Tag Archive: հայ

Ապր 14 2013

Հայերի մեծ մասը սթրեսերից խոցելի են (փոքրիկ հետազոտություն)

StressԻնչպես գիտեք, երբեմն բլոգում տեղադրված հոգեբանական թեսթերի արդյունքների հիման վրա փորձում եմ վերլուծություններ անել՝ կատարել մի փոքրիկ հետազոտություն: Որոշ ժամանակ առաջ այդպիսի հետազոտություն էի կատարել «Ձեր կանացիության աստիճանը» հոգեբանական թեսթի արդյունքների հիման վրա և հանգել «Հայ կինը մնում է հայ կին» ենթադրության:

Եվ ահա հերթական վերլուծությունը հիմնված երկու օր առաջ տեղադրված Բոստոնի համալսարանի բժշկական կենտրոնի հոգեբանների կողմից մշակված «Խոցելի՞ եք սթրեսերից» սթրեսերի հանդեմ դիմադրողականության աստիճանը որոշող հոգեբանական թեսթի արդյունքների վրա: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/stress-hetazotutyun/

Մար 18 2013

Հայ կինը մնում է հայ կին (փոքրիկ հետազոտություն)

հայ կինՄի փոքրիկ հետազոտություն կատարեցի հիմնված բլոգում վերջերս տեղադրված «Ձեր կանացիության աստիճանը» հոգեբանական թեսթի արդյունքների վրա:

Իհարկե այս շատ փոքրիկ հետազոտության արդյունքները չեն կարող 100% արդյունք ապահովել: Այն կարելի է համարել մոտավոր՝ հաշվի առնելով թե՛ հոգեբանական թեսթի սխալի տոկոսը, թե որոշ հարցվողների ոչ ազնիվ պատասխանները:

Թեսթին մասնակցել են 427 հոգի, որոնցից 6-ը ստացել է համար 1 արդյունքը, մեծամասնությունը՝ 406 հոգի համար 2 արդյունքը և 18 հոգի համար 3 արդյունքը (տե՛ս նկար 2): Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hay-kin-hetazotutyun/

Փետ 25 2013

Այսօր Զորավար Անդրանիկի 148 ամյակն է

Անդրանիկ Օզանյան1865թ. փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում ծնվեց հայ ժողովրդի Մեծն զավակ, Մեծն Զորավար Անդրանիկը` Անդրանիկ Թորոսի Օզանյանը: 

Նրա գործն անմահ է, իսկ նրա անունը պետք է հիշվի դարեդար:

Հայ ժողովրդի Մե՛ծ Զավակ, Փառապա՛նծ Զորավար, քո անունը հավե՛րժ կհնչի հայի շուրթերից, դու կմնա՛ս յուրաքանչյուր հայի սրտում…

Permanent link to this article: http://arxangelo.info/andranik-148/

Փետ 09 2013

Գարեգին Նժդեհ. տպավորություններ ֆիլմից

Գարեգին Նժդեհ ֆիլմըԱյսօր վերջապես ես էլ դիտեցի Այդքան քննարկված ու այդքան քննադատված «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Մի անգամից շտապեմ ասել, որ տպավորված եմ և ուզում եմ կիսվել Ձեզ հետ իմ տպավորություններով:

Ես կինոգետ կամ կինոքննադատ չեմ և չեմ փորձի այժմ որոշ մարդկանց պես գլխիցս մեծ խոսել, խոսել այնպիսի բաներից, որոնցից տեղյակ չեմ: Միայն կասեմ, որ ինձ վրա, որպես կինոսիրողի, որպես հայի, որպես ոչ անտարբեր մարդու Հայրենիքի հանդեպ (հատուկ չեմ նշում հայրենասեր բառը, քանի որ վերջին շրջանում, հայրենասիրությունը դարձրել են, ցավոք, նորաձևություն)՝ մեծ տպավորություն թողեց այս ֆիլմը:

Չեմ փորձի քննարկել ֆիլմը դրվագ առ դրվագ, քանի որ կարծում եմ, եթե յուրաքանչյուր ֆիլմ դիտես և քննարկես դրվագ առ դրվագ՝ կարելի է բազում կոմպրոմատներ, թերություններ գտնել: Ֆիլմը ընդհանուր առմամբ լավն է, ուսուցողական և կարևորը կարողանում է ներկայացնել Նժդեհին և՛ որպես հերոս և; որպես մարդ: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/film-garegin-njdeh/

Հուն 05 2013

Հիսուս Ծնավ և Հայտնեցավ: Եկմալյան – Պատարագ

Սուրենյանց - Տիրամայր - Հիսուս Ծնավ Եվ Հայտնեցավ:
- Մեզի, Ձեզի Մեծ Ավետիս

Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Այսօր երեկոյից և մինչ վաղը մենք կնշենք մեր Տեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Հայեր ջան այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առջև: Որոշ ուժեր փորձում են մեզ հեռացնել մեր հազարամյակների հավատից, փորձում են հեռացնել մեր Տեր Աստծուց ու այդպիսով փորձում են կտրել մեզ մեր արմատներից, վերացնել մեր դիմագիծն ու էությունը: Որոշները փորձում են մեզ շպրտել հազարամյակներ այն կողմ և փորձում են մեր մեջ սերմանել զրադաշտություն կամ արևապաշտություն, իսկ ոմանք էլ տարբեր տեսակի քայքայիչ աղանդներով են փորձում իրագործել հայավերացյալ այդ քաղաքականությունը:

Բայց մեզ հազարամյակներով են փորձել ոչնչացնել՝ հեռացնելով մեզ մեր կրոնից, սակայն դա ոչ մեկին չի հաջողվել և համոզված եմ, որ չի էլ հաջողվի:

Մենք Հայ ենք, մենք Քրիստոնյա ենք, մեր եկեղեցին Հայ Առաքելական Եկեղեցին է և մեր Փրկիչ Տերը Քրիստոսն է և ուրեմն Փառք Սուրբ Երրորդությանը և մեկ Աստվածությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Եվ վերջում տեղադրում եմ Եկմալյանի Պատարագը, որը լսելով, համոզված եմ, որ մարդ կարող է մաքրազերծվել և դառնալ ավելի լավը: Լսե՛ք այն, լսե՛ք պարտադիր, որովհետև սա է բարին.

