Tag Archive: սեղան

Հուն 03 2012

Հայաստանում Նոր Տարի է

Չնայած նրան, որ ամբողջ աշխարհը արդեն դիմավորել է Նոր տարին և վաղուց անցել իր առօրյա հոգսերին, մենք՝ հայերս դեռ շարունակում ենք Մեր քեֆ-ուրախությունը:

Ճոխ սեղանների ցուցահանդեսը և համատարած տուն-տունիկը կշարունակվի ևս 10 օր:

Մաղթենք մեր ստամոքսներին և մնացած աղեստամոքսային տրակտի օրգաններին համբերություն: Համբերեք մեր խեղճ օրգաններ, բան չմնաց, 10 օր և դուք վերջապես կկարողանաք հանգիստ շունչ քաշել:

Իսկ նոր Տարին շարունակվում է, Շնորհավոր Նոր Տարի…

Permanent link to this article: http://arxangelo.info/newyear/

Դեկ 27 2011

Ի՞նչ կլինի էս մեր հայ ազգին, եթե չլինի բուդն ու գինին

Ի՞նչ կլինի էս մեր խեղճ ազգին, եթե չլինեն էս բուդն ու գինին:
Էլ ի՞նչ նոր տարի առանց ճոխ սեղան, առանց հարևան, առանց բարեկամ:
Էլ ի՞նչ նոր տարի առանց յոթը պորտ հեռու ազգական:

Բաստուրմա, սուջուխ, խնձոր մանդարին,
Վրայից տաք-տաք բերում են իշլին:
Բա նապոլեոնից չփորձե՞նք մի հատ,
Հետո էլ մի քիչ ստալիչնի սալաթ:

Վինեգրեդ կերեք, վայ բա քյուֆթա՞:
Սրանից կերեք՝ ուրիշ տեղ չկա:
Կոնյակ խմել եմ, հիմա էլ գինի՝
Էսպես նոր տարի նշել կլինի՞

Ստամոքսը թթվել մի մութ անկյունում
Խանգարված նստել ու լաց էր լինում….

Permanent link to this article: http://arxangelo.info/armenian-year/