Հիշու՞մ եք մի ժամանակ (միգուցե նաև հիմա կա՞, չգիտեմ) կար մի կազմակերպություն՝ «Հերբալայֆ» անվանումով, որը վաճառում էր տարբեր տեսակի քսուքներ, որոնք իբր բուժում կամ վերականգնում էին այս կամ այն հիվանդությունը կամ թերությունը: Բայց իրականում դրանք ոչինչ չանող նյութեր էին, որը ընդամենը հոգեբանական ներշնչանքով կարող էին բուժել: Մարդիկ վերցնում էին և օգտագործում, իսկ բուժումը կատարվում էր հենց իրենց հոգեբանական ներշնչանքով: Բայց մեծ մասամբ ոչ մի բուժում էլ տեղի չէր ունենում:
20-րդ դարի սկզբներին ԱՄՆ-ում սկսեցին գործարկել հոգեբանական ներգործության մի մեթոդ, որը հիմնված էր մտքերի կամ իդեաների ներգործության վրա: Հիմքում ընկած էր Դեյլ Կորնեգիի հանրահայտ միտքը. «Եթե ուզում ես լինել երջանիկ, ուրեմն եղի՛ր»: Դրանից հետո սկսեցին տպագրվել սրա նման ավելի ծավալուն նյութեր՝ հոդվածներ, գրքեր, նույնիսկ հատորյակներ. «Ինչպես լինել հաջողակ», «Ինչպես դառնալ միլիոնատեր», «Ձեր ճակատագիրը ձեր ձեռքերում է», «Հաջողակ լինելը մեզ ի ծնե է տրված» և այլ նպանատիպ անվանումներով և մտքերով հրատարակություններ: Դրանց շարքին է դասվում նաև Հայաստանում վերջերս մեծ ճանաչում գտած «Secret» ֆիլմը իր գրքով:



