Tag Archive: մոլորակ

Ապր 22 2013

Այսօր «Երկրի օրն» է

earth dayԱպրիլի 22-ին, ամեն տարի ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի» և «մայր Երկիր մոլորակի» օրերը: Սրանք երկու տարբեր միջազգային տոներ են, բայց իմաստը նույնն է:

Տարբեր երկրներում այս օրը կազմակերպվում են տարբեր տոնակատարություններ և ակցիաներ: Դրանք են՝ կոնֆերենցիաներ, ցուցահանդեսներ,  ավտոմեքենաների երթի դադարեցում, տարածքի մաքրում, ծառերի տնկում և այլն:

Կուզեի հենց այս օրվանից սկսեինք ըստ արժանավույնս գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ որ նա այդքան հոգ է տանում մեր մասին:

Եվ այս օրվա կապակցությամբ Ձեզ եմ ներկայացնում մի գեղեցիկ ֆիլմ, որը կոչվում է «Երկիր մոլորակը տիեզերքից»: Հիացե՛ք և գնահատեք մեր Մայր Երկրի գեղեցկությամբ.

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/earth-day-2013/

Հուն 03 2013

Երկիր մոլորակի ամբողջ պատմությունը 1 րոպեյում

our story in one minuteՁեզ եմ ուզում ներկայացնել մի հրաշալի վիդեո, որտեղ մեկ րոպեյվա ընթացքում ներկայացվում է Տիեզերքի, Երկիր մոլորակի, Երկրի վրա կյանքի առաջացման պատմությունը: Կարճ, կոնկրետ և շատ հետաքրքիր.

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/our-story-in-minute/

Դեկ 12 2012

2012թ. 10 կարևորագույն հայտնագործությունները

.2012 թ. դեռ չի ավարտվել, սակայն գիտնականները արդեն իսկ ամփոփում են արդյունքները, վերհիշում են ամենակարևոր բացահայտումները, որոնք կատարվել են հեռացող տարում:

Նոր Մոլորակներ, նոր կենդանիներ, անհավանական ձեռքբերումներ, որոնք արժան են Գիննեսի ռեկորդի գրքին…

Առաջարկում եմ միասին վերհիշենք 2012թ. ամենաաղմկալի բացահայտումները: Եվ այսպես.

10. Հսկայական կոկորդիլոս, որը անցնում է բոլոր ռեկորդները

Հսկա կոկորդիլոս Լոլոնգը հասնում է 6.17 մետր երկարության: Այն ապրում է անազատության մեջ և պաշտոնապես համարվում է ամենահսկա կոկորդիլոսը, որը հուլիսին գրանցվել է Գիննեսի ռեկորդների գրքում:

Ինչպես հայտնում է National Geographic-ը, այս սողունի մասին նորությունը դարձել էր այս տարվա 10 ամենաքննարկվող նորություններից մեկը:

.

Նրանից հետո, երբ կոկորդիլոսին մեղադրեցին մարդկանց վրա հարձակման և 2 մարդու սպանության մեջ, նրան 2011թ. որսացին Ֆիլիպիններում և տեղավորեցին Բունավան հետազոտական կենտրոնի էկոպարկում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/2012-scientific-discoveries/

Նոյ 13 2012

Ի՞նչ կլինի, եթե արևը վերանա

Մի պահ պատկերացնենք Երկիրն առանց արևի: Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի, այնպես չէ՞: Բայց մի կողմ թողնենք բոլոր էմոցիաները և տեսնենք ի՞նչ կլինի Երկիր մոլորակի հետ առանց արևի ըստ գիտնականների ենթադրության.

1 օր. Երկրի երեսին այնպես կլինի, կարծես գիշեր է: Իհարկե առանց լուսնի, քանի որ այն այժմ չի կարող արևի լույսը անդրադարձնել:

9 օր. Ջերմաստիճանը ամբողջ երկրագնդով կհավասարվի:

20 օր. Բոլոր «ջրամբարները» (գետեր, լճեր, ծովեր) կծածկվեն սառույցով:

27 օր. Ջերմաստիճանը հասարակածում կհասնի մինչև – 18oC, ինչպես և ամենուրեք:

65 օր. Ջերմաստիճանը երկրագնդում կհասնի -50 oC:

6 տարի. Երկիր մոլորակը կհայտնվի Պլուտոնի օրբիտայում, քանի որ այն չունենալով ձգողականության կենտրոն կհեռանա արեգակնային համակարգից:

10 տարի. Ջերմաստիճանը մոլորակում կհասնի -125 oC:

57 տարի. Նույնիսկ համաշխարհային օվկիանոսները մինչև իրենց ամենախորքերը կվերածվեն սառույցի:

