Tag Archive: կոնցերոգեն

Մար 10 2012

Coca Cola-ի և Pepsi Cola-ի մեջ կոնցերոգեններ են հայտնաբերվել

Coca Cola և Pepsi Cola արտադրողները ստիպված են փոխել իրենց ըմպելիքների ավանդական բաղադրատոմսը: Գազավորված այս ըմպելիքների բաղադրամասերի մեջ հայտնաբերվել է մի նյութ, որը ինչպես պարզվել է՝ առաջացնում է քաղցկեղ: Այդ կոնցերոգենը մտնում է ջուրը գունավորող կարամելի բաղադրության մեջ: Եթե արտադրողները չփոփոխեն բաղադրատոմսը, ապա հաջորդ ամսվանից Coca Cola-ի և Pepsi Cola-ի և նրանց դիետիկ տարբերակների պիտակների վրա կհայտնվի «վնասակար է առողջության համար» գրությունը:

Coca Cola-ն և Pepsi Cola-ն սկսել են արտադրել ԱՄՆ-ում XIX-րդ դարի վերջերից: Coca-Cola բրենդը 2006-2010թթ ամենաթանկն էր համարվում ամերիկայում:

Ամեն վայրկյան աշխարհում խմում են 8000 բաժակ այս ըմպելիքից. Հաղորդում է ”Россия 24″-ը:

Permanent link to this article: http://arxangelo.info/cocacola-pepsicola/