Tag Archive: ՆԱՍԱ

Մայ 16 2013

Այս տարվա ամենահզոր արեգակնային բռնկումը (վիդեո)

X2-class FlaresՄի քանի օր առաջ՝ մայիսի 12-13-ը տեղի ունեցավ այս տարվա ամենահզոր արեգակնային բռնկումը: Այն տևեց ուղիղ 24 ժամ: Փորձագետները նշում են, որ այդ իրադարձությունը առաջ բերեց այլ արեգակնային մրրիկներ, որոնք տեղի ունեցան հաջորդ օրերին:

Վերջին օրերի արեգակնային բռնկումները դասակարգվում են X դասին և համարվում  են հնարավորից ամենահզորներից մեկը:

Մայիսի 12-ի արեգակնային բռնկումը հսկայական քանակով պլազմայի տաք ալիքներ է դուրս մղել, այսինքն տեղի է ունեցել կորալային նյութի ժայթքում, որը տիեզերքով տարածվում է 6.9 միլիոն կմ ժամ արագությամբ: Դեպի Երկիր այդ նյութը չի հասել, այդ իսկ պատճառով արբանյակներին, տիեզերագնացներին, որոնք գտնվում են օրբիտայում՝ վտանգ չի սպառնում:

Необходимо обновить Adobe Flash Player

Permanent link to this article: http://arxangelo.info/sun-flares/

Մայ 14 2012

Արևի ակտիվությունը վերջին տարում (վիդեո)

Արևային դինամիկայի աստղադիտարանը (SDO) դա տիեզերական արբանյակ է, որը հետազոտում է արևի ակտիվությունը: Տիեզերական թեմաներով հետաքրքրվողների համար NASA-ն անակնկալ է պատրաստել: Տեսահոլովակում ցույց է տրվում վերջին տարում արևի վրա տեղի ունեցած հիմնական իրադարձությունները:

Ասեմ, որ տեսահոլովակը բավական գեղեցիկ և գրավիչ է ստացվել: Խորհուրդ կտամ դիտել այն.

Permanent link to this article: http://arxangelo.info/sdo/

Դեկ 22 2011

Ադամանդե մոլորակ և այլմոլորկային կյանք: Տարվա տիեզերական սենսացիաները

Բրիտանական Time ամսագիրը ամփոփել է տարվա «Տիեզերական» արդյունքները: Դրանց մեջ են մտնում գիտնականների կողմից հայտնաբերված «Ադամանդե» մոլորակը և երկնաքարերը, որոնք ըստ ենթադրությունների Երկրի վրա կյանք տարածողներն են: Նաև այդ արդյունքների մեջ են մտել տիեզերանավերը, որոնք ուղղարկվել են Մարս և Յուպիտեր մոլորակներ:

Եվ այսպես «Տիեզերական սենսացիաների» հնգյակը. Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/top-space-moments/