Tag Archive: վիդեո դաս

Մայ 01 2013

Լուսանկարից մատիտե նկար – ֆոտոշոփի վիդեո դաս

Photoshop tutorialՖոտոշոփի (Photoshop) հերթական այս դասընթացում դուք կիմանաք թե ինչպես կարելի է մի քանի շատ պարզ քայլերով լուսանկարից ստանալ մատիտով նկարված նկար:

Այս դասընթացում դուք կառնչվեք շերտերի հետ, թե ինչպես կարելի է պատճենել շերտերը, կիմանաք ինչպես գունազրկել նկարը և նաև ֆիլտրերից կծանոթանաք Gaussian Blur ֆիլտրի հետ:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorial-5/

Մար 05 2013

Թավշյա մաշկ – ֆոտոշոփի վիդեո դաս

photoshop tutorialsՀաճախ կարիք է լինում լուսանկարներում մաքրել դեմքի մաշկը, քանի որ երբեմն մաշկի թերությունները լուսանկարում ավելի ակնհայտ են ընդգծվում, բայց ինչպե՞ս դա անել:

Ֆոտոշոփի այս վիդեոդասում դուք կիմանաք ինչպես կարելի է լուսանկարում մաքրել դեմքի մաշկը և դարձնել այն թավշյա:

Հուսով եմ դասընթացը օգտակար կլինի ձեզ համար և անհամբերությամբ կսպասեմ ձեր մեկնաբանություններին: Նաև չրմոանաք նշել թե որքանով այն ձեզ օգտակար եղավ:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorial-4/

Դեկ 26 2012

Ամանորյա Տոնածառ – Ֆոտոշոփի վիդեո դաս

Վիդեո դասՇատ շուտով Ամանոր է: Այդ առիթով ֆոտոշոփի հերթական վիդեոդասում ձեզ եմ ուզում ցուցադրել, թե ինչպես ֆոտոշոփում պատրաստել գեղեցիկ, յուրահատուկ, բայց միևնույն ժամանակ շատ պարզ տոնածառ: Կարծում եմ դասը Ձեզ դուր կգա:

Կարող եք նաև Ձեր պատրաստած տոնածառները ուղարկել ինձ: Լավագույնները կտեղադրվեն բլոգի ֆեյսբուքյան էջում:

Permanent link to this article: http://arxangelo.info/christmas-photoshop-tutorial/

Նոյ 05 2012

Փոխում ենք աչքերի գույնը – ֆոտոշոփի վիդեո դաս

Երկարատև ընդմիջումից հետո կրկին սկսում եմ ֆոտոշոփի վիդեոդասերի շարքը:

Հերթական դասում դուք կիմանաք թե ինչպես կարելի է հեշտ, արագ և ամենակարևորը բնականին շատ մոտ փոփոխել աչքերի գույնը լուսանկարում:

Հուսով եմ դասը ձեզ օգտակար կլինի: Չմոռանաք կարծիքները, առաջարկությունները թողնել մեկնաբանություններում:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorials-5/

Օգս 06 2012

Գլխամասային շապիկ կայքի համար – ֆոտոշոփի վիդեո դաս

Այս դասընթացում Դուք կսովորեք, թե ինչպես պատրաստել գլխամասային շապիկ (header image) կայքի համար: Դասընթացի շնորհիվ Դուք կծանոթանաք ֆոտոշոփի այնպիսի գործիքների և հնարավորությունների հետ, ինչպիսիք են գրադիենտը, վրձինը, մասկը, շերտերի ստիլերը և այլն:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Այս վիդեո դասընթացը ըստ երևույթին կլինի վերջինը, քանի որ օր-օրի նվազում է իմ պատրաստած վիդեոդասընթացներով հետաքրքրվողների քանակը: Հետևաբար անիմաստ է դառնում իմ իզուր չարչարանքը, քանի որ ամեն դասընթացի վրա ահռելի ժամանակ է ծախսվում: Եթե չեք ուզում, որպեսզի այս դասընթացը լինի վերջինը, ուրեմն այս նյութի տակ թողեք մեկնաբանություն, թե ինչու՞ չպետք է վերջանա այս դասընթացը: Եվ որքան շատ մեկնաբանություն, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ դասընթացները կշարունակվեն:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-tutorials-4/

Սեպ 10 2011

Ֆոտոշոփի վիդեո դաս – Հետաքրքիր ֆոտո էֆեկտ

Շարունակում եմ իմ “Կախարդական ֆոտոշոփ” վիդեո դասերի շարքը և ներկայացնում եմ հերթական դասը, որում ստանում ենք հետաքրքիր ֆոտո էֆեկտներ, որը կարելի է կիրառել հատկապես գովազդում:

Վիդեո դասընթացում Դուք կծանոթանաք նաև ալիքների, շերտերի և գրադիենտ գործիքի հետ:

Ֆոտոշոփի մնացած դասընթացները Դուք կարող եք գտնել ՎԻԴԵՈ ՈՒՍՈՒՑՈՒՄ→Ֆոտոշոփ բաժնում: Հիշեցնեմ, որ բոլոր դասերը HD որակի են:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-video-tut/

Հուլ 23 2011

“Կախարդական Ֆոտոշոփ” վիդեոդասերի շարք: Գույների փոփոխման գործիքը

“Կախարդական ֆոտոշոփ” վիդեոդասերի շարքի հերթական դասընթացում Դուք կծանոթանաք Adobe Photoshop CS5 ծրագրում տեղ գտած գույների փոփոխման գործիքի հետ, որի շնորհիվ յուրաքանչյուր նկարի կամ ֆոտոի վրա հեշտությամբ կարող եք փոփոխել տարբեր մասերի գույները:

Permanent link to this article: http://arxangelo.info/photoshop-videotutorials/

Հին գրառումներ «