Tag Archive: հեղուկ

Հուն 18 2012

Գունավոր ու հեքիաթային շիթեր (24 ֆոտո)

Իրոք որ բնության մեջ ամեն ինչ անչափ գեղեցիկ է: Նույնիսկ գեղեցիկ է այն՝ ինչը մեր աչքը ընդունակ չէ տեսնել:

Գույներ, գունային խաղ և տարատեսակ ու յուրօրինակ ֆորմաներ՝ ի՞նչ կա դրանից գեղեցիկ:

Անհավանական գեղեցիկ լուսանկարներ է ստեղծում գերմանացի լուսանկարիչ Մարկուս Ռոյգելսը (Markus Reugels): Նրա տարերքը բարձր արագության լուսանկարչությունն է, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում տեսնել այն, ինչ անզեն աչքով հնարավոր չէ տեսնել:

Հեղուկի շիթերը կարող են լինել անչափ գեղեցիկ ու հեքիաթային: Ահա վայելեք. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/color-spray/

Մար 22 2012

Այսօր ջրի համաշխարհային օրն է

Ամեն տարի մարտի 22-ին անց է կացվում ջրի համաշխարհային օրը: Այս օրը նախատեսված է նրա համար որպեսզի մարդիկ ևս մեկ անգամ խորհեն ջրի կարևորության մասին և ավելի խորը գիտակցեն նրա արժեքը Երկիր մոլորակի վրա: Տոնել այս օրը առաջարկվել է 20 տարի առաջ՝ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի հարցերի և զարգացման գիտաժողովում: Շատերիս համար ջուրը սովորական մի նյութ է, որը կարելի է ստանալ ընդամենը տանը բացելով ջրի աղբյուրը, սակայն Երկիր մոլորակում բնակվող շատ մարդկանց համար այն ուղղակիորեն անհասանելի է: Իսկ առանց ջրի, ինչպես գիտենք, մարդկությունը դատապարտված է ոչնչացման:

Փորձենք գիտակցել ջրի կարևորությունը և պահպանենք այդ կենարար հեղուկը:

Permanent link to this article: http://arxangelo.info/world-water-day/