Tag Archive: նյութ

Հուն 23 2012

Չարի՞ք թե բարիք կամ նորից COPYPAST?

Ինտերնետում հայտնվել է մի նոր կայք blognews.am, որի գործունեությունը առաջին հայացքից ինձ թվաց ողջունելի, սակայն երբ մանրակրկիտ նայեցի այդ կայքը ես հասկացա, որ սա սովորական Copy past է:
Բացատրեմ ինչում է բանը. այս կայքը վերցնում է տարբեր բլոգերների բլոգներից իր կարծիքով ամենահետաքրքիր նյութը ու ամբողջական տարբերակով տեղադրում իր մոտ: Ճիշտ է նշվում է որ այս նյութը կոնկրետ այս բլոգերինն է և նաև հղում է տրվում (չեմ զարմանա եթե հղումը noindex լինի նշված), բայց ախր ես իմ համաձայնությունը չեմ տվել, որ իմ նյութերը ամբողջական տեղադրեք Ձեր մոտ, ի՞նչ իրավունքով եք տեղադրում:

Մտածեցի, որ երևի մարդիկ լավ բան են ուզեցել նախաձեռնել, սակայն այս նրբությունը հաշվի չեն առել, որ առանց հեղինակի թույլատրության չի թույլատրվում նյութը ամբողջությամբ արտատպել: Ֆեյսբուքում գրեցի այդ բլոգի հեղինակներից մեկին (կարծում եմ, որ հեղինակներից էր) ու փորձեցի բացատրել, որ դա հեղինակային իրավունքների խախտում է և փորձեցի բարի խորհուրդ տալ, այն է՝ նույն բանը անել, միայն ամբողջական գրառման տեղ տեղադրել նյութը անոնսի տեսքով և հետո ընթերցողին ուղղորդել դեպի բուն աղբյուրը: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/copypast/