Tag Archive: կյանք

Մայ 15 2013

Ինչպիսի՞ն է ձեր ինքնագնահատականը – հոգեբանական թեսթ

self-conceptԻնքնագնահատականը մեծ նշանակություն ունի մարդու կյանքում: Այն կարող է որոշիչ լինել կյանքի հանդեպ հայացքների ձևավորման համար, մարդկային փոխհարաբերություններում, կարևորագույն որոշումներ կայացնելուց և այլն:

Ինքնագնահատականը այն է՝ թե ինչպես է մարդ գնահատում իր անձնական որակները և հնարավորությունները:

Այս թեսթը կօգնի Ձեզ հասկանալ ինչպիսին է Ձեր ինքնագնահատականը՝ համարժե՞ք, ուռճացվա՞ծ, թե՞ ցածր: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psicho-test-28/

Մայ 13 2013

Ինչպե՞ս կրկին սիրահարվել կյանքին. 10 միջոց

love lifeՇտապ եզրակացություններ մի արա

Մենք միշտ փորձում ենք գուշակել թե ի՞նչ տեղի կունենա հաջորդ պահին: Մենք անջատում ենք ուշադրությունը և գործում ենք մեր ենթադրությունների հիման վրա: Բայց պարադոքսը կայանում է նրանում, որ շատ հաճախ մեր ենթադրությունները ճիշտ չեն և հետևաբար մեր գործողությունները նույնպես ճիշտ չեն:

Դրամայի մի՛ վերածեք

Մեր փոքր անհաջողությունները մենք ուռճացնում, դարձնում ենք հսկայական չափսերի՝ վախենում, նյարդայնանում և անհանգստանում ենք ամենափոքրիկ բանից: Որպես օրենք դրանք հիմնականում արդարացված չեն: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/love-your-life-10-ways/

Մայ 12 2013

Կարողանո՞ւմ եք հաղթահարել դժվարությունները – հոգեբանական թեսթ

կյանքի դժվարություններԿյանքում բացի հաճելի և դրական պահերից գոյություն ունեն նաև դժվարություններ, տհաճ պահեր, անլուծելի թվացող խնդիրներ և այլն: Կյանքը հենց նրանով է հետաքրքիր, որ միատարր չէ, այլ համադրված է և՛ դրականով, և՛ բացասականով:

Եվ հենց այն մարդը լիարժեք կկարողանա զգալ կյանքի իրական համը, ով ունակ է, ով կյանքի փորձով սովորել է հաղթահարել կյանքի տհաճ իրավիճակներն ու առաջ եկած խնդիրները:

Այս հոգեբանական թեսթը կօգնի Ձեզ որոշ չափով հասկանալ, կարողանո՞ւմ եք հաղթահարել, դիմակայել կյանքի դժվարություններին, տհաճ պահերին ու խնդիրներին, թե ոչ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/psicho-test-27/

Մայ 05 2013

Երկու գայլի կռիվը – առակ

two wolfՄի ծերունի իր թոռնիկին բացում է կյանքի համար շատ կարևոր մի գաղտնիք.

- Ամեն մարդու մեջ պայքար է գնում, որը շատ նման է երկու գայլերի կռվին: Մի գայլը իրենից չարը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, էգոիզմ, ամբիցիաներ և սուտն է ներկայացնում, իսկ մյուսը բարին՝ խաղաղություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն և հավատարմություն:

Թոռը մինչ սրտի խորքը հուզված պապու խոսքերից, մտորում է և հետո հարցնում.

- Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտում և պատասխանում է.

- Միշտ հաղթում է այն գայլը, որին դու կերակրում ես:

Permanent link to this article: http://arxangelo.info/two-wolf/

Ապր 22 2013

Իմաստունն ու կյանքը (առակ)

ԻմաստունԻմաստունին հարցրեցին.

- Կարո՞ղ ես բացատրել որն է մարդու կյանքի նպատակը:

-Չեմ կարող, – պատասխանեց իմաստունը:

Այդ ժամանակ նրան հարցրեցին.

- Իսկ գիտե՞ս, ո՞րն է կյանքի իմաստը:

- Չգիտեմ, – պատասխանում է նա:

- Լավ այդ դեպքում ի՞նչ գիտի քո իմաստությունը կյանքի մասին:

Իմաստունը ժպտալով.

