Tag Archive: տարիներ

Մայ 01 2013

Մայիս 1-յան հիշողություններ

Սովետական Միություն, այդքան հայհոյված, այդքան քննադատված, բայց ես հիշում եմ քեզ այնպես գունեղ ու լուսավոր: Այդ տարիները իմ հիշողություններում տպավորվել են վառ գույներով: Ըստ երևույթին դա նրանից է որ այդ ժամանակ մանուկ էի ու ոնց ասում են մանկությունը մարդու կյանքում ամենավառ տարիներն են:
Մայիսի 1, աշխատավորության օր, տոն: Ամենուրեք նշվում էր այն: Հանրապետության (այն ժամանակ Լենինի) հրապարակում պարտադիր շքեղ շքերթ էր: Հիշում եմ, մայիսի 1-ին բացվում էին բոլոր կառուսելները, ատրակցիոնները, կենդանաբանական այգին: Բոլոր ծնողները իրենց երեխաներին տանում էին այգիներ՝ Հաղթանակի այգի, կենդանաբանական այգի, օղակաձև և այլն: Բոլորը հագնված էին տոնական: Ամենուրեք վաճառվում էին գույնզգույն փուչիկներ, քաղցր բամբակներ, պաղպաղակներ: Երեխաների ձեռքում պարտադիր պետք է փուչիկ լիներ: Բոլորը ժպտում էին, բոլորի տրամադրությունը բարձր էր:
Հիշում եմ նաև որ հենց այդ օրն էր, որ մայրերը վերջապես թողնում էին երեխաները ռետուզները փոխարինեին գիտռիներով :)
Հիշում եմ թե ինչպես էր մայրս մեզ տոնական հագցնում, իսկ հայրս մեզ տանում էր այգիներով:
Է՜խ, ինչ տարիներ էին: Ոնց եմ կարոտել այդ տարիները: Տեսնես այդպիսի վառ գույներ երբևէ կլինի՞ նորից իմ կյանքում:
Ինչևէ, այսօր էլ մայիսի 1-ն է 2013թ-ի: Ճիշտ է մենք վաղուց արդեն սովետական միությունում չենք, բայց քանի որ մայիսի 1-ը համարվում է միջազգային տոն, ուստի թույլ տվեք շնորհավորել բոլոր աշխատավոր ժողովրդին իրենց տոնի կապակցությամբԼ ԿԵՑՑԷ՛ մայիսի 1-ը, Ուռա՛ ընկերներ :) :)

Permanent link to this article: http://arxangelo.info/may1/

Մար 21 2012

Արթուր Մեսչյան – Իմ Տարիները

Եվ այս երգի բառերը լսելով մի՞թե ակնհայտ չէ, որ Արթուր Մեսչյանը մեր օրերի և ընդհանրապես հայկական պոեզյայի մեծագույն պոետներից մեկն է…

ԻՄ ՏԱՐԻՆԵՐԸ

Իմ տարիները չոր հենակ
Փողոցներում դատարկ հնչյուն:
Ինչպե՞ս հասնեմ քեզ, մոտենամ,
Իմ տաք երակ, իմ մանկություն,
Երբ տարիներն են ինձ ջնջում: Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/meschyan-2/

Սեպ 18 2011

Ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը

Երկու օրից Հայաստան աշխարհս նշելու է իր անկախության 20 ամյակը: Ու հիմա նստած խորհում եմ ու ուզում եմ հասկանալ. ի՞նչ տվեց մեզ այս 20 տարվա անկախությունը: Կարծում եմ ամենադրական և ամենամեծ հաղթանակներից մեկը դա Արցախյան պատերազմում հաղթանակն էր: Իսկ մնացած առումներով դրական ոչինչ չեմ տեսնում:

