Tag Archive: Մեսրոպ Մաշտոց

Հուլ 11 2011

ՀԱՅԵՐԵՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ԵՎ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՐԳՈՒՄԸ

Հավաստի հայտնի է, որ Հայաստանի տարածքում դեռևս հինգ հազար տարի առաջ յուրացվել է մետաղների ստացումն ու մշակումը։

Հայտնի մետաղներից հետևյալ մետաղներն ունեն իրենց հայկական անվանումները՝ ոսկի, արծաթ, կապար, երկաթ, անագ, պղինձ, սնդիկ և կապարարծաթ։ (Ռոբերտ Բաղչաջյան- Բնագիտական եզրերը ժամանակակից հայերենում Սուրբ Ղազար միաբանության Բազմավեպ հայագիտական բանասիրական գրական հանդես, 2002թ., N1-4, էջ 82-95)։ Որտեղից են հայտնվել այդ մետաղների անվանումները, ինչու են դրանք հնչում այդպես, ունե՞ն արդյոք ինչ-որ խորը իմաստ։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-alphabet/

Հուլ 09 2011

Քիմիան՝ հայերի գիտություն

Քիմիա բառը լայն տարածում է ստացել  18-րդ դարում։ Շատ լեզուներում այն ունի միևնույն ձայնարկությունը՝ հնչեղությունը։ Օրինակ անգլերեն – chemistry, ֆրանսերեն – chimie, գերմաներեն – chemie, ռուսերեն –химия։  “Քիմ” և “քեմ” արմատները կան նաև այլ լեզուներում քիմիա գիտության  անվանման մեջ։ Բայց մինչ օրս պարզ չէ թե երբ է առաջացել “քիմիա” բառը և ինչ նշանակություն է այն ունեցել։  “Քիմիա” տերմինը անտիկ հունական գրականության մեջ առաջին անգամ օգտագործել է հույն փիլիսոփա  Զոսիմը 5-րդ դարում և այն ունեցել է նստեցում, լցնում և խառնում նշանակությունը։ Շատ հետազոտողներ ենթադրում են, որ “Քիմիա” տերմինը առաջացել է մ.թ.ա, 5-րդ դարում հունական տիրապետության տակ գտնվող հին Եգիպտոսի անվանումից  Chemi կամ Chumi – , “սևահող” կամ “սևահող երկիր”, այսինքն եգիպտական գիտություն։ Հին հունական լեզվում կան մի շարք բառեր, որոնցից  ևս  կարող էր առաջանալ “Քիմիա” տերմինը։ Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/chemistry-armenian-sciense/