Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով ![]()
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ
Tag Archive: հիշողություններ
Մայ 01 2013
Մայիս 1-յան հիշողություններ
Permanent link to this article: http://arxangelo.info/may1/
Հուն 27 2013
Քեթրին Նելսոն. Ապագայի հիշողություններ (7 նկար)
Ավստրալիացի նկարչուհի Քեթրին Նելսոնը լողացող աշխարհների համալիրներ է կառուցում հարյուրավոր նկարներից: Երկար տարիներ Նելսոնը աշխատում էր կինոարտադրությունում, ստեղծելով վիզուալ էֆեկտներ այնպիսի ֆիլմերի համար, ինչպիսիք են՝ «Մուլեն Ռուժ», «300 Սպարտացիներ», «Հարի Փոթերը և Ազկաբանի բանտարկյալը»:
Քեթրինի տեխնիկան թույլ է տալիս ստեղծել յուրահատուկ և հետաքրքիր պեյզաժներ, որոնցից ամեն մեկը դիտողին ուղարկում է ճանապարհորդության դեպի այդ միկրոաշխարհը: Մեկ այդպիսի պեյզաժի ստեղծմանը ծախսվում են ամիսներ:
Permanent link to this article: http://arxangelo.info/future-memories/
Մայ 22 2012
Այսօր Շարլ Ազնավուրի ծննդյան օրն է
Շարլ Ազնավուրը ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում…
Շարլ Ազնավուրի ծննդյան օրը ուզում եմ Ձեզ ներկայացնել նրա կատարումներից մեկը: Ճիշտ է երգը իրենը չէ, սակայն ըստ իս ամենալավ կատարումը հենց Ազնավուրինն է: Եվ Ազնավուրը իր հրաշալի կատարմամբ կարծում եմ կարողացել է այս երգը «իրենով անել»:
Այս երգի հետ կապված բավական հաճելի հիշողություններ ունեմ, մասնավորաբար այս երգը ինձ իմ հորն է հիշեցնում, որը շատ էր սիրում այս երգը և նրա ավտոմեքենայում հաճախակի կարելի էր լսել այն:
Permanent link to this article: http://arxangelo.info/sharl-aznavour-2/
Հուն 12 2011
Բոլոր ժամանակներում ինձ տանող երգ
Երգեր կան, որոնք մարդուն ուղեկցում են ամբողջ իրենց կյանքում: Երգեր, որոնք երբեք չեն հնանա ձեզ համար: Այդպիսի երգերից մեկն է ինձ համար Մաքս Ֆադեևի “Վազիր երկնքով” (Макс Фадеев “Беги по небу” ) երգը: Ես չեմ կարող ասել, որ այս երգը արվեստի գլուխգործոց է կամ չգիտեմ ինչ, բայց որ այս երգը ինձ “հայերեն” ասած միշտ “տարել” է, դա հաստատ: Հիշում եմ, բանակում 1997-99 թվերին ոնց էր մեզ տանում այս երգը:
Իսկ երեկ այս երգը ինձ համար բացահայտեցի նորովի: Այս անգամ ինձ համար ռուսական էստրադայի միակ ու իսկական երգչի՝ Գրիգորի Լեպսի կատարմամբ: Ու այս երգի Լեպսյան կատարումը ինձ նոր զգացմունքներ պարգևեց ու մի նոր ձևի “տարավ”:
Ահա ուզում եմ, որ դուք նույնպես լսեք, միգուցե Ձեզ նույնպես այն “տանի”.
Audio clip: Adobe Flash Player (version 9 or above) is required to play this audio clip. Download the latest version here. You also need to have JavaScript enabled in your browser.
Կամ կարող եք բեռնել այն, բացելով ներքևում գտնվող կապույտ “Բեռնել” հատուկ մասը ↓
[stextbox id="download" collapsed="true" caption="Բեռնել"]բեռնելու համար սեղմեք ԱՅՍՏԵՂ[/stextbox]
Permanent link to this article: http://arxangelo.info/begiponebu/




