Tag Archive: կարճամետրաժ

Ապր 28 2013

Ամենակարճ ֆիլմը

5 Second filmsԻ՞նչ կարելի է հասցնել 5 վայրկյանում:

Պարզվում է այդքան ժամանակը բավական է զվարճալի կարճամետրաժ ֆիլմ ցուցադրելու համար, որը շատ հաճախ ավելի շատ միտք կարող է իր մեջ պարունակել, քան սովորական ֆիլմերը: Եվ ասածին որպես ապացույց` կարող եք գտնել 5secondfilms.com կայքում, որտեղ հավաքված են մեծ թվով 5 վայրկյանանոց զվարճալի ֆիլմեր:

Կայքում դիտելիությամբ ամենապոպուլյար ֆիլմերից է «Late for work» ֆիլմը, որն էլ ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը.

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/5-second-film/

Մար 25 2013

Կոկորդիլո՞ս թե՞ գերան (վիդեո)

գերա՞ն թե կոկորդիլոսԱյս փոքրիկ մուլտֆիլմը ստեղծել է անգլիական Bird Box ստուդիան: Մուլտֆիլմի հիմնական միտքը կայանում է նրանում, որ միշտ չէ, որ պետք է ապացուցել ճշմարտացիությունդ և նույնիսկ ճիշտ լինել:

Դիտում ենք.

Permanent link to this article: http://arxangelo.info/wildebeest/

Փետ 12 2013

Մահվան արկածները

Dji-Death-Fails-PosterՄավան մասին զվարճալի պատմել կարողանում են ոչ բոլորը: Սակայն «Simpals» ստեղծագործական խմբի մոտ դա բավական լավ է ստացվել:

Ձեզ եմ ուզում ներկայացնել մի կարճամետրաժ մուլտֆիլմ, զվարճալի պատմություն այն մասին, թե ինչպես է մահը փորձում տանել իր հետ մեկին: Դիտում ենք.

Permanent link to this article: http://arxangelo.info/death-fails/

Փետ 11 2013

Գիշեր և ցերեկ: PIxar-ի մուլտֆիլմը

Day & Night Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Pixar անիմացիոն ստուդիայի մուլտֆիլմերը միշտ հիացրել են իրենց գույներով, գեղեցկությամբ և իմաստով:

Ձեզ եմ ուզում ներկայացնել Pixar-ի հերթական հրաշքներից մեկը, որը կոչվում է «Գիշեր և ցերեկ»: Մուլտֆիլմը նոր չէ, հնարավոր է նաև արդեն տեսած լինեք, սակայն կարծում եմ ևս մեկ անգամ նայելը հաճելի կլինի:

Չեմ պատմի սյուժեն, որ հետաքրքիր լինի, միայն կասեմ ֆիլմը գիշերվա և ցերեկվա մասին է, որոնք մի օր հանդիպում են: Վայելեք.

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/day-and-night/

Նոյ 14 2012

Ամբողջ կյանքը աչքի առջև: Հայելի (տեսանյութ)

Մի տղամարդու ամբողջ կյանքը հայելու միջից: Բավական հետաքրքիր և գեղեցիկ նկարահանված կարճամետրաժ ֆիլմ:

Սա այն ֆիլմերից է, որի մասին երկար պետք չէ խոսել, այլ ուղղակի դիտել: Ահա այն.

Permanent link to this article: http://arxangelo.info/le-miroir/

Հուլ 16 2012

Գայլը ոչխարների գրասենյակում (մուլտֆիլմ)

Թե ի՞նչ է լինում, երբ գայլը աշխատանքի է ընդունվում մի գրասենյակ, որտեղ աշխատում են միայն ոչխարները, Դուք կիմանաք դիտելով այս հրաշալի մուլտֆիլմը:

Վայելե՛ք.

Permanent link to this article: http://arxangelo.info/friendsheep/

Հուլ 09 2012

Կրեատիվ գովազդ (տեսանյութ)

Ավստրալիական Ksubi բրենդի գունավոր ջինսերը ներկայացվել են կարճամետրաժ ֆիլմի տեսքով: Երեք աղջիկ և 80-ականների ավտոմեքենաների տրիոն մենամարտում են: Տեսահոլովակը նկարահանված է slow-mo ֆորմատով: Տեղի ունեցող իրադարձությունները նկարահանվել են 1500 կադր/վրկ հաճախությամբ: Արդյունքը կարծում եմ բավական գեղեցիկ և հետաքրքիր է ստացվել, իսկ տեսահոլովակում հնչող երաժշտությունը է՛լ ավելի է գեղեցկացնում այն և էլ ավելի տրամադրում ընդհանուր մթնոլորտին:

Դիտում ենք.

Permanent link to this article: http://arxangelo.info/creative-reklam/

Հին գրառումներ «