կապերը լուռ քանդում էր մի փոքրիկ ամպ։ Ամպի տակ հրճվում էր արտուտիկը, իսկ ամպի վրայով, նախիրների վրայով, բազեի, սարերի, ուրթերի ու անտառների վրայով ուրիշ աշխարհների մաքուր քամիները հուրհրալով տանում էին մի մեծ արև։

Խոտն այդտեղ չտեսնված համով էր, և հանդապահը հիմահիմա պիտի գար գոռար նախրի վրա՝ թե նրանք ինչու են ուտում համեղ խոտը, և նախիրն արածում էր ագահությամբ։ Վայ թե վաղուց էին կշտացել, բայց հանդապահը չէր գալիս։ Սառույցից մի հատ առու էր սկսվում ու գալիս գնում կովերի միջով։ Կովերն ականջի ծայրով լսում էին, որ առուն կա։ Խոտ էին ուտում, փորի տակ նրանց կրծերակները վարար-վարար կաթ էին տանում, և նրանք իրենց անընդհատ ասում էին՝ թե առուն կա։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hrant-matevosyan/

Հուն 24 2013

Մեծն հանճարի՝ Պարույր Սևակի ծննդյան օրն է

Սևակը մոր հետԱյսօր Հայոց Ամենայն Բանաստեղծ, Հավերժական Հանճար, Մեծն Պարույր Սևակի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։

Կարծում եմ ավել խոսքերն ավելորդ են, միայն տեղին կլինի վերհիշել նրա հրաշք տողերից ևս մեկը.

ՇԱ՞Տ ԲԱՆ Է ՊԵՏՔ ԱՐԴՅՈՔ

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար,
Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք,
Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ,
Հիշողություն մի տաք,
Տեղին արված կատակ.
Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ
Առանց հոգնածության շրջել ամբողջ գիշեր,
Ինքնամոռա՜ց այնպես, և – այնուհետ
Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել.
Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն,
Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն,
Ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ
Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ,
Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա…

Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար:

 

Permanent link to this article: http://arxangelo.info/sevak-birthday/

Հուն 20 2013

Այսօր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է

Սիլվա ԿապուտիկյանԱյսօր՝ հունվարի 20-ին հայ մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 94 տարեկան:

Եվ այս առիթով Ձեզ եմ ուզում ներկայացնել նրա բանաստեղծություններից մեկը, որը ըստ իս այժմ էլ բավական արդիական է: Եվ այսպես.

ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/silva-kaputikyan/

Հին գրառումներ «