- Կյանքում այդքան կարևոր չեն իմաստն ու նպատակը, կարևորը զգալ նրա համը: Չէ՞ որ ավելի լավ է համտեսել թխվածքը, քան քննարկել այն:

Permanent link to this article: http://arxangelo.info/imastun/

Ապր 13 2013

Օշո – Տղամարդու սերը

տղամարդու սերՏղամարդու համար սերը միայն իր կյանքի մի մասն է՝ նա ունի նաև այլ գործեր: Կնոջ համար սերը դա ամբողջ իր կյանքն է:

Տղամարդու համար սերը բազում բաներից միայն մեկն է: Նա կուզեր բանաստեղծություններ գրել, կուզեր արարել կտավներ ոչ նրա համար, որ սիրում է: Այդ զբաղմունքը իր համար ունի այլ արժեք՝ ոչ մի կերպ չկապված սիրո հետ: Իսկ հոգնելով նկարներից, երաժշտությունից նա կուզեր ընկղմվել խորը սիրո մոռացումների մեջ: Դա նրա հանգիստն է: Ուշադրություն դարձրեք տարբերությանը. տղամարդու սերը դա իր հանգստի վայրն է: Երբ նա հոգնում է աշխարհից, հազար ու մի գործից, նա ուզում է պարուրվել կնոջ էներգիայով, ջերմությամբ և ուզում է հալչել: Հիշե՛ք. նա սիրում է, երբ հանգիստ է ստանում: Այդ դեպքում նա նորից կարող է նկարել, գրել բանաստեղծություններ, հորինել երգեր և պարել: Այդ դեպքում է տղամարդը ունակ արարել: Նրա համար սերը պարտադիր հիմք է այլ գործեր կատարելու համար:

Կնոջ համար հակառակն է՝ նա այլ գործեր կանի, որովհետև սիրում է: Երբ նա դադարում է սիրել՝ դադարում է այլևս որևէ բան անել:

Permanent link to this article: http://arxangelo.info/osho-txamardu-ser/

Ապր 08 2013

Tomb Raider 2013, կամ ինչպես դիմակայել կյանքի դժվար պահերը

Tomb-Raider-2013Այս բլոգում առիթ եմ ունեցել բազմիցս նշելու, որ կյանքիս դժվարին պահերին, երբ ամեն ինչ անիմաստ է թվում, երբ ոչինչ չեմ ուզում ու չեմ կարողանում անել, ինձ օգնության են հասնում համակարգչային խաղերը: Սակայն ոչ բոլոր խաղերն են, որ կարող են ինձ կտրել առօրյա հոգսերից, լիցքաթափել ուղեղս: Այդ խաղը պետք է լինի գրավիչ թե՛ իր սյուժեյով, թե՛ իր գրաֆիկայով: Ինչպես նախկինում նշել եմ, այդպիսի խաղ էր ինձ համար Assassin’s Cread խաղերի շարքը: Այդպիսին էր նաև Tomb Raider խաղը իր շարքով, խաղ՝ հնագետ, սեքսուալ, ճարպիկ և շատ խելացի Լարա Քրոֆթի մասին:

Խաղացել եմ խաղի բոլոր սերիաները: Եվ ահա ի ուրախություն ինձ, կյանքիս հերթական դժվար պահին թողարկվեց նոր՝ Tomb Raider 2013-ը:

Ջնջվեցի Ֆեյսբուքից և անմիջապես անցա խաղին: Դեռ նոր եմ սկսել խաղալ, սակայն տպավորությունները արդեն լավն են: Ինչպես միշտ կլանող սյուժե, անչափ գեղեցիկ գրաֆիկա և իհարկե գերսեքսուալ Լարա Քրոֆթ: Երբ ավարտեմ խաղը այն ժամանակ ավելի հանգամանալից և ավելի օբյեկտիվ կերպով կփորձեմ գնահատել այն և պատմել խաղի մասին: Իսկա այժմ ուզում եմ մի փոքր ծանոթացնել խաղի հետ և ձեր ուշադրությանը ներկայացնել խաղի թրեյլերը: Կարծում եմ գեյմերներին հետաքրքիր կլինի.

Խաղի անվանումը՝ Tomb Raider
Ժանրը՝ action-adventure
Թողարկել է՝ Crystal Dynamics/Eidos Montreal/Nixxes Software
Հարթակներ՝ PC, Mac OS X, PS3, Xbox 360
Թողարկման տարեթիվը՝ 04 մարտի 2013 թ.
Պաշտոնական կայք՝ http://tombraider.com/

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/tomb-raider-2013/

Հին գրառումներ «