Ես ծնվել և մանկությանս մեծ մասը անց եմ կացրել խորհրդային միության ժամանակները: Ժամանակաշրջան որը իր բոլոր բացսական երևույթներով հանդերձ ինձ մոտ տպավորվել է վառ գույներով: Այդ գույները սկսեցին խամրել սկսած 1988-ից, երբ հայրս օրերով Ազատության հրապարակից տուն չէր գալիս, երբ տեղի ունեցավ այդ սարսափելի երկրաշարժը: Հետո էլի միտինգներ: Օր-օրի զգում էի ինչպես էր հորս դեմքին թախիծն ու մտահոգությունը դրոշմվում: Հետո պատերազմ, այս անգամ հայրս տուն չէր գալիս համալսարանից: Օր ու գիշեր ընկերների հետ զենք էին պատրաստում, որ կռվող տղեքը առանց զենք չկռվեին:

Կարդալ շարունակությունը »

Permanent link to this article: http://arxangelo.info/armenia2011/

Մայ 09 2011

Ցինիկ աշխարհ, ցինիկ կյանք…

Կյանքը երբեմն իրեն շատ ցինիկ է պահում: Երբեմն շատ դաժանորեն կատակում:
Ինչքան դաժան ու տխուր է, որ դու երազում ես մեկին, անընդհատ նրա մասին մտածում, իսկ այդ մեկը երազում է մեկ ուրիշի մասին, իսկ քո մասին ակնթարթ անգամ մտքով չի անցնում: Մի՞թե սա կյանքի ցինիկության մասին չի խոսում:
Կամ ի՞նչ է սերը, ինչի՞ համար են մարդիկ սիրում, երբ պետք է իրանց սերը մնա անպատասխան, անփոխադարձ: Ինչի՞ է այն տրվում մարդուն: Տրվում եր որ այդ մարդը տանջվի՞, տառապի՞, իզուր իրա տարիները անց կացնի սպասելով ու երազելով այդ սիրու՞ն: Միթե՞ սա կյանքի ցինիզմը չէ, միթե՞ սա նրա հերթական դաժան ու անհամ կատակներից չէ:
Կամ ինչքան դաժան է, երբ արդեն երիտասարդ չես, բայց խենթ երիտասարդի պես երազում ու սպասում ես էն միակիդ, էն հրաշքիդ, որը միայն կարող է քեզ լույս տալ, իսկ նա մեղմ ասած թքած ունի շատ բարձր տեղից քո վրա: Ցինիկ աշխարհ, ցինիկ կյանք…
Չգիտեմ, բայց որ ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է, ինչ որ մի բան չի աշխատում՝ էտ հաստատ:

Permanent link to this article: http://arxangelo.info/life-lost/

Ապր 12 2011

Ժամանակը չի՞ հերիքի

Ինչ որ բան անելուց, այս էլ որերորդ անգամ ինքս ինձ բռնեցնում եմ նրա վրա, որ ահավոր շտապում եմ, որ թվում է թե ինչ որ տեղից ուշանում եմ, որ չեմ հասցնում ինչ որ բան: Շտապողականությունն ու անհամբերությունը դարձել է մոտս բնավորության գիծ:
Ու երբ խորն եմ նայում, հասկանում եմ, որ իզուր չէ շտապողականություն ծնվել իմ մեջ: Նա ծնվել է, որովհետև իրոք ժամանակս այնպես արագ է սլանում, որ չեմ հասցնում նույնիսկ շունչ քաշել: Տարիներս վայրկյանների նման գլորվում են: Բայց մյուս կողմից, երբ նայում եմ կարծես ժամանակը կանգնած լինի: Այսինքն տարիներս գլորվում են, իսկ կյանքումս ոչ մի լուրջ փոփոխություն, նույնն է ինչպես ասենք մոտ 10 տարի առաջ: Ու այստեղ հասկանում եմ, որ այս կյանքում չարած բազում գործեր ունեմ և հենց այդ պատճառով է, որ ենթագիտակցորեն շտապում եմ:

Եվ մի քանի րոպեյից կանցնի ևս 10 տարի, իսկ ես նորից չեմ հասցնում: Շտապել է պետք…

Permanent link to this article: http://arxangelo.info/jamanak/