Tag Archive: պոետ

Մար 21 2012

Արթուր Մեսչյան – Իմ Տարիները

Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/meschyan-2/

Մար 03 2012

Մարտի 3-ը Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է

Արթուր Մեսչյանը ծնվել է 1949-ի, մարտի 3-ին, Երևանում: Հայ Ճարտարապետ, երաժիշտ, կոմպոզիտոր, ռոք-երաժիշտ, բանաստեղծ, երգիչ, նկարիչ:

Ըստ իս Արթուր Մեսչյանը մեր ժամանակների մեծագույն պոետներից է:

Ծնունդդ շնորհավոր լինի հարգարժան մաեստրո…

Եվ վերջում լսեք նրա հրաշք երգերից մեկը.

Permanent link to this article: http://arxangelo.info/arthur-meschyan/

Հուն 25 2012

Վլադիմիր Վիսոցկու 74 ամյակն է

Այսօր խորհրդային տաղանդավոր, հանրահայտ պոետ, հեղինակ-կատարող ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Սեմյոնի Վիսոցկու 74 ամյակն է: Եվ ես ինձ չէի ների եթե այս օրը այստեղ չտեղադրեի նրա երգերից իմ ամենասիրելիներից մեկը:

Վայելեք և ամենակարևորը ուշադիր եղեք բառերին.

Permanent link to this article: http://arxangelo.info/visocki/

Մար 14 2011

Նա ձգտում է երկնային մետաքսին

“Բայց ես աղքատ եմ. Ունեմ միայն անուրջներ: Սփռում եմ ես իմ անուրջները քո ոտքերի առջև: Թեթև քայլիր՝ դու տրորում ես անուրջներն իմ”
Այս տողերը իմ ամենասիրած բանաստեղծություններից մեկի միջից են: Հեղինակն է իռլանդացի անգլալեզու պոետ, դրամատուրգ, գրականության ասպարեզում 1923թ. նոբելյան մրցանակակիր Ուիլյամ Բաթլեր Յեյթսը: Իսկ բանաստեղծության անունը մոտավորապես թարգմանվում է այսպես “Նա ձգտում է երկնային մետաքսին”: Փորձեցի գտնել այս, իմ կարծիքով, հիասքանչ ու աննկարագրելի բանաստեղծության հայերեն տարբերակը, բայց ցավոք սրտի երկար փնտրտուքները արդյունք չտվեցին: Փորձեցի նույնիսկ ինքս թարգմանել, բայց քանի որ օժտված չեմ այնպիսի տաղանդով, որպեսզի կարողանամ թարգմանել հանճարեղ բանաստեղծությունը, ես այդպես էլ չկարողացա թարգամենլ այս բանաստեղծության գեղեցկությունը: Բայց և այնպես տեղադրում եմ իմ իսկ թարգմանությունը: Խնդրում եմ խիստ չդատել և նույնիսկ մի փնտրեք հանգավորումներ, քանի որ ինչպես ասեցի ես չունեմ այդ տաղանդը, ուղակի փորձել եմ իմաստը ու էությունը հասկանալի դարձնել.

Թե ունենաի երկնքում գործված մետաքս՝
Ոսկեգույն շողերի և արծաթագույն լուսավորության երանգով,
Կամ բաց երկնագույն և մուգ կապույտ մետաքս,
Լույսից, մթից և մթնշաղի շողքից:
Ոտքերիդ առջև ես այն կսփռեի,
Բայց ես աղքատ եմ և ինչ ունեմ դա երազներս են:
Ոտքերիդ առջև եմ սփռում երազներն իմ:
Ուրեմն քայլիր դու զգույշ
Դու տրորում ես իմ երազները:

(թարգմանությունը ©Արամ Հակոբյանի (Arxangelo))

Իսկ ով կցանկանա լիարժեք ծանոթանալ այս գեղեցկության հետ, կարող եմ առաջարկել ռուսերեն տարբերակը, որը գտնվում է այստեղ: Իսկ անգլերեն տարբերակը, դուք կարող եք լսել ներքևում տեղադրված տեսահոլովակի միջոցով:

Permanent link to this article: http://arxangelo.info/cloths-of-heaven/