Հ.Գ. Հետաքրքիրն այն է, որ այս երկու օրը բնական աղետների օր ստացվեց բլոգումս :) : Երեկ հրապարակեցի իմ նոր սպիդ արտը, որտեղ երկիր մոլորակը պատվել էր ջրով, իսկ այսօր տիբեթյան վանականի կանխագուշակումներն ու այս հոդվածը: Առաջին հայացքից տարօրինակ է, բայց հավատացնում եմ ձեզ որ ոչ մի միտում չկա :)

Permanent link to this article: http://arxangelo.info/no-sun/

Օգս 17 2012

Մեզ խաբու՞մ են: Երկիրը չի՞ պտտվում արևի շուրջ

Համացանցում հայտնվել է մի փոքրիկ ֆիլմ, որտեղ նշվում է, որ իբր մեզ խաբում են և որ իբր Երկիր մոլորակը ամենևին էլ չի պտտվում արևի շուրջ: Նախորոք ասեմ, որ աստղագիտությունից բավական հեռու մարդ եմ, բայց ես ավելի շատ հակված եմ հավատալու առկա գիտական տեսությանը: Սակայն այս նոր բերվող տեսությունն էլ բավական հետաքրքիր է և թվում է թե բավական արժանահավատ է:

Կուզեի այս ֆիլմի մասին կարծիք արտահայտեին աստղագետները ու մեզ «հասարակ մահկանացուներիս» բացատրեին արդյո՞ք ճիշտ է սա, թե՞ հերթական հիմարությունը, և եթե հիմարություն է ապա ինչու՞:

Ահա Ֆիլմը: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքներին.

 

Permanent link to this article: http://arxangelo.info/earth-is-not-revolving/

Ապր 22 2012

Այսօր Երկրի օրն է

Այսօր ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկրի և մայր Երկիր մոլորակի օրերը:

Մեր մայր մոլորակի, մեր բոլորի սիրելի տան՝ երկիր մոլորակի օրն է Մարդի՜կ: Եկեք հենց այս օրվանից սկսենք ըստ արժանավույնս գնահատել, սիրել և պահպանել մեր մոլորակը: Չէ որ նա այդքան հոգ է տանում մեր մասին: Մինչև երբ դա պետք է շարունակվի լինել անփոխադարձ:

Եթե խորը մտածենք կհասկանանք, որ սա սովորական տոն չէ, սա գլոբալ տոն է, համամարդկային տոն, մեր Երկրի օրն է….

Շնորհավորում եմ բոլորիդ Երկրի տոնի կապակցությամբ:

Permanent link to this article: http://arxangelo.info/earth-day-2/

Փետ 18 2012

Նոր սառցե դարաշրջանը կարող է սկսել 2014թ.-ին

Ըստ շատ գիտնականների աշխարհի վերջը կարող է գալ համընդհանուր տաքացման հետևանքով: Բևեռային սառույցները կարող են հալվել և դրա հետևանքով ջրի տակ առնել ափամերձ մեզ քաղաքները: Սակայն ռուս գիտնականները կարծում են, որ ամեն ինչ այդպես չի լինելու և աշխարհը կործանվելու է ցրտից: Ինչպես գրում է Meteoweb-ը դա կարող է տեղի ունենալ 2 տարուց:

Ռուսաստանի ազգային ակադեմիայի Պուլկովսկի տիեզերական հետազոտությունների աստղադիտարանի վարիչի Խաբիբուլո Աբդուսամատովայի կարծիքով, երկու տարուց ամբողջ աշխարհը կսկսի կտրուկ ցրտել: Նոր սառցե դարաշրջանը կտևի ամենաքիչը երկու դար. -կարծում է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտորը:

Գիտնականը վստահ է, որ սառցակալման գագաթնակետը կհասնի 2055-ին: Հետաքրքիրն այն է, որ համընդհանուր կամ գլոբալ տաքացման կողմնակիցները կարծում են, որ հենց այդ տարում մեր մոլորակը կսկսի եռալ, ինչպես կրակից ժամանակին չվերցրած թեյնիկը:

Աբդուսամատովայի խոսքերով՝ Երկիրը սկսել է սառչել 1990թ.-ից: Նախորդ հարյուրամյակների ընթացքում Երկիրը կուտակել է արևի տաքությունը, իսկ հիմա կամաց-կամաց սկսում է սառչել:

թարգմանությունը՝ vesti.ru-ից

Հ.Գ. Իսկ ես կասեմ. պետք չէ ժամանակից առաջ անցնել: Ինչպես կասեին մեր տատերը. “Առաջ Աստված”:

Permanent link to this article: http://arxangelo.info/ice-age/

Հին գրառումներ «