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-christmas/

Դեկ 29 2012

Ռուբեն Հախվերդյան – Երնեկ թե այս Նոր Տարին

Երնէկ, թէ այս նոր տարին
Վերջ տար հայի ցաւերին,
Չարը կորչէր ու բարին
Բուն դնէր մեր սրտերին:

Երնէկ, թէ այս նոր տարին
Ազատ շնչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին վարդ-անդաստան: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/hakhverdyan-new-yea/

Դեկ 11 2012

Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է աշխարհի կործանմանը՝ մեր երկիրը վաղուց արդեն կործանվում է

Մինչ ամբողջ աշխարհը սարսափահար սպասում է դեկտեմբերի 21-ին, որ իբր այդ օրը աշխարհի կործանումն է լինելու՝ մեր երկիրը՝ Հայաստանը արդեն վաղուց այդ գործընթացի մեջ է: Այո երկիրը կործանվում է: իսկ ավելի շուտ նրան կործանման են տանում: Եվ ցավալին ու սարսափելին այն է, որ կործանման տանում են հենց ներսից, հենց հայերը: Այո, ցավոք մեր ազգի մեջ շատ են ճղճիմ արարածներ, որոնք պատրաստ են մի քանի կոպեկի համար վաճառել կամ քարուքանդ անել սեփական Հայրենիքը: Շատ են այն արարածները, որոնք ունակ են մեկ օր կուշտ լափելու համար ցեխ շպրտել սեփական ազգի, հայրենիքի, պատմության վրա:

Վտանգներով և փորձություններով ենք շրջապատված: Տպավորությունը այնպիսին է (իսկ ես դրանում ուղղակիորեն համոզված եմ), կարծես դրսից ինչ որ ուժեր ամեն կերպ ուզում են քայքայել, պառակտել, վերացնել Հայաստանը, հայ ազգին:

Այդ սարսափելի աղետաբեր երևույթներից մեկը դա համասեռամոլությունն է, որը սկսել է զարգանալ, ուժեղանալ, լկտիանալ և լպիրշանալ ի շնորհիվ որոշ «ժողովրդավարների և մարդասերների»: Ես չեմ խոսում այլասեռության տարածման մասին, ես չեմ խոսում մեր՝ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց իրավունքների խախտման մասին: Ընդամենը մեկ աղետալի փաստ կնշեմ՝ դա դեմոգրաֆիական վտանգն է: Առանց այն էլ դեմոգրաֆիական աղետի մեջ գտնվող ազգում հերիք չէ հետզհետե ավելանում են համասեռամոլները, մի բան էլ պրապագանդվում են: Հետևանքների մասին խորհեք ինքներդ:

Հաջորդ աղետալի վտանգներից մեկը դա օր-օրի շատացող աղանդավորական կառույցներն են: Կառույցներ, որոնց միակ նպատակը շեղել մեզ մեր արմատներից՝ մեր կրոնից, մեր մշակույթից, մեր արժեքներից: Քայքայել և վերացնել մեզ որպես ազգ: Ու պատկերացրեք, որ հավատքի շղարշի ներքո սրանց մոտ, ցավոք, լավ էլ ստացվում է իրագործել իրենց նպատակները:

Ու վերոնշյալ մեզ ներսից կրծող ու քայքայող ճիճուները իբր քիչ էին, հիմա էլ մի նոր ճիճվատեսակներ են ավելացել որոնք իրենց անվանում են հակաքրիստոնյաներ: Ես չեմ կարող և նույնիսկ իրավունք չունեմ մեղադրել մարդուն նրա համար, որ նա քրիստոնյա չէ, որ նա հավատում է Աստծուն կամ չի հավատում: Չեմ կարող մեղադրել, երբ մարդը ուրիշ հավատք ունի: Դա մարդու սեփական գործն է, կուզի քրիստոնյա կլինի, կուզի բուդիստ, կուզի զրադաշտական: Սակայն երբ հակաքրիստոնյան լինելով հազարամյակներով քրիստոնյա ազգի ներկայացուցիչ, փորձ է անում հակաքրիստոնեություն պրոպագանդել և դա հերիք չէ՝ մի հատ էլ քրիստոնյաներին ներկայացնել որպես ապուշ, իսկ իրենց ճղճիմ ուղեղների արգասիքները, իրենց ոջլոտ համոզմունքները ներկայացնել, որպես դարի հանճարեղ միտք, դա արդեն հանդուրժել չի կարելի:

Ես չգիտեմ թե ով է լափ շպրտում սրանց առջև, սակայն համոզված եմ, որ սրանց կերակրողների միակ նպատակը նույնպես ազգը ներսից քայքայելն ու պառակտելն է:

Հա՛յ ազգ, կործանվում ենք, դեմոկլյան սուրը կախված է գլխներիս: Հարկավոր է շուտ սթափվել…

Օր-օրի սարսափս ավելի ու ավելի է ահագնանում, որովհետև ճիճուներն այդ շատանում են, իսկ նրանց տեսակները բազմանում: Իսկ դրանց դեմ պայքարի թունաքիմիկատ դեռևս հնարված չէ:

Սթափվել է պետք….

 

Permanent link to this article: http://arxangelo.info/disaster/

Հին գրառումներ «