Tag Archive: մայիսի 9

Մայ 09 2012

Զինվորական շքերթ Արցախում (55 ֆոտո)

Լուսանկարները ֆոտոբլոգեր Ալբերտ Ոսկանյանի

Այսօր Արցախի հանրապետության մաքրաքաղաք Ստեփանակերտում տեղի է ունեցել զինվորական շքերթ նվիրված մայիսի 9-ին, Հաղթանակի օրվան:

Շքերթի մասին չեմ ուզում խոսել, որովհետև նախ անձամբ այնտեղ չեմ եղել և հետո այդ մասին շատ լավ խոսում են լուսանկարները:

Ով ինչ ուզում է ասի, միևնույնն է, ես հպարտանում եմ մեր Հայոց Բանակով, հպարտանում և ուրախանում:

Ես ոչ մի առնչություն չունեմ զինվորականության և բանակի հետ, միայն այն որ ծառայել եմ Հայաստանի Հանրապետության ազգային բանակում և այն, որ հարկ եղած դեպքում, առանց վարանելու պատրաստ եմ միանալ բանակին և պաշտպանել իմ Հայրենիքը: Ուղղակի որպես հայ, մեծ հպարտություն եմ ապրում տեսնելով այս ամենը և զգացմունքներիս առատությունը ստիպում է կիսվել Ձեզ հետ:

ՓԱ՛ՌՔ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ

Հպարտանում եմ մեր բանակով, որովհետև այն իսկապես ուժեղ և ունակ բանակ է, իսկ նոր սպառազինությունների հայտնվելը է՛լ ավելի է ուրախացնում, որովհետև մեր բանակը որակի և մարտունակության մի նոր մակարդակ է հաղթահարում:

Ինչևէ, նայեք լուսանկարները և հույս ունեմ, որ Ձեզ մոտ նույնպես կլինի հպարտության զգացում:

Լուսանկարները ֆոտոբլոգեր Ալբերտ Ոսկանյանինն են և վերցրել եմ Այստեղից: Հուսով եմ պարոն Ոսկանյանը դեմ չի լինի: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-army-5/

Մայ 09 2012

Շնորհավոր մայիսի 9-ը

Հարգելիներս Շնորհավորում եմ բոլորիդ հաղթանակի օրվա կապակցությամբ: 1945թ. մեր պապերը հաղթանակ տոնեցին՝ ջախջախելով ֆաշիստական գերմանիային: Եվ հենց այդ հաղթանակի շնորհիվ է, որ մենք այսօր գոյություն ունենք և ապրում ենք:

Նաև հենց այս օրը մենք ետ վերցրեցինք մեր Շուշին թուրք շներից:

Հիրավի հաղթանակների օր:

Շնորհակալություն բոլորին, որոնց շնորհիվ կերտվեցին այս մեծագույն հաղթանակները: Ուռա՜, Ուռա՜, Ուռա՜…

Permanent link to this article: http://arxangelo.info/may9/

Մայ 09 2011

Մայիսի 9, Հաղթանակների օր

Ընդհանրապես մայիս ամիսը մասնավորապես հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է:
1945թ Մայիսի 9-ին Սովետական միությունը հաղթանակ տոնեց ֆաշիստական Գերմանիայի դեմ: Բարին հաղթեց չարին: 1992թ-ին մայիսի 8-9 մեր տղեքը գրավեցին Շուշին և հաղթանակ տոնեցին թուրքերի դեմ, որով և որոշեցին արցախյան պատերազմի ելքը՝ ու նորից բարին հաղթեց չարին:
Մի խոսքով այսօր հաղթանակի օրն է: Շնորհավոր բոլորին:
Եվ իհարկե շնորհակալություն մեր պապերին ֆաշիստների դեմ տարած հաղթանակի համար, շնորհակալություն մեր հայ տղաներին թուրքերին մեր Շուշիից վռնդելու համար:

Permanent link to this article: http://arxangelo.info/victory-day/

Մայ 08 2011

Շուշիի ազատագրման օրն է

1992թ-ի մայիսի 8-9 ազատագրվեց Արցախի Շուշի քաղաքը, որը բեկումնալից եղավ ամբողջ Արցախյան պատերազմում: Հիրավի հայոց պատմության ամենափառապանծ հաղթանակներից մեկը: Սա հենց այն դեպքն է, երբ ես հպարտ եմ զգում, որ հայ եմ:
Գործողությունը ամբողջությամբ ղեկավարում էր Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), շտաբի պետն էր Ֆելիքս Գզողյանը: Կոմանդոսը դեռեւս մայիսի 4-ին էր ստորագրել հարձակման հրամանը, որը սակայն, նախապատրաստական որոշ հարցերի պատճառով հետաձգվեց: Շուշիի ազատագրման` «Հարսանիք լեռներում» ծածկանունը կրող մարտական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին, ժամը 2.30-ին եւ ավարտվեց մայիսի 9-ի լուսաբացին:
Մերոնք հաղթանակած մտան Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
Մարտական գործողության ժամանակ հայկական կողմն ունեցավ 57 զոհ, հակառակորդը` 250-300: Շուշիի ազատագրումից հետո հայկական զինուժը ազատագրեց նաեւ մերձակա բնակավայրերը, Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը, Բերձորը (Լաչին), եւ մայիսի 18-ին բացելով «Մարդասիրական միջանցքը»` հասավ ՀՀ սահման: Պատերազմը մտավ նոր փուլ:
Շնորհավոր հայեր մեր փառապանծ հաղթանակի օրը և հենց այս հաղթանակը մեզ պետք է օրինակ ծառայի և հիշեցնի որ մենք՝ հայերս նույնպես կարող ենք միասնական, մի բռունցքի պես լինենք: Մեր ուժը, մեր միասնության մեջ է: Շնորհավո՛ր

Permanent link to this article: http://arxangelo.info/shushi/