Արդեն երկու օր է իմ բլոգ է մտնում մի մարդ, իսկ միգուցե մեկ չէ այլ մի քանիսը, որոնք google-ում որոնել են Լևոն Շանթի «Հին Աստվածները» և հայտնվել իմ բլոգում:
Եվ քանի որ առաջին հերթին Լևոն Շանթի «Հին Աստվածներ» դրաման ես համարում եմ համաշխարհային հանճարեղ գլուխգործոց և երկրորդ, ինչու՞ ոչ, որպեսզի բլոգիս այցելուները (թեկուզ հանկարծակի) հուսախաբ չլինեն՝ ուզում եմ մի փոքր լրացնել այդ բացը և տեղադրել այդ հանճարեղ գործից մի փոքրիկ մաս: Առաջինը անիմացիոն հոլովակ է Վահրամ Փափազյանի հանճարեղ ասմունքով: Հոլովակի ռեժիսյոր-նկարիչն է Նաիրա Մուրադյանը և երկրորդը արդեն տեքստային տարբերակով:



