Tag Archive: հեռուստաընկերություն

Հուն 12 2012

Օրվա միտքը կապված Շանթի սերիալի հետ

Երեկվանից ընկած ազգովի «քլնգում» ենք Շանթ հեռուստաընկերությանը իբր նա թուրքական սերիալ է կրկնօրինակում: Իբր «Անծանոթը» սերիալը մեկին մեկ կրկնում է թուրքական սերիալը:  Եվ դա այն ժամանակ, երբ մեր երգիչ երգչուհիների 99%-ը բոլոր հեռուստատեսություններով և ամեն տեղ թուրքական երգեր են կլկլացնում, երբ որ մեկ ուրիշ հեռուստատեսության սերիալներում «արագի մեջ» (այս անիմաստ բառակապակցությունը բազմաթիվ անգամ հնչել է այդ սերիալներից մեկի հերոսուհու շուրթերից) հայոց լեզուն է ապականվում…

Ազգը արմատներից է սկսել նեխել, իսկ դուք դրած շիվերն եք կոտրատում… 

Հ.Գ. Ես չեմ արդարացնում, կամ չեմ ասում որ Շանթի կողմից դա ճիշտ է, ես ուղղակի ուզում եմ որ խնդիրը ճիշտ տեղ փնտրենք:

Permanent link to this article: http://arxangelo.info/shant-serial/