Tag Archive: Հայկական քիմիական բլոգ

Հուլ 30 2012

Հայկական քիմիական բլոգը 1 տարեկան է, կամ ինչպես ստեղծվեց այն

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ դեռ քիմիա էի դասավանդում Երևանի պետական քոլեջներից մեկում, տեսնելով աշակերտների անտարբերությունը քիմիա առարկայի նկատմամբ, հասկացա, որ մեղավորը երեխաները չեն, այլ մենք՝ քիմիայի ուսուցիչները, գիտնականները: Հարկավոր էր ինչ որ բան ձեռնարկել, հարկավոր էր քիմիայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել աշակերտների մոտ, բայց ինչպե՞ս: Ինչպե՞ս կարող էի ես իմ համեստ անձով, միայնակ այդպիսի մեծ նպատակ իրականացնել:

Այն ժամանակ իմ այս բլոգը գոյություն ուներ և բլոգերությամբ արդեն մի քանի տարի էր ինչ զբաղվում էի: Եվ հանկարծակի մի միտք առկայծեծ գլխումս. «իսկ ինչու՞ չստեղծել մասնագիտական՝ քիմիական բլոգ և հենց դրա միջոցով փորձել գրավել երեխաների սրտերը»:  Եվ բացի դրանից հայտնի էր, որ խորհրդային միության ժամանակաշրջանում Հայաստանը քիմիական հսկա էր, իսկ այսօր քիմիան Հայաստանում անցել է մեռնող գիտությունների շարքը: Եվ հենց այս բլոգը կարող էր իր համեստ, բայց հաստատուն լուման ունենալ գոնե քիմիայի չխորտակվելու մեջ: Որոշված էր, պե՛տք է ստեղծել բլոգը, պետք է համախմբել քիմիայի բնագավառի մարդկանց, պետք է հետաքրքրություն սերմանել երիտասարևդների մոտ, պետք է: Անմիջապես խորհրդակցեցի ղեկավարիս՝ ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Փիրումյանի հետ ու անմիջապես ստացա նրա համաձայնությունը և ամենակարևորը աջակցությունը:

Եվ այսպես 2011թ. հուլիսի 30-ին ստեղծվեց առաջին Հայկական քիմիական բլոգը www.chemistry.am հասցեյում:

Իսկ թե ի՞նչ ձեռքբերումներ կամ բացթողումներ է ունեցել բլոգը այս մեկ տարվա ընթացքում, և որքան մարդ է աջակցել և աջակցում բլոգի կայացմանը՝ կարող եք կարդալ → ԱՅՍՏԵՂ: Միայն համեստորեն կասեմ, որ ձեռքբերումները քիչ չէին:

Ինչևէ, Հայկական քիմիական բլոգը արդեն 1 տարեկան է, այն դեռ բազում կիսատ մնացած և դեռ չսկսած գործեր ունի իր առջև, սակայն նրա հետագա առաջընթացի համար անհրաժեշտ է քիմիայի մասնագետների սրտացավությունը, հարկավոր են հովանավորներ մեծ նպատակները իրականացնելու համար: Ես հույս ունեմ, որ բլոգը կկարողանա կատարել իր առջև դրած բոլոր խնդիրները:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՔԻՄԻԱԿԱՆ ԲԼՈԳ

 

 

Permanent link to this article: http://arxangelo.info/chemistry-blog-birthday/

Մայ 02 2012

Արմնյուզի «Ինտերակտիվը» Հայկական քիմիական բլոգի մասին (վիդեո)

Ապրիլի 30-ին Արմնյուզ հեռուստաալիքի «Ինտերակտիվ» հաղորդաշարը անդրադարձավ իմ կողմից ստեղծված Հայկական քիմիական բլոգին, որտեղ ես հակիրճ փորձեցի պատմել բլոգի մասին:

Ահա սիրով ներկայացնում եմ այն Ձեզ.

Permanent link to this article: http://arxangelo.info/armnews-chemistryblog/

Օգս 01 2011

Բլոգի նորությունը

Հարգելի ընթերցողներ, հայտնում եմ Ձեզ, որ բլոգից հեռացվել է “ՔԻՄԻԱ ՉՍԻՐՈՂՆԵՐ” էջը, քանի որ այժմ գործում է միակը իր տեսակի մեջ Հայկական Քիմիական Բլոգը և այդ բոլոր հետաքրքիր քիմիական ռեակցիաները կարող եք գտնել հենց այդ բլոգում, որի հղումը կարող եք գտնել հենց այստեղ՝ այս բլոգում, վերևի մենյույում:

Permanent link to this article: http://arxangelo.info/blog-news-2/

Օգս 01 2011

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒ՛Ն

Հարգելիներս, այս մի քանի օր է ինչ պատշաճ ուշադրություն չեմ կարողանում դարձնել բլոգիս: Պատճառը կարծում եմ հարգելի է: Այժմ աշխատում եմ http://www.chemistry.am՝ Առաջին Հայկական Քիմիական Բլոգի ստեղծման և առաջխաղացման վրա: Բլոգ որը նպատակ ունի դառնալու Հայաստանում քիմիայի զարգացման և պրոպագանդման, քիմիկների մեկտեղման խթանիչ, նաև գիտական հոդվածների շտեմարան և այլն և այլն:

Այնպես, որ կխնդրեմ համբերատարությամբ և ներումով մոտենալ նրան, որ երբեմն նոր հոդվածներ չտեսնեք այս՝ Արխանգելոյի բլոգում: Չնայած հնարավորության չափով կաշխատեմ, որ թարմ հոդվածներ միշտ լինեն:

Permanent link to this article: http://arxangelo.info/ushadrutyun/