Tag Archive: մերժում

Հոկ 09 2012

Միսաք Մեծարենց – Մերժում

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։

Permanent link to this article: http://arxangelo.info/mecarenc-merjum/

Փետ 28 2012

Մեր հերթական հիասթափությունը

Այսօր Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը փակ դռների ետևում հակասահմանադրական ճանաչեց ցեղասպանությունների մասին օրինագիծը, որը Ֆրանսիայի Սենատը ընդունել էր հունվարի 24-ին: Փաստորեն Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը, որը ի դեպ Ֆրանսիայում համարվում է ամենավերին ատյանը ընդունեց թուրքամետ որոշում:

Եվ հերթական անգամ հայը կանգնեց ջարդած տաշտակի առջև: Հայ ժողովրդի ողջ պատմության ընթացքում հայերը հույսները դրել են աշխարհի մեծամեծների վրա: Իսկ մեծամեծները իհարկե մեզ չեն մերժել: Չէ՞ որ նրանք «սիրում են» մեզ: Միշտ, կրկնում եմ, ողջ պատմության ընթացքում մեր գլուխը շոյելով հանգստացրել են ու վերջում աքացի տվել ու դուրս շպրտել: Իսկ մենք այս ամենից այդպես էլ դաս չենք քաղում…

Permanent link to this article: http://arxangelo.info/oh-france/